🟨 Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Նիկոլ Փաշինյան
🟩 Կառավարությունը հաստատել է ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության ոլորտին առնչվող համաձայնագիրը։ ▫️ Կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուզում եմ արձանագրել, որ ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել, վա՞տ է: Յուրայինին չենք նշանակել այնտեղ, որ ընտրությունները կեղծի, յուրայինի նշանակել ենք այնտեղ, որ ապահովի ընտրությոնների արդարությունը, և գործնականում ապացուցել ենք՝ ո՛չ մի դիմում-բողոք: Նիկոլ Փաշինյան
🟧 Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ։ ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 [Ղարաբաղի] խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Այդ ժամանակ միայն կարելի է խոսել համաներման մասին։ Իլհամ Ալիև
🟥 Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: ▫️Ընթանում են որոնողական աշխատանքներ: ◽Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը: ՀՀ ՊՆ