🟨 Ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանանք Խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ըստ Al Arabiya-ի աղբյուրների` «Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։ ▫️Նա սպանված Նասրալլայի զարմիկն է, 2017թ. ընդգրկվել է ԱՄՆ պետդեպի կազմած ահաբեկիչների ցանկում։ Նա ամուր ընտանեկան և սոցիալական կապեր ունի Իրանում։
🟨 Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ ▫️ Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ը։ ▫️ Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն կիրառվում են որոշ տեխնոլոգիական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս առավել արդյունավետ ծառայություններ մատուցել երևանցիներին։ Տիգրան Ավինյան
🟨 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։ ▫️Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: ՌԴ ԱԳՆ