🟨 Թբիլիսիում հայտնվել են իշխող ուժի նախընտրական պաստառները, որոնց վրա արնագույն ֆոնի վրա պատկերված են ընդդիմության ներկայացուցիչները։ ▫️Կից գրությունն ասում է. «Ո՛չ պատերազմին։ Ո’չ գործակալներին»:
🟨 Երևանու ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը: 🟨 «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ավագանի ունի. Մուշեղ Հակոբյան: ▫️«Հանրային ձայն» խմբակցության նոր ավագանիներն են՝ Լուսինե Բադալյանը և Դիանա Ալեքյանը։ Վերջինս դուրս է եկել խմբակցությունից և պահպանել ավագանու անդամի իր լիազորությունները:
🟨 Օխոտի ծովում փրկարարները ողջ են գտել ավելի քան մեկ ամիս ծովում մնացած տղամարդուն: ▫️Մեկ այլ տղամարդ և 15-ամյա դեռահաս, ովքեր նրա հետ նույն նավակում էին, մահացել են: Նավը Պերովսկի հրվանդանից օգոստոսի 9-ին դուրս էր եկել Սախալինի մարզի ուղղությամբ և որոշ ժամանակ անց դադարել էր կապի դուրս գալ:
🟨 Նեթանյահուն հայտնել է ԱՄՆ վարչակազմին, որ պատրաստ է հարվածել Իրանի ռազմական ենթակառուցվածքներին` նավթային և միջուկային կետերի փոխարեն։ Washington Post ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟧🟨 Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու՝ ▫️100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ▫️QR կոդի միջոցով վճարում իրականացնելը Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ