🟩 Հայտնաբերվել է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը: Նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: ▫️Հուլիսի 29-ին հաղորդվել էր նրա անհետ կորելու մասին։ ՆԳՆ
🟨🟩 Մարտունի-Գետափ ճանապարհին քաղաքացին 6-7 շների հարձակումից փրկել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի քոթոթին: ▫️Կենդանին տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն: ԲԸՏՄ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Արարատցեմենտի» վերևից կադրեր են ցույց տալիս, դա 21-րդ դարի գործարա՞ն է։ Դա ավար է, թալանի օբյեկտ: ▫️Պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ՝ ամոթ է, մուտքի հատվածը ոնց որ գոմ լինի, մի քիչ կարգի բերեք: Նիկոլ Փաշինյան
🟨 Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով պետք է որոշենք՝ ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որ կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են։ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցի մասին
🟨 Մեր կառավարության վերջին հերթական նիստն է։ ▫️9-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ըստ Moody’s-ի՝ ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է կայունից դրականի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։ Նիկոլ Փաշինյան