🟨 Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Երևանի քաղաքապետարան
🟨 40+10 հազար դրամ աջակցության վճարումը կշարունակվի ԼՂ այն հայրենակիցների համար, ովքեր հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու և 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ ձեռք չեն բերել հավաստագիր: ԱՍՀ նախարարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քրեական վարույթի շրջանակներում դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ ▫️Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։ …
🟨 Ֆլորիդայում «Միլթոն» փոթորիկը քանդել է բեյսբոլի ակումբի մարզադաշտի տանիքը, որտեղ տեղակայված են եղել փրկարարներն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները:
🟨 Գազի և բենզինի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում, կան ընկերություններ, որ վարքագիծը չեն փոխում: Գրեթե բոլոր խոշոր ներմուծողները և ընկերությունները խնդիր ունեն ստվերի հետ: Ռուստամ Բադասյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ջո Բայդենը 30 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ ▫️Սա նրանց առաջին զրույցն է գրեթե 2 ամսվա ընթացքում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ