🟨 Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է: ▫️Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: ՊԵԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը և «OUTCOMIST»-ի հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոան քննարել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր։ ▫️Հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան: ▫️Այս ծրագրի շահառու կդառնան նաև մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը ՀՀ տեղահանված շուրջ 21.000 քաղաքացիները։
🟨 Անկլավների ու այլ թեմաների հարցը պետք է լուծվի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների երկկողմ աշխատանքի արդյունքում։ ▫️ՌԴ-ն պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել։ Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Կոմպրոմիսների համար կա եռակողմ հանձնաժողով։ Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟧 ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի կամուրջը փլուզվել է։ Պատճառը, ըստ երևույթին, բեռնատար նավի անցնելու ընթացքում բախումն է եղել։ ▫️ Ընթանում են փրկարարական աշխատանքներ։