🟨 Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան, զինվորականներն սպառվում են։ Դուք չեք հարգում ԱՄՆ-ին։ ▫️Դուք չեք կարող մեզ ասել՝ ուզում եմ սա, ուզում եմ այն։ Դոնալդ Թրամփ
🟨 Այս հակամարտությունը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի: Ամեն ինչ սխալ ուղղությամբ էր ընթանում։ ▫️Հույս ունեմ, որ ինձ կհիշեն որպես խաղաղարարի։ Ես դա անում եմ կյանքեր փրկելու համար, դա ավելի կարևոր է, քան որևէ այլ բան։ Դոնալդ Թրամփ
🟨 Պուտինը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար։ ▫️Հրադադարը չի աշխատի, Պուտինի զինվորները վախենում են մեր զինվորներից, երբ մենք բավականաչափ ուժեղ ենք։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨🟧 Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ ▫️ 2025թ. մարտի 1-ից ՀՀ-ից ելք և մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով, որովհետև բոլոր այդպիսի (գործող և չգործող) կետերում ծառայություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք համաձայնության կգանք, և Ուկրաինան այլևս չի վերադառնա ռազմական գործողությունների։ ▫️ԱՄՆ-ն չի ցանկանում շատ զենք ուղարկել Ուկրաինա, Վաշինգտոնը ցանկանում է, որ հակամարտությունը դադարեցվի։ Դոնալդ Թրամփ
🟨 ՄԱԿ-ը դադարեցրել է դրամական օգնության ծրագրերն Ուկրաինայի առանցքային շրջաններում՝ ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառով: ▫️ԱՄՆ-ից օգնության կրճատման հետևանքները կործանարար կլինեն ամբողջ աշխարհի բնակչության խոցելի խմբերի համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ
🟨 Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ձյուն մաքրող գնացքին։ ▫️Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայի մեջ։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ ՀՀ ՆԳՆ