🟨 Զելենսկին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Ստեֆան Սեժուրնեի հետ և քննարկել պաշտպանության վերաբերյալ հարցեր՝ ԱԹՍ-ների, հրետանու համատեղ արտադրություն, ՀՕՊ հզորացում։
🟨 Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա։ ▫️Shamshyan․com-ը հայտնում է, որ նախնական տվյալներով կա շուրջ 10 վիրավոր։ Տեսանյութը` համացանցից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Team Telecom Armenia-ն գործարկել է Հայաստանի համար ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին (ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ), որը կդիվերսիֆիկացնի երկիր մուտք գործող ենթակառուցվածքները՝ բարձրացնելով ինտերնետի անվտանգության մակարդակը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մետրոյի համար ձեռք կբերվի 15 նոր շարժակազմ, կենտրոն տանող կայարանների մոտ կստեղծվեն ավտոկայանատեղիներ: ▫️Երիտասարդական կայարանը կունենա նոր լուսավորություն: Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյան/ Արմենպրես ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ