🟨 2024թ. ԱՄՆ-ում ընտրական շրջանում միայն գովազդի վրա թեկնածուները ծախսել են ընդհանուր ավելի քան 10 մլրդ դոլար։ ▫️Գումարը 1 մլրդ դոլարով ավելի է 2020թ. ընտրական ծախսերից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Պերուում ֆուտբոլային հանդիպման ժամանակ կայծակի հարվածից մահացել է առնվազն 1, վիրավորվել՝ 10-ը ֆուտբոլիստ։ ▫️Մրցավարն ամպրոպի պատճառով ընդհատել էր խաղը, միջադեպը տեղի է ունեցել, երբ ֆուտբոլիստները հեռանում էին խաղադաշտից։
🟨 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP) 29-րդ նստաշրջանին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԵՄ-ն Չինաստանի պես վատն է։ Ով մեր ապրանքների վրա 100-200 տոկոս մաքս դնի, մենք նույն կերպ ենք վարվելու։ Թրամփը հայտարարել է, որ «մաքսատուրքը» իր ամենասիրած բառերից է։
🟨 Միասնական տոմսային համակարգի առաջին երեք օրվա պրակտիկան ցույց տվեց, որ ավելի շատ գումար է հավաքագրվում, այսինքն ավելի թափանցիկ պրոցես է տեղի ունենում: Տիգրան Ավինյան