🟨 Հունվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև։ Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ ▫️Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ջանքերին և միշտ կլինի Ադրբեջանի կողքին։
🟨 ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը։ Ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը: Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հունվարի 9-ից տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ ▫️Անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։ Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պուտինը հասկացել էր, որ ոչ ոք տեր չի կանգնի Ուկրաինային։ Գիտեր, որ իր բանակն ավելի մեծ է և կարող է մեզ ոչնչացնել։ ▫️Ըստ այդմ՝ մենք անվտանգության կոնկրետ երաշխիքներ ենք պահանջում ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Հնդկաստանում փառատոնի ժամանակ կատաղած փիղը հարձակվել է տեղի բնակիչների վրա: ▫️Առնվազն 17 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Man ավտոբուսներում և տրոլեյբուսներում արդեն ավելացվել է 2-րդ վալիդատորը։ ▫️Նախատեսում ենք փետրվար-մարտին շարունակել դրանց տեղադրումը։ Սուրեն Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պետությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել՝ ▫️2 անշարժ գույք, ▫️2 միլիարդ դրամ, ▫️5 տրանսպորտային միջոց: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տեսուչային, տուգանքային տրամաբանություն կա, բայց կոշտ վարչարարության մասին ակտուալ է խոսել, երբ ներդրման պրոցեսն անցել ես, բոլորին ամեն ինչ բացատրել ես, բոլորի համար ամեն ինչ պարզ է, բայց չարամտորեն չեն օգտվում ճիշտ ձևով: ▫️Մենք դեռ այդ փուլում չենք գտնվում: Սուրեն Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ