🟩 Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները: Հայաստանի շախմատի ֆեդերացիա
🟨 Նոր սկանդալ` Ադրբեջանի և Իրանի միջև: ▫️Իրանը ադրբեջանական AzTV-ն «թշնամական մեդիակառույցների» ցանկում է ներառել, ի պատասխան, Ադրբեջանում անօրինական է ճանաչվել իրանական «Səhər» հեռուստաալիքը և «Mehr» լրատվական գործակալությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանի ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի մանդատները տրվել են «Մայր Հայաստան» -ի դաշինքի ընտրական ցուցակից Կարապետ Վարդանյանին, «Քաղաքացիական պայմանագիր»-ի ընտրական ցուցակից՝ Գոհար Սաֆարյանին, Սերգեյ Ապրեսյանին և Արթուր Մայիլյանին։ ԿԸՀ
🟨 Ռումինիայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, ներկայացվել են երկրի օդային տարածքի խախտումները։ ՌԴ դիվանագիտական առաքելության մեկ աշխատակից հայտարարվել է անցանկալի անձ։ ▫️Ռումինիայի ԱԳՆ-ն խորհրդակցությունների նպատակով Մոսկվայից հետ է կանչել իր դեսպանին։ Ռումինիայի ԱԳՆ
🟨 Ռումինիան բողոք կներկայացնի Ռուսաստանին՝ օդային տարածքի խախտման համար։ Երկրի տարածքում խոցվել է 3-րդ ԱԹՍ-ն։ Նման գործողություններն անընդունելի են։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան
🟨 Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը խոցել են Իրաքից արձակված ԱԹՍ-ները, որոնք փորձել են հարվածել երկրի արևելյան շրջանի նավթային օբյեկտներին և մայրաքաղաք Ռիյադին։ ▫️ԱԹՍ-ներն արձակել են Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները։ Սաուդյան Արաբիայի ՊՆ
🟨 2026թ․ առաջին կիսամյակի խոշորագույն 5 հարկատուն: ՑԱՆԿ
🟨 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ։ ՊԵԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
⬛️ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին բախվել են Toyota, VAZ և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները․ Volkswagen-ում հրդեհ է բռնկվել։ ▫️Այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է 3 դի։ Եվս 4 տուժած հոսպիտալացվել է։ ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ