Category: Suren Surenyants

  • «Հումանիտար» Արևմուտքը և միջազգային իրավունքի փլուզումը. հերթական զոհը Գազան է 2…

    «Հումանիտար» Արևմուտքը և միջազգային իրավունքի փլուզումը. հերթական զոհը Գազան է
    2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը դասական օրինակ էր, թե ինչպես է աշխարհը նայում հումանիտար աղետին և ոչինչ չի անում։
    Լաչինի միջանցքի փակումը 9 ամիս շարունակ, սննդի, դեղորայքի, գազի մատակարարման կասեցումը, սովի իրական վտանգը արձանագրվեցին միջազգային կառույցների կողմից։
    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը։
    Ի՞նչ եղավ հետո․ ոչինչ։
    Արևմուտքը սահմանափակվեց հայտարարություններով, քանի որ Բաքուն էներգետիկ ռեսուրսներ էր մատակարարում Եվրոպային։
    Արդյունքը՝ Արցախի հայաթափում։
    Այսօր նույն տրամաբանությունն է գործում Գազայում։
    ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ բնակչության գրեթե 1/3-ը օրերով սնունդ չի ստանում, հազարավոր երեխաներ մահանում են ջրի և դեղորայքի պակասից, իսկ հիվանդանոցները կաթվածահար են։ Միևնույն ժամանակ՝ Արևմուտքը կրկին սահմանափակվում է «հումանիտար դադարների» կոչերով, բայց շարունակում է զինել Իսրայելին։
    Երկու դեպքում էլ գործ ունենք «պարտավորություն պաշտպանելու» (Responsibility to Protect) սկզբունքի բացահայտ խախտման հետ։
    ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Ժնևյան կոնվենցիաները հստակ սահմանում են՝ քաղաքացիական բնակչությունը չի կարող դառնալ սովի կամ պաշարման գործիք։ Բայց այս նորմերը մնացին թղթի վրա։
    Արցախը զոհաբերվեց Բաքվի հետ գազային պայմանագրերին, Գազան՝ Արևմուտքի և Իսրայելի ռազմավարական դաշինքին:
    Այս համատեքստում, թերևս, միայն Հայաստանում են խիստ որոշակի շրջանակներ շարունակում հեքիաթները՝ «հումանիտար» Արևմուտքի թեմայով:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի քննարկում Եգոր Գլումովի տաղավարումhttps://yout…

    Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի քննարկում Եգոր Գլումովի տաղավարում
    https://youtu.be/bOx3hQw3o64?si=YeW2Jb6m6JmvgS95

    Եկեղեցի — իշխանություն հակամարտություն. ինչ է սպասվում | Գլումով Տրիպտիխ

    Հյուրեր՝
    Տեր Մարկոս քահանա Մանգասարյան
    Հայկ Դեմոյան
    Սուրեն Սուրենյանց
    _______________________________________
    00:00 Գլումով տրիպտիխ
    00:18 Անոնս
    01:08 Ինչից և երբ սկսվեց իշխանություն–եկեղեցի հակամարտությունը
    12:48 Որ ուժերն ու ինչու են ցանկանում կազմաքանդել…

  • Опасения Москвы и заверения Пашиняна На сегодняшней встрече Никол Пашинян завери…

    ⚡️⚡️⚡️Опасения Москвы и заверения Пашиняна
    На сегодняшней встрече Никол Пашинян заверил Михаила Мишустина, что Армения продолжит работу в рамках Евразийского экономического союза (ЕАЭС).
    Несмотря на то что к 2026 году Пашинян сделал антироссийскую риторику одним из главных элементов своей политической кампании по сохранению власти, он прекрасно осознаёт: экономика Армении, её энергетическая система и торговые рынки по-прежнему тесно зависят от России и других стран союза.
    Поэтому Пашинян стремится подстраховать устойчивость своего режима от возможных ответных шагов Москвы.
    Тем не менее в комментариях по итогам встречи Мишустина и Пашиняна в российских СМИ преобладали тревожные нотки.
    Вероятно, именно этим объясняется заявление, сделанное сегодня в Ереване.
    «Мы отклонили предложение США о передаче дороги в аренду, усмотрев в нём угрозу для суверенитета», — заявил депутат партии «Гражданский договор» Арман Егиоян.
    Всего неделю назад Пашинян утверждал прямо противоположное…
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Цена авантюризма Пашиняна: государственные активы Армении могут быть заморожены …

    ⚡️⚡️⚡️Цена авантюризма Пашиняна: государственные активы Армении могут быть заморожены
    Николу Пашиняну, похоже, кажется, что его прихоти стоят выше закона.
    Но если подобное авторитарное мышление «переваривается» внутри страны, то на международном уровне оно неизбежно встречает сопротивление институтов.
    22 июля 2025 года Арбитражный институт Торговой палаты Стокгольма обязал РА прекратить применение новых законов в отношении компании «Электрические сети Армении» (ЭСА) и дальнейшие шаги по её экспроприации. Решение подлежит обязательному исполнению.
    Реакция правительства ссылается на «государственную безопасность» и национальное законодательство, однако с точки зрения международного права этого недостаточно.
    Игнорирование решения может привести к:
    выплате компенсации в сотни миллионов долларов,
    замораживанию государственных активов Армении за рубежом,
    серьёзному ущербу инвестиционному климату.
    Решение Стокгольмского арбитража демонстрирует: цена нарушения международных договоров или пренебрежительного отношения к ним может быть крайне высокой.
    Лучший вариант для Армении — найти переговорное решение, поскольку игнорирование не только приведёт к финансовым потерям, но и нанесёт долгосрочный удар по инвестиционной среде и внешнеполитическим позициям страны.
    Подписывайтесь на Telegram-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բռավո՜, Նազելի Բաղդասարյան: Նա, թերևս, աշխարհի առաջին խոսնակն է, ով հակադարձում …

    Բռավո՜, Նազելի Բաղդասարյան:
    Նա, թերևս, աշխարհի առաջին խոսնակն է, ով հակադարձում է իր ղեկավարին:
    Համենայն դեպս, Սյունիքի ճանապարհի միջանցքային տրամաբանության մասին ոչ միայն նախօրեին Ալիևն է խոսել, այլ նաև Փաշինյանն՝ իր վերջին ասուլիսում:
    Բայց շատ հնարավոր է, որ ոչ թե Փաշինյանն է խոսել միջանցքային տրամաբանության մասին, այլ Հայաստանի վարչապետը, իսկ, ահա, ՔՊ անդամ Փաշինյանը, իր կուսակից Նազելի Բաղդասարյանի միջոցով, շառաչուն ապտակ է հասցրել վարչապետ Փաշինյանին:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի միջանցքային արկածախնդրությունը. Ինչո՞ւ Ալիևը ծաղրեց Փաշինյանին. Ռոմանո…

    🎥Փաշինյանի միջանցքային արկածախնդրությունը. Ինչո՞ւ Ալիևը ծաղրեց Փաշինյանին. Ռոմանոսի «ռոմանսը» ՀԷՑ-ում
    Այսօր, ժամը 21:30-ին, դիտեք իմ յութուբյան եթերը:
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/pSXo4xuwSNk?si=gwoQWrA1YLjzv…

    Հրատապ եթեր. Ալիեւը հրահանգեց գրոհել Վեհարանը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Հանրայինի եթերում այս բանավեճը տեսանկարահանվել է մինչև Ալիևի երեկվա հայտարարությ…

    Հանրայինի եթերում այս բանավեճը տեսանկարահանվել է մինչև Ալիևի երեկվա հայտարարությունները:
    Չնայած իմ դիրքորոշումը այդ փաստով պայմանավորված չի փոխվել. ամերիկյան հնարավոր նախաձեռնությունը խախտում է Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը՝ առանց փոխադարձության:
    https://www.youtube.com/live/H-itBQUV3HI?si=bTm6HSzeCoqEZLGJ

    Կոմունիկացիաների բացման գործընթացը. Մեծ բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Թրամփի և Ալիևի կարևոր հայտարարությունները. ակնարկ՝ Հայաստանի զիջումների մասին Այ…

    ⚡️⚡️⚡️Թրամփի և Ալիևի կարևոր հայտարարությունները. ակնարկ՝ Հայաստանի զիջումների մասին
    Այսօր հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացի մասին կարևոր հայտարարություններ են հնչեցրել ԱՄՆ ու Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը:
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է համարում: Այս մասին նա հայտարարել է ամերիկացի սենատորների հետ ճաշի ժամանակ:
    Թվարկելով իր նախագահության օրոք արտաքին դիվանագիտական հաջողությունները՝ Թրամփը դրանց շարքում շատ հպանցիկ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել:
    «Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և [խաղաղության համաձայնագիրը] բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած», — ասել է Սպիտակ տան ղեկավարը:
    Հայ — ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, ադրբեջանական կողմը նման առաջարկ արել է Աբու Դաբիում, այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
    «Բայց փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում ստորագրում, մի բան է բանավոր արտահայտված համաձայնությունը, մեկ այլ բան՝ փաստաթղթի բոլորի էջերի նախաստորագրումը: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը՝ կրկնելով Բաքվի նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
    Թեև Թրամփի և Ալիևի հայտարարություններն արտահայտում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ դրական զարգացումներ, դրանք ներդաշնակ չեն։
    Թրամփն այն ներկայացնում է որպես գրեթե կատարված փաստ՝ քարոզչական, ներքաղաքական համատեքստում արձանագրելով իր վարչակազմի հաջողությունները, մինչդեռ Ալիևը շարունակում է պայմանավորել դրա իրականացումն իր քաղաքական պահանջներով։
    Այս համատեքստում անորոշությունը զգալի մեծ է՝ ստվերում թողնելով թույլ լավատեսությունը:
    Թրամփի լավատեսության հիմքում, թերևս, Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկությունն է, որի վերաբերյալ, սակայն շատ կտրուկ դիրքորոշում ունի Ադրբեջանի նախագահը
    «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չպետք է լինի արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք՝ Ադրբեջանի մի մասից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ»,- այսօր Ստեփանակերտում հայտարարել է
    Իլհամ Ալիևը:
    Ըստ այդմ, ձևավորվում է մի վտանգավոր համատեքստ:
    Վաշինգտոնը, Բաքուն և Անկարան Երևանին հակում են հերթական զիջման, այս անգամ՝ Սյունիքի ճանապարհի մասով:
    Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը պետք է համաձայնի այն բանի հետ, որ Հայաստանի մի հատվածը «վիճելի տարածք» է՝ դրա դիմաց ստանալով ոչ թե Հայաստանի շրջափակման վերացում կամ երաշխավորված խաղաղություն, այլ ընդամենը խաղության պայմանագրի նախաստորագրում:
    Նախաստորագրումը իրավական պարտավորություն չի ծնում։ Այն առավելապես ունենում է քաղաքական բնույթ և կարող է դրվել հետագա ստորագրման հիմքում։
    Զարգացումների նման ընթացքը ձեռնտու է Փաշինյանին, բայց ոչ Հայաստանին:
    Անգամ նախաստորագրված պայմանագիրը Փաշինյանը հաղթաթուղթ է դարձնելու 2026-ի ընտրություններում՝ մանիպուլացնելով հասարակությանը:
    Այս ճանապարհը Հայաստանին խաղաղություն չի բերելու՝ մեր երկիրը դնելով պերմամենտ զիջումների ռեժիմում:
    Եթե պայմանագրի նախաստորագրման համար Հայաստանը համաձայնում է միջանցքային տրամաբանության Սյունիքի ճանապարհի հարցով, մնում է ենթադրել, թե Ալիևը՝ պայմանագիրը ստորագրելու դիմաց, ի՞նչ զիջումներ է պարտադրելու Փաշինյանին՝ 2026-ին նրա իշխանության հնարավոր վերարտադրությունից հետո:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի քաղաքականության հետևանքով՝ Հայաստանի մի հատվածը միջազգային խոսույթում …

    Փաշինյանի քաղաքականության հետևանքով՝ Հայաստանի մի հատվածը միջազգային խոսույթում դառնում է «վիճելի տարածք»:
    https://youtu.be/ypMvzYhQsxs?si=JNiuRTlS0FjMT9WN

    Արաքսի հովտով անցնող ՀՀ տարածքը Փաշինյանը դարձնում է վիճելի. Սուրեն Սուրենյանց

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…