🟥 Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: ՀՀ ՊՆ
🟨 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: ▫️ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Չնայած մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ հետ։ ▫️Եթե ԵՄ առաքելությունը լինի առանց Ադրբեջանի համաձայնության, այն անարդյունավետ կլինի: Սերգեյ Լավրով 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ🇷🇺RUS🇺🇸ENG
🟨 Բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքում, որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Արարատ Միրզոյան
🟨 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից 5 հիվանդներ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ Առողջապահության նախարարություն
🟨 Այս երևույթը, որը կոչվում է Հալո, այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում։ Այն առաջանում է, երբ արեգակի ճառագայթները անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցեբյուրեղների միջով։ Գագիկ Սուրենյան
🟨 ՄԱԿ ԱԽ հայտարարության հետ կապված փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները անուշադրության են մատնել մեր առաջարկները։ ▫️Շարունակում ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաբլոկավորման աշխատանքները։ Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Արցախում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 000 դրամի չափով: Արցախի տեղեկատվական շտաբ