🟨 Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար թունավոր նյութեր։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
🟨 Թուրքիան Ինտերպոլից Բենիամին Նեթանյահուի ձերբակալման համար միջազգային օրդեր է խնդրել։ ▫️Սա կապված է միջազգային «Սումուդ» նավատորմի ակտիվիստների դեմ կատարված հանցագործությունների հետ։ Թուրքիայի արդարադատության նախարար Աքին Գյուրլեք
🟨 Այն, որ Ուկրաինան պատերազմ է սկսել մուլտֆիլմերի դեմ, հերթական անգամ ցույց է տալիս Կիևի ռեժիմի էությունը։ ▫️«Մաշան և արջը» գրավել է աշխարհն իր բարությամբ, մարդկային լավագույն որակների խթանմամբ։ Դմիտրի Պեսկով
🟨 Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի հեռարձակումը Ուկրաինայում կարգելվի։ ▫️Զելենսկու որոշմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվել մուլտֆիլմի ստեղծողների նկատմամբ։ Ըստ որոշման՝ «Մաշան և արջը» սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը՝ տարածելով «մանկական…
🟨 2026թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար կտրամադրվի 500 000 դրամ ծննդյան միանվագ նպաստ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🟨 Ձեր անխոնջ հովվական աշխատանքը, իմաստուն խորհրդատվությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խորը հարգանքի են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ դուրս։ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ։
🟨 Էլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետին։ ▫️Միջադեպից հետո նա արգելել է հեծանիվները քաղաքի պատմական կենտրոնի զգալի մասում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մոսկվան հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն՝ ռուսաֆոբիան կանխելու և ռուս զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար։ ▫️Հակառուսական դրսևորումները պետք է հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Մարիա Զախարովա