🟨 Մարիա Զախարովան Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը կապել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի Մոսկվա այցի հետ։ ▫️Սա առաջին դեպքը չէ, երբ բարձրաստիճան արտասահմանյան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է Ուկրաինայի ԶՈւ դրոնների հարձակմամբ։
🟨 Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի մարզում մեկ մարդ է զոհվել և երեքը վիրավորվել։ Վնասվել է առնվազն 7 բնակարան։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյով
🟨 «Ժուկովսկի», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանների աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Ռոսավիացիա
🟧 Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակում է գործել Մոսկվայի վրա: ▫️ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 69 ԱԹՍ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին
🟨 Ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի վերադառնալ 2014թ․ սահմաններին։ ▫️ Մոսկվան և Վաշինգտոնը հակամարտությունը դադարեցնելու համար պետք է կայացնեն բարդ որոշումներ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
🟨 X սոցիալական ցանցը դարձել է զանգվածային կիբերհարձակման թիրախ։ ▫️Մենք ամեն օր հարձակման ենք ենթարկվում, բայց այս անգամ դա արվել է մեծ ռեսուրսներով: Ներգրավված է կա՛մ մեծ, համակարգված խումբ, կամ մի ամբողջ երկիր։ Իլոն Մասկ