⬛️ «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Ջին Հեքմանը և նրա կինը՝ Բեթսի Արակավան, իրենց տանը մահացած են հայտնաբերվել նախօրեին։ Մահվան պատճառը դեռ չի հաղորդվում։ ▫️Հեքմենը 95 տարեկան էր, նրա կինը՝ 63։
🟨 Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ▫️Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
🟨🟧 Միջին հաջողության հասած կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր։ Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը անհետացել է։ ▫️Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, նրա վարկանիշն Ուկրաինայում…
🟨 Բաքվում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ ▫️Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը որոշ ցուցմունքներ են տվել, իրենց մեղավոր չեն ճանաչել։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 3-ին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»: ▫️Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով: «Մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր: Բյուրականի աստղադիտարան