🟨 Իսրայելի Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամանատարական սենյակից հետևել է «Հըզբոլլահի» գլխավոր շտաբին ուղղված ռազմաօդային ուժերի ավիահարվածներին։ The Times of Israel
🟨 Իսրայելի վարչապետի աշխատակազմը հրապարակել է այն պահը, երբ Նյու Յորքում գտնվող Նեթանյահուն հաստատել է «Հըզբոլլահի» գլխավոր շտաբին ուղղված ավիահարվածը:
🟨🟧 Իսրայելն ուժգին ավիահարվածներ է հասցրել Բեյրութին` այն արվարձանին, որտեղ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, գտնվում էր «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։ ▫️6 շենք է փլուզվել, մեկ թաղամաս, ըստ էության, ոչնչացվել է, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։
🟨 Սեպտեմբերի 28-30-ը՝ ժամը 01:00-06:00-ն փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող առաջին երթևեկելի գոտին։ ▫️Վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: Երևանի քաղաքապետարան
🟨Զելենսկին և Թրամփը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով և պատասխանել մի քանի հարցի։ ▫️Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ ունեն ընդհանուր պատկերացում, որ խաղաղություն պետք է հաստատվի, սակայն Պուտինը չպետք է հաղթի։ ▫️Թրամփը կրկնել է, որ իր հաղթանակի դեպքում հնարավոր է արագ լավ համաձայնության հասնել։
🟨 Սուտ մատնության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի դեմ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սուտ մատնության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի դեմ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ