🟨95 միլիոն շուկայական արժեքով հողամասը վաճառվել է 5 միլիոն 982 հազար դրամով: Ապօրինության հետևանքով Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և այն հետագայում աճուրդային եղանակով օտարելու իրավունքից։ Ոստիկանություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը: ▫️«Հաղթանակ» կամուրջի կողմից երթևեկության համար բաց է լինելու դեպի Գ. Լուսավորիչ տանող աջակողմյան հատվածը: Երևանի քաղաքապետարան
🟥 Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունը կայուն է: ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ-ն նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:35-22:32-ը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյան
🟨Խաղաղության պայմանագրի թեման շատ զգայուն է։ ▫️Կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց առաջ անտեղի ենք համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները: Մարիա Զախարովա 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ🇷🇺RUS🇺🇸ENG