🟨 Առավոտյան կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց, որտեղ նա պատրաստակամություն է հայտնել ստորագրել հանքային ռեսուրսների և անվտանգության մասին համաձայնագիրը, ինչպես նաև սկսել խաղաղության բանակցությունները։ Դոնալդ Թրամփ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ-ում նոր վարչակազմ է ձևավորվել, ադապտացման փուլ է բոլոր երկրների համար, որից հետո այդ հարաբերությունները կգնահատվեն։ ▫️ՀՀ-ն բոլոր գործընկերների հետ զարգացնում է հարաբերությունները, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները նորություն չեն։ Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել մեր տարածաշրջանային շահերը։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, և սա երաշխիք է, որ 2 երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում։ ▫️Մեր հարաբերությունները զարգանում են քաղաքական երկխոսության, տնտեսական գործակցության և առևտրաշրջանառության մակարդակներում։ Նիկոլ Փաշինյան
🟨 Կանադայի նահանգապետ Թրյուդոյին բացատրեք, որ երբ նա մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ ապրանքների վրա, մեր կողմից պատասխան սակագինն անմիջապես նույն չափով կբարձրանա։ Դոնալդ Թրամփ
🟨 ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է հայտարարել Կանադային։ Կանադան, իր հերթին, 25 տոկոս մաքսատուրք է սահմանում ամերիկյան ապրանքների վրա։ ▫️Դոնալդ, դու խելացի մարդ ես, բայց սա շատ հիմար քայլ է։ Կանադայի վարչապետՋասթին Թրյուդո