🟨 Ռուսաստանում հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը կարող է վերականգնվել այն դեպքում, եթե ապահովվի ՌԴ ներմուծվող արտադրանքի անվտանգությունը և պահպանվեն դրա նկատմամբ սահմանված պարտադիր պահանջները։ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում։ ՆԳՆ Հ.Գ. Ըստ Shamshyan.com-ի՝ հրդեհ է բռնկվել նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Տուժածներ չկան։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բաբաջանյան փողոցի հ.42/5 հասցեի հարևանությամբ ապամոնտաժվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա՝ առանց համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինությունը։ ▫️Ապամոնտաժման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Երևանի քաղաքապետարան
🟨 Կարծում եմ՝ իր որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Նարեկ Կարապետյանը՝ Էդգար Ղազարյանի ելույթի վերջում արած արտահայտության մասին։
🟨 ԱԺ-ում իրավիճակը լարվել էր։ ▫️«Դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ ու ամբարտավան պահվածքի համար»։ Կոնջորյանը՝ Ղազարյանին