🟨 Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ Համենայն դեպս, մենք այդպես ենք առաջարկել։ Իլհամ Ալիև
🟨 Երկար տարիներ Ռուսաստանն ասում էր, որ ՆԱՏՕ-ն երբեք չպետք է ասոցացվի Ուկրաինայի հետ։ Հետո Բայդենն ասաց, որ Ուկրաինան պետք է կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ ▫️Այսպես ՆԱՏՕ-ն հայտնվում է ՌԴ շեմին, և ես կարող եմ հասկանալ ՌԴ զգացմունքներն այս կապակցությամբ։ Դոնալդ Թրամփ
🟨 Հինգշաբթի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բանակցություններ կվարի Եվրահանձնաժողովի հետ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման շուրջ: ▫️Հանդիպմանը մասնակցելու են նաև Կիևի ներկայացուցիչները: ▫️Ի սկզբանե եռակողմ հանդիպումը պետք է տեղի ունենար այսօր:
🟨🚌 Համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեցողների և արտոնությունների խմբի շահառուների համար, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը, որոնց միջոցով կարող եք․ 1.…