🟨 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ եվրոպացի գործընկերների հետ բանակցություններ վարելու նպատակով։ ▫️Պետքարտուղարը մտահոգված է, որ Թրամփը կարող է ՌԴ դեմ պատերազմում մենակ թողնել Ուկրաինային։ Reuters
🟨 Արդարադատության միջազգային դատարանը մերժել է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները։
🟨 Սյունիքում առատ տեղումներ են: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:
🟨 Միակ ճանապարհը Ուկրաինայի ԶՈւ-ին լիակատար աջակցություն ցուցաբերելն է: ▫️ Ուկրաինայի հարցում առանց ուկրաինացիների, Եվրոպայի հարցում առանց եվրոպացիների հնարավոր չէ որոշումներ կայացնել։ Էմանուել Մակրոն
🟨 Չինաստանում ամենագնացը մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ: ▫️Այս պահին զոհերի թիվը 35 է, 43 տուժած գտնվում է հիվանդանոցում: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ