🟨 Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ ▫️Կլաարը դրական է գնահատել Ադրբեջանի նախագահի ուղերձը՝ կապված ԼՂ բնակչության վերաինտեգրման հետ, ինչպես նաև Եվլախում կայացած հանդիպումը։
🟨 Նյու Յորքում տեղի է ունենում Ադրբեջանի և ՌԴ ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ ▫️Հանդիպման մեկնարկին պաշտոնական Բաքուն ներողություն է խնդրել ԼՂ-ում ռուս խաղաղապահների մահվան համար։
🟨🟧 Արցախի իշխանությունները պետք է դիմեն միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին ու ԵՄ-ին՝ առաջարկելով-պահանջելով իրենց հովանու ներքո իրականացնել մարդկանց տարհանում։ Հայաստանը չի անելու դա։ ▫️ Ճիշտը Արցախի ղեկավարության դիմումն է, իրավաքաղաքական և բոլոր այլ առումներով ճիշտը դա է։ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք կարծում ենք, որ ԼՂ-ի մեր հայրենակիցները կկարողանան տեղափոխվել ՀՀ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը, եթե շարունակվի. հիմա այդ անհնարինությունը առկա է: Նիկոլ Փաշինյան
🟨 Դատապարտում ենք միակողմանի գործողությունների օգտագործումը, բնակելի տարածքների վրա հարձակումները։ Հասկանում ենք, որ ընթացիկ ճգնաժամն այն վեճի շրջանակում է տեղի ունենում, որը մի քանի սերունդ է շարունակվել և հազարավոր մարդու կյանք է արժեցել։ Բրազիլիայի ներկայացուցիչ
🟥 ԼՂ-ում խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են։ ՌԴ ՊՆ
🟨 Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ։ ▫️Ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀԱԳՆ