🟨Դոնալդ Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ի` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու հրամանագիրը. «Օհ, դա հիանալի է»։ ▫️Թրամփը չեղարկել է Բայդենի ստորագրած 78 հրամանագիր:
🟨 Անկանխիկով մետրոյի տոմս ձեռք բերելու համակարգը շատ տպավորեց, լավն է, հարմար է: ▫️2-րդ խմբի հաշմանդամը փետրվարի 1-ից հետո անվճար է երթևեկելու, այդ թվում՝ ավտոբուսներով: Մինչ այս նրանք անվճար երթևեկում էին միայն էլեկտրական տրանսպորտով: Թոշակառուն 30% զեղչ է ունենալու։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի ոչ վաղը, ոչ մյուս օրը: ▫️Այսօրվա մարտահրավերն այն է, որ Ուկրաինային հնարավորություն տրվի դիմանալու և ուժի դիրքերից բանակցությունների մեջ մտնի: Էմանուել Մակրոն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 90 օրով դադարեցնում է այլ պետություններին ԱՄՆ-ի օգնության բոլոր ծրագրերը՝ ստուգումներ անցկացնելու նպատակով։
🟨 Թրամփի երդմնակալության շքերթի ժամանակ Իլոն Մասկը պարել է ու ցնծացել։ ▫️Նա ելույթն ավարտել է «Իմ սիրտը` ձեզ» խոսքերով և հատուկ ժեստ արել, որը ոմանք նմանեցրել են նացիստական ողջույնին, ոմանք՝ հին հռոմեականին, ոմանք էլ՝ ամերիկյան դրոշի հանդեպ հավատարմության ժեստին։