🟨 Բենիամին Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող նստավայրը հարձակման է ենթարկվել Լիբանանից արձակված անօդաչուի կողմից։ ▫️Վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում հարձակման ժամանակ Նեթանյահուի գտնվելու վայրը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հնդկաստանում Յամունա գետը ծածկվել է թունավոր փրփուրով։ ▫️Գետում մեծ քանակությամբ ամոնիակ և ֆոսֆատներ են կուտակվել, որը վտանգ է ներկայացնում առողջության համար:
🟩 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։ ▫️Եզրափակչում նա հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Դովգալին։
🟨 Եթե ՀՀ Սահմանադրությունը մնա ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, կչեղարկի այն։ ▫️Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Ամիրբեկով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի 3-րդ հանդիպման արդյունքներով համատեղ կոմյունիկե է ընդունվել։ ▫️Արձանագրվել է տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։ ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ