🟧Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք: ▫️7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել է։ ▫️Ամսական 220.000 ռուբլու դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու պատրվակով հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և ԼՂ մի շարք նախկին բնակիչների: ՀՀ ՔԿ
🟨 Հայկական կողմն առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել այս պահին համաձայնեցված դրույթների հիման վրա, սակայն նման մոտեցումն անընդունելի ենք համարում: ▫️Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Եվրոպայում միջուկային հակամարտության դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա օվկիանոսի մյուս կողմից հանգիստ հետևել։ ▫️Նրանք պետք է դադարեն կրակի հետ խաղալ։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով
🟨 Ռուսաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան 6 աշխատակցի «գործողություններում հետախուզական-դիվերսիոն աշխատանքի նշաններ» են հայտնաբերվել։ ▫️Նրանք զրկվել են հավատարմագրից։ ՌԴ ԱԴԾ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նյու Յորքում տեղի է ունեցել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 23-րդ տարելիցի արարողություն, որին մասնակցել են նաև Ջո Բայդենը, Քամալա Հարրիսը, Դոնալդ Թրամփը։ ▫️Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են միմյանց ողջունում քաղաքական հակառակորդները։