🟧Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք2,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀՀ-ում «գործ սարքելու» ինստիտուտը վերացվել է և դրան վերադարձ չի լինի։ ▫️ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ, չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իլոն Մասկը ներկայացրել է ապագայի անվարորդ տրանսպորտը։ ▫️Tesla-ն հավաքել է ռոբոտաքսիի առնվազն 50 օրինակ և նախատեսում է զանգվածային արտադրություն ծավալել 2027թ. ոչ ուշ: ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
🟨 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: ▫️Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ճապոնացի բանաստեղծ Նիհոն Հիդանկեն արժանացել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակին: ▫️Նրա հիմնադրած կազմակերպությունը միջուկային զենք ունեցող երկրներին այն չկիրառելու կոչ է անում՝ կազմակերպելով Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային ռմբակոծություններից փրկված մարդկանց զանգվածային շարժում: