🟨 Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր կառավարական ուժերի վրա Ասադին աջակցող տարրերի հարձակումները և խաղաղ բնակչության դեմ բոլոր բռնությունները։ ▫️ ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ ԵՄ դիվանագիտական ծառայություն
🟨 Ֆրանսիան խստորեն դատապարտում է Սիրիայում կրոնական հողի վրա քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները։ Մեղավորները պետք է դատապարտվեն: ▫️Վերահաստատում ենք հավատարմությունը խաղաղ և ներառական քաղաքական անցմանը։ Ֆրանսիայի ԱԳՆ
🟨 Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է անում դադարեցնել բռնության նոր ալիքը երկրում։ ▫️Մարտերի սկզբից ի վեր զոհվել է շուրջ 340 մարդ․ 120-ը՝ Ասադի կողմնակիցներն են, 93-ը՝ նոր կառավարության, մյուսները խաղաղ բնակիչներ են։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բանակցություններում որոշ ուժերի համառությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը, այլ հետապնդում է սեփական պահանջները պարտադրելու նպատակ։ Իրանի համար դա անընդունելի է։ Այաթոլլա Ալի Խամենեի