🟨 Մոսկվան աշխատում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: ՌԴ Գլխավոր շտաբ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի նիստում, ՌԴ նախաձեռնությամբ ընդունվել է «Նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ» բանաձև, որի համահեղինակ է դարձել 38 պետություն։ ▫️ Կողմ է քվեարկել 118 պետություն, այդ թվում՝ Հայաստանը ▫️ 49 պատվիրակություն դեմ է արտահայտվել ▫️ 14 երկիր ձեռնպահ է մնացել
🟨 Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը փակ է բեռնատարների համար։ ▫️Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:
🟧 ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի շուրջ երեկ թեժ քննարկում է ծավալվել: ▫️Գերմանիայի կանցլերը Հունգարիայի վարչապետին առաջարկել է դուրս գալ սենյակից և սուրճ խմել։ Politico ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ