🟨⬛️ Երևանում մի կին հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց՝ երկաթուղային գծերի չարտոնված հատվածում։ ▫️Բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել: Քաղաքացին ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: ՀԿԵ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մայրաքաղաքի փողոցների շինհրապարակների ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում, տեղադրվում են կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ: Երևանի քաղաքապետարան
🟨 ՄԱԿ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը ՀՀ ՄԻՊ հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Անահիտ Մանասյան
🟨 Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք արտահայտվել են նաև անցյալ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում: ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ