🟨 Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք արտահայտվել են նաև անցյալ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում: ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Երևանում տրանսպորտի շարունակական զարգացման համար. ▫️ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս, ▫️ավելացնում ենք ավտոբուսային գծերը, ▫️տեղադրում ենք նոր կանգառասրահներ, ▫️միասնական տոմսային համակարգին սահուն անցնելու նպատակով 2024թ. նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման հարցում փոփոխություններ են սպասվում։ Տիգրան Ավինյան
🟨Քաղաքացին ձերբակալվել է՝ Կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով: ▫️Մինչ այդ, նա Երևան-Սևան մայրուղու բենզալցակայանից առևանգել էր բենզատար: ՔԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: ՊԵԿ