🟨 Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ բուժումը կշարունակի Իտալիայում։ ▫️4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։
🟨 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: ▫️ Քննարկվել են ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: ▫️ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
🟨 2022թ. Պրահայում Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության մաս, ավելին, ՀՀ ղեկավարները ուղիղ անվանել են Ադրբեջանի տարածքը քառակուսի կմ-ով։ ▫️ Ըստ էության, դրանով լուծվել է ամենագլխավոր հարցը` Ղարաբաղի կարգավիճակը։ Վլադիմիր Պուտին
🟨 Իրանի նախագահ Էբրահին Ռաիսին ընդունել է Արմեն Գրիգորյանին և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին և հայտարարել, որ կարևոր է տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության պահպանումը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ