Category: Suren Surenyants

  • https://m.youtube.com/watch?v=X9CLSwrK6k4&feature=share#bottom-sheetԱրցախի ա…

    Արցախի անկախության հարցը մնաց 44-օրյայի փլատակների տակ. «Թարմ ուղեղով»

    Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը կյանքի չի կոչվի: Հակասությունները շատ են, խաղաղության պայմանագրի շուրջ նստելու ցանկությունը՝ ոչ իրական: Բաքուն ունի հստակ ուժային առավելություն թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով, ինչը թույլ է տալիս մնալ որոշողի կարգավիճակում:…

  • Ասում են՝ Նիկոլի խոսքերը հասել են Ստալինին ու նա, դժոխքի դռանը, մուրճը ձեռքին սպ…

    Ասում են՝ Նիկոլի խոսքերը հասել են Ստալինին ու նա, դժոխքի դռանը, մուրճը ձեռքին սպասում է Նիկոլին՝ «բերանքսիվայր» օպերացիան իրականացնելու համար:

  • Վաշինգտոնյան ռաունդ՝ առանց շոշափելի արդյունքների Ինչպես և կանխատեսելի էր՝ Միրզոյ…

    Վաշինգտոնյան ռաունդ՝ առանց շոշափելի արդյունքների
    Ինչպես և կանխատեսելի էր՝ Միրզոյան- Բայրամով բանակցությունների վաշինգտոնյան ռաունդը մեծ արդյունավետություն չունեցավ:
    Կողմերը նույնիսկ համատեղ հայտարարություն չընդունեցին՝ սահմանափակվելով միասնական մի հաղորդագրությամբ:
    Կարծում եմ՝ Վաշինգտոնի բանակցություններն առնվազն երկու պատճառներով դատապարտված էին նման արդյունքի.
    1) Հայ- ադրբեջանական ուղղակի երկխոսության ինստիտուտը չի կարող արդյունավետ աշխատել՝ գոնե այն պատճառով, որ Երևանի ու Բաքվի միջև գոյություն ունի ուժային դիսբալանս, ինչի հետևանքով Ադրբեջանը փորձում է Երևանին պարտադրել իր օրակարգն ամբողջությամբ,
    2) մեզ կարող է դուր գալ կամ ոչ Ռուսաստանի քաղաքականությունը, բայց ակնհայտ է, որ առանց Մոսկվայի մասնակցության՝ հնարավոր չէ հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման: Ռուսաստանն ոչ միայն Հարավային Կովկասի հիմնական մոդեռատորն է, այս հակամարտության առանցքային միջնորդը, այլ նաև՝ ըստ էության, այս հակամարտության կողմ ու մասնակից է, ինչը բխում է նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունից:
    Իհարկե, ասվածից չի բխում, թե բանակցությունների մոսկովյան ռաունդը հաջողելու է: Առհասարակ, դժվար է պատկերացնել հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, երբ այդ ուղղությամբ չկան միջազգային կոնսոլիդացված ջանքեր: Այդպիսք չեն կարող լինել Ռուսաստան- Արևմուտք գլոբալ հակադրության, միջազգային քաոսի պայմաններում:
    Այս վիճակն, իհարկե, նոր ռիսկեր է ծնում Հայաստանի անվտանգության, Արցախի հայաթափության համար:

  • Փաստորեն, Վաշինգտոնում Բլինքեն- Միրզոյան- Բայրամով հանդիպումից զատ, տեղի են ունե…

    Փաստորեն, Վաշինգտոնում Բլինքեն- Միրզոյան- Բայրամով հանդիպումից զատ, տեղի են ունեցել նաև Միրզոյան- Բայրամովը երկկողմ բանակցություններ:
    Ուղղակի բանակցությունների ինստիտուտն արդյունավետ կարող է լինել միայն երկու կողմերի միջև ուժերի բալանսավորված, հավասար հարաբերակցության դեպքում: Այն դեպքում, երբ ռազմա-քաղաքական բալնսն ակնհայտորեն Բաքվի կողմն է, պարզ է, թե ով է թելադրելու երկկողմ բանակցությունների օրակարգը:

  • Մի քանի ժամից մեկնելու եմ Գյումրիի: Ծրագրում քաղաքական բանավեճ է ու անպայման առի…

    Մի քանի ժամից մեկնելու եմ Գյումրիի: Ծրագրում քաղաքական բանավեճ է ու անպայման առիթը կօգտագործեմ՝ սիրելի գյումրեցիների հետ շփվելու համար:

  • Դիլետանտիզմի մաստեր կլաս Շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի մի…

    Դիլետանտիզմի մաստեր կլաս
    Շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ գտնվում են Ռուս խաղաղապահները, պատկանում է, որովհետև նոյեմբերի 9 -ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը
    Արմեն Գրիգորյան
    Հայաստանի ԱԽ քարտուղար
    • Արմեն Գրիգորյանը երեկ գերազանցեց դիլենտանտիզմի բոլոր հնարավոր սահմանները: Ոչ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ոչ էլ միջազգային որևէ փաստաթուղթ չեն ամրագրում Լաչինի միջանցքի պատկանելությունն Ռուսաստանին:
    Մի ժամանակ էլ Փաշինյանը կարգավորման Մադրիդյան սկզբունքները փոխարինել էր իր մոգոնած Մյունխենյան սկզբունքներով ու «սուր» էր ճոճում միջազգային հանրության դեմ:
    Հետևանքները հայտնի են:
    Եթե Հայաստանի իշխանությունը նման գրագիտությամբ և որակով է բանակցում, թերևս հենց այսպիսի աղետալի վիճակում պետք է գտնվեին Հայաստանն ու Արցախը:

  • Հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, առավել ևս՝ ԼՂ խնդիր…

    Հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, առավել ևս՝ ԼՂ խնդիրը, միջազգային օրակարգի հրատապ թեմաների շարքում չկան: Օրինակ, հանդիպում են ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, քննարկում են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Աֆղանստանում ու ոչ մի խոսք հայ- ադրբեջանական հարաբերությունների մասին, եթե նույնիսկ վերջին օրերին մեր տարածաշրջանում էսկալացիայի զգալի աճ կա:

  • Բաքվի վերջին ժամերի տեղեկատվական քաղաքականությունը մտահոգություններ է ծնում, որ …

    Բաքվի վերջին ժամերի տեղեկատվական քաղաքականությունը մտահոգություններ է ծնում, որ առաջիկա օրերին նոր էսկալացիայի վտանգ կա: Հայկական դիվանագիտությունը դեռևս չի գտել ադրբեջանական սողացող ագրեսիայի հակաթույնը ու ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ որոշ գործիչներ հաճախ շրջանառում են թեզեր, որոնք ավելի են խրախուսում Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը:

  • Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ապա եկեղեցու հարաբերո…

    Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ապա եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա համաձայն Քրիստոնեական տեսության:
    Նիկոլ Փաշինյան
    • Լավ, ի՞նչ անուն տաս այս քաղաքական «ռաբիսությանը»:

  • ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն էՑավով եմ ասում, բայ…

    ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է
    Ցավով եմ ասում, բայց ստիպված եմ արձանագրել:
    Եթե երեկ Փաշինյանը, գեղեցիկ փաթեթավորումների ու ընդհանուր ձևակերպումների ներքո, փորձում էր քողարկել իր դիրքորոշումը, ապա Հայաստանին ու Արցախին ուղղված Ալիևի սպառնալիքը ցինիզմի բաղադրիչով ուղղակի էր՝ զերծ անգամ դիվանագիտական բանաձևումների:
    Ծանր օրեր ենք ապրում. իրական չէ ոչ միայն Արցախի անկախության օրակարգը, այլ խիստ մշուշոտ է անգամ սուբեկտության հեռանկարը:
    Աստված իմաստնություն տա Երևանի ու Ստեփանակերտի կառավարիչներին: ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է, եթե այն նույնիսկ բարդ ու ոչ սիմետրիկ է լինելու: