🟧 Արդեն 35 ժամ է, ինչ Արցախում կենսական նշանակության ենթակառուցվածքների գործունեությունը խաթարվել է, մարդիկ շարունակում են մնալ սառը նկուղներում։ Արցախի ՄԻՊ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին։ Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է։ Հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի։ Նիկոլ Փաշինյան
🟨 Բնակիչներից մեկը Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց, որ Մարտակերտում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, կրակոցների ձայներ կան, բայց հեռվից են լսելի: Ենթադրություններ կան, որ կտարհանեն բնակիչներին։
🟧 Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում։ ▫️ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը։ ԱՄՆ պետքարտուղարություն
🟨 Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաիրավական քայլերի դիմող, անկարգություններ հրահրող և իրականացնող, ինչպես նաև ցանկացած հակաօրինական արարքներ թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության։ ՀՀ ՆԳՆ