Category: Suren Surenyants

  • Ժամը 22:30-ին, իմ յութուբյան ալիքում անդրադառնալու եմ մի սկանդալի, որը Փաշինյանի…

    Ժամը 22:30-ին, իմ յութուբյան ալիքում անդրադառնալու եմ մի սկանդալի, որը Փաշինյանի իշխանության քաղաքական վախճանի պատճառ կարող է դառնալ:
    Բաժանորդագրվեք և դիտեք:
    https://youtu.be/m_Lx59Txl0U?si=fBX60awsz96tn9wb

    Սկանդալ, որը «պայթեցնելու» է Փաշինյանի իշխանությունը

    Պաշտոնյաների բազմամիլիոն պարգևավճարները աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում պետք է գնահատել որպես քաղաքական սխալ, սոցիալական ցինիզմ և իշխանության ինքնազսպման բացակայության վկայություն։
    Սոցիալական պետությունը սկսվում է ոչ թե բարձրախոսային հայտարարություններից…

  • Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը Մասյացոտնի թեմի նախկին ա…

    ❗️❗️❗️Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը
    Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից դատարան ներկայացված հայցը և դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցը՝ նրան մինչև վերջնական դատական ակտը թեմի առաջնորդի պաշտոնում «վերականգնելու» վերաբերյալ, առաջացնում են ոչ միայն իրավական, այլև սահմանադրական լրջագույն խնդիրներ։
    Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև գոյություն ունեցող հարաբերությունը աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթ չունի։ Եպիսկոպոսը իր ծառայությունը իրականացնում է ոչ թե պայմանագրի, այլ եկեղեցական ուխտի և կանոնական ենթակայության հիմքով, ինչը բնույթով բացառապես հոգևոր և ներհամայնքային հարաբերություն է։ Այս հանգամանքը վճռորոշ է իրավական տեսանկյունից, քանի որ աշխատանքային կամ քաղաքացիական վեճի բացակայության պայմաններում դատարանը իրավասու չէ նման հարաբերություն քննելու։
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է պետություն–եկեղեցի հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Եկեղեցին ճանաչվում է որպես ինքնավար ինստիտուտ, իսկ պետությունն ու նրա մարմինները պարտավոր են զերծ մնալ նրա ներքին գործերին միջամտելուց։ Կաթողիկոսի կողմից եպիսկոպոսի պաշտոնից ազատման ակտը ոչ վարչական է, ոչ քաղաքացիաիրավական և չի կարող հանդիսանալ դատական վերահսկողության առարկա։ Դատարանի կողմից նման ակտի կասեցումը կամ դրա իրավաչափության գնահատումը նշանակում է, որ աշխարհիկ իշխանությունը իրեն վերապահում է եկեղեցական իշխանության վերահսկման իրավունք, ինչը բացահայտ հակասում է սահմանադրական կարգավորմանը։
    Եկեղեցական ուխտի խախտման, կարգապահական պատասխանատվության կամ պաշտոնազրկման հարցերը ենթակա են քննության բացառապես եկեղեցական կարգով՝ եկեղեցական ժողովներում, կանոնական մարմիններում և Վեհափառ Հայրապետի իրավասության շրջանակում։ Դատարանը չունի ոչ իրավական լիազորություն, ոչ էլ մասնագիտական կարողություն՝ գնահատելու ուխտի խախտման փաստը, եկեղեցական կարգապահությունը կամ հոգևոր ծառայության համապատասխանությունը եկեղեցական կանոններին։
    Դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը ձևավորում է խիստ վտանգավոր նախադեպ։ Եթե հնարավոր է դատարանի միջոցով «վերականգնել» թեմի առաջնորդին, ապա նույն տրամաբանությամբ վաղը կարող են վիճարկվել եկեղեցական ժողովների որոշումները, կասեցվել կաթողիկոսի իրավասությունները կամ աշխարհիկ իշխանության ազդեցությամբ փորձ արվել վերաձևավորել եկեղեցական ղեկավարությունը։ Սա արդեն եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնիշխանության խաթարման խնդիր է։
    Այս գործընթացը չի կարող դիտարկվել իշխանությունից անկախ։ Երբ դատարանները նման ակտերով ներխուժում են եկեղեցու ներքին կյանք, անխուսափելիորեն առաջանում է քաղաքական պատասխանատվության հարցը։ Այդ իմաստով տեղի ունեցողը հերթական դրսևորումն է այն քաղաքական գծի, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն խախտում է պետություն–եկեղեցի սահմանազատման սահմանադրական գիծը։
    Այսպիսով, տվյալ դատական վարույթը իրավական առումով անհիմն է, սահմանադրական տեսանկյունից՝ անթույլատրելի, իսկ ինստիտուցիոնալ հետևանքների առումով՝ վտանգավոր։ Եկեղեցու ներքին կարգապահական և կանոնական հարաբերությունները չեն կարող և չպետք է դառնան աշխարհիկ դատարանի քննության առարկա։ Հակառակ դեպքում խաթարվում է ոչ միայն Եկեղեցու ինքնավարությունը, այլև սահմանադրական պետության հիմքը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensu

  • Անժամանակ կորուստը միշտ խոսքերից վեր է…Այսօր լռեց մի ձայն, որը ճանաչելի էր իր ջե…

    Անժամանակ կորուստը միշտ խոսքերից վեր է…
    Այսօր լռեց մի ձայն, որը ճանաչելի էր իր ջերմությամբ, ազնվությամբ ու մարդկային լույսով։
    Զառա Արամյանը իմ համար պարզապես հայտնի լրագրող չէր․ նա ընկեր էր, ում պոզիտիվ ժպիտը անգամ ամենաբարդ պահերին հույս էր փոխանցում։
    Այդ ժպիտը կպահպանվի հիշողությանս մեջ՝ որպես կյանքի հանդեպ սիրո, ուժի ու բարության նշան։
    Խոնարհվում եմ Զառայի հիշատակի առաջ։
    Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր նրանց, ում կյանքում Զառան լույս է բերել։
    Լույս իջնի նրա հոգուն։

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/hCDJCx_ITfI?si=zF3rRWUJZe8v-v6TԹՐԱՄՓՆ ՈՒ Ա…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/hCDJCx_ITfI?si=zF3rRWUJZe8v-v6T

    ԹՐԱՄՓՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՆՑԻ ՊԱՏԻՆ. ԷՐԴՈՂԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ԱԽՈՐԺԱԿԸ ՍՐՎԵԼՈՒ Է. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց «Գործարար ռադիոյին»https://youtu.be/qr6D1VliIxI?si=ww9HFsIPNBlaGSXZԻ…

    Հարցազրույց «Գործարար ռադիոյին»
    https://youtu.be/qr6D1VliIxI?si=ww9HFsIPNBlaGSXZ

    Իրանի բողոքները լեգիտիմ են. ՀՀ-ն ստորագրել է հակաիրանական թղթի տակ. «Թարմ ուղեղով»

    Հաղորդման ընթացքում անդրադարձանք մի շարք կարևոր թեմաների։ Քննարկեցինք ԱՄՆ-ում տեղի ունեցած Միրզոյան–Ռուբիո հանդիպման նշանակությունը և դրա ազդեցությունը հայ-ամերիկյան օրակարգի վրա։ Շփվեցինք նաև Իրանի հետ հարաբերությունների շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին՝…

  • Ֆիդանի աջակցությունը Փաշինյանին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայ…

    ⚡️⚡️⚡️Ֆիդանի աջակցությունը Փաշինյանին
    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները  բացահայտ քաղաքական ազդակներ են՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական դաշտին։
    Նրա խոսքը «Զանգեզուրի միջանցքի», «Միջին միջանցքի» և «Թրամփի ուղու» (TRIPP) շուրջ, ինչպես նաև Հայաստանի առաջիկա ընտրություններին վերաբերող գնահատականները դուրս են գալիս արտաքին քաղաքական չեզոքության սահմաններից։
    Ֆիդանը ոչ միայն հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուսումնասիրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկված նախաձեռնությունը, այլև այն բացահայտորեն նույնականացնում է իրենց կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի հետ։
    Ավելին, նա փաստում է, որ այդ թեման մանրամասն քննարկվել է Ադրբեջանի հետ, զեկուցվել է Թուրքիայի նախագահին, և գործընթացը դիտարկվում է որպես տարածաշրջանային ռազմավարական նախագծի մաս։
    Սակայն առավել խնդրահարույցը Ֆիդանի հայտարարությունների այն հատվածն է, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Թուրքիայի արտգործնախարարը ոչ միայն անդրադառնում է 2026 թվականի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար է» և արժանանում է աջակցության՝ իր «կառուցողական» քաղաքականության համար։ Սա այլևս ոչ թե արտաքին չեզոք դիտարկում է, այլ հստակ քաղաքական դիրքավորում՝ նախընտրելի սուբյեկտի բացահայտ մատնանշմամբ։
    Այս համատեքստում «կառուցողականություն» եզրույթը ունի հստակ բովանդակություն։ Այն չի վերաբերում խաղաղությանը որպես արժեքի, այլ Փաշինյանի կոնկրետ քաղաքական վարքագծի՝ ենթակառուցվածքային և հաղորդակցային նախագծերի այնպիսի ձևաչափով առաջմղմանը, որը լիովին համընկնում է թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի հետ։ Հենց այդ համընկնումն էլ, ըստ էության, պայմանավորում է Անկարայի աջակցությունը։
    Հատկանշական է նաև իշխանությունների հավանական արձագանքի երկակի ստանդարտը։
    Երբ ռուսաստանյան պրոպագանդիստների հայտարարությունները որակվում են որպես միջամտություն Հայաստանի ինքնիշխանությանը, ձևավորվում է «արտաքին սպառնալիքի» օրակարգ։ Բայց երբ Թուրքիայի արտգործնախարարը բացահայտորեն խոսում է Հայաստանի ընտրություններից, գնահատում գործող իշխանության վարկանիշն ու ակնարկում քաղաքական գծի շարունակականության անհրաժեշտությունը, այդ միջամտությունը ոչ միայն չի դատապարտվում, այլ կարող է վերածվել ներքաղաքական քարոզչական գործիքի։
    Արդյունքում ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն, ըստ որի՝ արտաքին աջակցությունը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ այն սպասարկում է գործող իշխանության քաղաքական շահերը։ Ավելին, Ֆիդանի հայտարարությունները կարող են օգտագործվել իշխանության կողմից՝ հասարակությանը ներշնչելու համար, թե իշխանության փոփոխությունը կհանգեցնի տարածաշրջանային գործընթացների փլուզման և պատերազմի վտանգի աճի։ Սա արդեն ոչ թե դիվանագիտական դիրքորոշում է, այլ ընտրական վախի տեխնոլոգիա։
    Փաշինյանի թիմի կողմից Հայաստանի ինքնիշխանությունը ընկալվում է ընտրովի՝ կախված նրանից, թե որ կենտրոնից է գալիս միջամտությունը և ում է այն ձեռնտու։ Իսկ ընտրությունների շեմին նման արտաքին ազդակների լռությամբ ընդունումը կամ ներքաղաքական նպատակներով շահարկումը ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ թե՛ պետական ինստիտուտների, թե՛ հանրային վստահության համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Երեկ «Իմնեմնիմիի» տաղավարում Նարեկին ու Վազգենին փոխարինում էինք ես ու Արմինե Ադ…

    Երեկ «Իմնեմնիմիի» տաղավարում Նարեկին ու Վազգենին փոխարինում էինք ես ու Արմինե Ադիբեկյանը
    https://www.youtube.com/live/4pz5D7ll1qs?si=3ANE99xUgD9pyEdC

    — YouTube

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Հ2-ի անդրադարձն ասուլիսին https://youtu.be/PkQW2sqEe2I?si=r2ZrshCS8FwgMUtXԼիմոնի…

    Հ2-ի անդրադարձն ասուլիսին
    https://youtu.be/PkQW2sqEe2I?si=r2ZrshCS8FwgMUtX

    Լիմոնի պես ճզմվում է Հայաստանի սուբյեկտայնությունը. Սուրեն Սուրենյանց: Լրաբեր — 14.01.2026

    #Լրաբեր
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /