Category: Suren Surenyants

  • 1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս-…

    1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս- թուրքական համաձայնությունների աքցանում
    Ուկրաինացիները խոսում են «Խերսոնի ճակատամարտի» մասին, Ռուսաստանն օկուպացրած չորս շրջաններում ռազմական դրություն է հաստատում: Մոտենում է ուկրաինական պատերազմի ավելի դրամատիկական հանգրվան, որը կարող է կլանել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ռեսուրսները: Նման իրավիճակը հայ- ադրբեջանական հարաբերությունները, ցավոք, ոչ թե կարգավորման, այլ նոր էսկալացիայի կարող է մոտեցնել, մանավանդ, որ Մոսկվան ու Արևմուտքը «երկրորդ ճակատ» բացելու հարցում հասցրել են միմյանց մեղադրել:
    Աշխարհաքաղաքական «ճողվածքի» վտանգը կանխազգալով՝ Փաշինյանը «թղթե շերեփով» հայտնվել է Թվիթերում: Ամբողջ խնդիրն այն է, որ «թվիթերյան դիվանագիտությունը» իրական դիվանագիտության անզորության խոստովանություն է, Պրահայի գործընթացի փաստացի ձախողման արձանագրում: Չնայած դրա առաջին մեսիջը Մակրոնը տվեց՝ Պրահայից հաշված օրեր անց, փաստացի հրաժարվելով միջնորդական առաքելությունից ու անոնսավորելով Մոսկվայի ու Բաքվի օրակարգերի ներդաշնակությունը:
    Հետաքրքիր է՝ ռուս- ադրբեջանական դաշինքն անոնսավորած Մակրոնն անվտանգային ի՞նչ առաջարկ է արել Փաշինյանին, թե՞ դարձյալ 1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս- թուրքական համաձայնությունների աքցանում:

  • Ռազմական նոր բախումների ռիսկերը մեծանում ենՊաշտոնական մակարդակում Երևանն ու Բաքո…

    Ռազմական նոր բախումների ռիսկերը մեծանում են
    Պաշտոնական մակարդակում Երևանն ու Բաքուն իրար հակադրվում են կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերում, փոխադարձաբար հնչում են մեղադրանքներ սահմանային կուտակումների վերաբերյալ: Պրահայի փխրուն պայմանավորվածություններն, ըստ էության, չեղարկվում են, եթե նույնիսկ եվրոպացի դիտորդները պատրաստվում են ժամանել Հայաստան:
    Ռազմական նոր բախումների ռիսկերը մեծանում են, տա Աստված, սխալվեմ:

  • https://medialab.am/239912/?fbclid=IwAR3UlYqICwYQOhVyO-GxczHQklqpk5LRl0rkIKSYse7…

    «Այսպես մենք գնում ենք ուկրաինացման ճանապարհով, որը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում». Սուրեն Սուրենյանց — MediaLab Newsroom…

     «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում արտգործնախարար Արարատ Միրզոյանի վերջին օրերին տեղի ունեցող հանդիպումները տարբեր պաշտոնյաների…

  • Պուտինը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է հանդիպման՝ Ռուսաստանում: Երեկվա հարցազրո…

    Պուտինը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է հանդիպման՝ Ռուսաստանում: Երեկվա հարցազրույցում ենթադրել եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին ու ըստ ամենայնի՝ Մոսկվան կողմերին կներկայացնի կոնկրետ առաջարկություններ:

  • Հայաստանի համար մի պատուհան է բացվել, որը պետք է օգտագործել. վաղը դարձյալ ուշ է …

    Հայաստանի համար մի պատուհան է բացվել, որը պետք է օգտագործել. վաղը դարձյալ ուշ է լինելու
    Անշուշտ, ԱՄՆ-ի ակտիվ միջամտությունը կայունության որոշակի գործոն է հայ- ադրբեջանական հարաբերություններում: Սակայն Հայաստանի քաղաքական էլիտան ու հասարակությունը մեծ սխալ արած կլինեն, եթե այս գործոնը չարաշահեն՝ ինչպես ժամանակին կարծեցին, թե արցախյան առաջին պատերազմից հետո Ռուսաստանը մշտապես երաշխավորելու է մեզ համար նպաստավոր ստատուս- քվոն:
    Հիմա նույն իրավիճակն է:
    Վաշինգտոնը Բաքվին ճնշում/ հորդորում է, որ վերջինս իր օրակարգը կամ դրա մի մասը բավարարված կարող է տեսնել բանակցային ճանապարհով՝ Ալիևին հետ պահելով կրակելուց: Այսպիսով, Հայաստանի համար մի պատուհան է բացվել, որը հնարավոր է դարձնում հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:
    Պետք է օգտվել այս պատեհությունից, որովհետև Վաշինգտոնը չունի Բաքվի վրա ազդելու անսահմանափակ ռեսուրսներ ու ի վերջո՝ չի երաշխավորում երկարատև մի ստատուս- քվո, որտեղ հակամարտության կողմերը չեն կարողանում գալ բանակցային լուծման:

  • Մարդիկ ինչքան ցինիկ ու ամբարտավան պետք է լինեն, որ երկու օրվա ընթացքում կուսակցա…

    Մարդիկ ինչքան ցինիկ ու ամբարտավան պետք է լինեն, որ երկու օրվա ընթացքում կուսակցականացնեն երկու ինքնավար մարմին՝ ԲԴԽ-ն ու ԿԸՀ-ն, և շարունակեն խոսել ժողովրդավարության մասին:

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Միջուկային արմագեդոնի» ռիսկն ամենաբարձրն է համարել՝ Կարի…

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Միջուկային արմագեդոնի» ռիսկն ամենաբարձրն է համարել՝ Կարիբյան ճգնաժամից ի վեր: Արդյո՞ք Բայդենն ակնարկում է ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծման անհրաժեշտության մասին:

  • Քաղաքական նոր լուծումների անհրաժեշտությունԿաթողիկոսը կշարունակի ջանքերը, որ Հայա…

    Քաղաքական նոր լուծումների անհրաժեշտություն
    Կաթողիկոսը կշարունակի ջանքերը, որ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները կրկին հանդիպեն:
    Սա Մայր Աթոռի դիրքորոշումն է, որն, անշուշտ, հարգանքի արժանի է:
    Մյուս կողմից, քաղաքական կոնսոլիդացիայի երկու հիմնական հասցեատերերը՝ Նիկոլ Փաշինյանը ու խորհրդարանական ամենախոշոր ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, մերժել են երկխոսության գաղափարը:
    Ըստ այդմ, նախկին նախագահների հանդիպման ձևաչափն ինչ-որ իմաստով կորցրել է ակտուալությունը:
    Հիմա պետք է փնտրել քաղաքական այլ լուծումներ, որոնք մի կողմից, նպաստավոր միջավայր կապահովեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, մյուս կողմից՝ ներքաղաքական կայունությունը ապահովելու, ճգնաժամը կանխելու համար:

  • Ոչ ադեկվատ քաղաքականության մաստեր կլաս՝ ՍտեփանակերտիցԻ՞նչ մի դրական բան եք տեսնո…

    Ոչ ադեկվատ քաղաքականության մաստեր կլաս՝ Ստեփանակերտից
    Ի՞նչ մի դրական բան եք տեսնում Արցախի ԱԽ հայտարարության մեջ:
    Հայաստանից պահանջվում է երկու բան՝ գոյություն չունեցող բանակցային ձևաչափում Արցախի մասնակցության վերականգնում ու ԼՂ անկախության միջազգային ճանաչման օրակարգի հետապնդում:
    Երկուսն էլ անիրական օրակարգեր են, ընդ որում՝ անգամ մինչև 44-օրյա պատերազմը:
    Ստեփանակերտը իր պահանջները փաթեթավորում է «Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ» թեզով:
    Սա ոչ ադեկվատ քաղաքականության մաստեր կլաս է. դրա հիմնական միտքն այն է, որ Հայաստանը և Ղարաբաղը նույն ճակատագիրն ունեն:
    Անկարելի է լուրջ ընդունել այս մեսսիջը, եթե, իհարկե, Փաշինյանը չի ցանկանում՝ Արայիկ Հարությունյանի միջոցով, ալիբի ստեղծել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալելու համար:
    Ի դեպ, այս սցենարն ավելի սարսափելի է…