🟨 Ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակը։ Սա արդեն վկայություն է, որ գործընթացը փակուղում չէ։ Հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք։ Նիկոլ Փաշինյան
🟨 Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ ▫️Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ ▫️Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյե
🟨 Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների խնդիրը լուծելու գործում: ▫️ՀՈԱԿ-ը համալիր ծրագիր է իրագործում՝ կենդանիների ստերջացնում, «Կատաղություն» հիվանդության դեմ պատվաստում: Երևանի քաղաքապետարան
🟨 Երկիրը ծածկել է 7 բալ ուժգնությամբ հզոր մագնիսական փոթորիկ, և այսօր դրա ազդեցության գագաթնակետն է: ▫️Սպասվում են գլխացավեր, ճնշման բարձրացում, անհանգստություն և թուլություն: Meteoagent
🟨 2024թ. արդյունքներով ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5,9%-ով: ▫️2024թ. միջին տարեկան արդյունքներով Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 760.555 մարդ: ▫️2024թ. արդյունքներով տարեկան միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287.172 ՀՀ դրամ: Նիկոլ Փաշինյան
🟨 Կեղծ տեղեկություն է տարածվում, թե իբր ԱԳՆ-ն տեղեկատվական հարթակ է ստեղծում։ ▫️Նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ ՀՀ ԱԳՆ