🟨 Հաքան Ֆիդանը դրական քայլ է համարել 4 գյուղերի վերադարձը Ադրբեջանին, ինչպես նաև Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները: Ըստ նրա՝ ▫️ Ադրբեջանը ճանապարհ հարթեց դեպի հարատև խաղաղություն տարածաշրջանում:
🟨🟧 2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են պատերազմի նախապատրաստությանը։ Նիկոլ Փաշինյան
🟨 Վլադիմիր Պուտինը հաստատել է ՌԴ-ում պետական գաղտնիքների ու հատուկ նշանակության տեղեկատվության հասանելիություն ունեցող անձանց արտասահման մեկնելու կարգը։ ▫️Իրենց ծրագրերի մասին նրանք պետք է գրավոր տեղեկացնեն ՌԴ ԱԴԾ-ին և Արտաքին հետախուզության ծառայությանը։
🟨 Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում նրա պարտականությունների կատարումը անցնում է փոխնախագահին։ ▫️2021թ. ի վեր այդ պաշտոնը զբաղեցնում է Մոհամմադ Մոհբերը։ ▫️50 օր անց տեղ կունենան արտահերթ ընտրություններ։