Category: Suren Surenyants

  • Ինչպես տեսնում ենք` իշխանության պրոպագանդայն Վեհափառի դեմ բռնության ակնհայտ քարո…

    Ինչպես տեսնում ենք` իշխանության պրոպագանդայն Վեհափառի դեմ բռնության ակնհայտ քարոզ է տանում
    https://t.me/armgeopolitic/31635

    The Geopolitics / Գեոպոլիտիկա

    🇦🇲 «Քարով տանք գլխին, սատկացնենք»․ Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ կաթողիկոսի մասին
    @armgeopolitic

  • Եկեղեցին՝ որպես սադրանքի թիրախ. Փաշինյանի հերթական կարմիր գծի հատումը Նիկոլ Փաշի…

    ⚡️⚡️⚡️Եկեղեցին՝ որպես սադրանքի թիրախ. Փաշինյանի հերթական կարմիր գծի հատումը
    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ պատարագի ընթացքում հնարավոր և թույլատրելի է բողոք արտահայտել, իսկ Կտրիճ Ներսիսյանի անունը չպետք է հնչի, վաղուց դուրս է եկել անձնական կարծիքի կամ հավատացյալի դիրքորոշման շրջանակից։
    Այն վերածվել է քաղաքական ուղերձի՝ ուղղված Եկեղեցու ներս, և այդ հանգամանքն է խնդրի առանցքը։
    Խնդիրը նախ և առաջ իրավական է։
    ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը։
    Երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կերպով գնահատական է տալիս, թե ինչն է թույլատրելի կամ անթույլատրելի պատարագի ընթացքում, նա փաստացի մտնում է այն տիրույթ, որը Սահմանադրությամբ իրեն չի վերապահված։
    Այստեղ արդեն խոսքը հավատացյալի կարծիքի մասին չէ, այլ պետական իշխանության կողմից եկեղեցական ծեսի բովանդակության քաղաքականացման և վերահսկման փորձի։
    Վերջին ամիսներին Փաշինյանը բազմիցս միջամտել է եկեղեցու ներքին գործերին՝ առաջարկելով եկեղեցու կանոնադրության բարեփոխումներ, մասնակցելով այլընտրանքային պատարագների կազմակերպմանը և նույնիսկ պետական օրհներգի կատարում պարտադրելու գաղափարներ հնչեցնելով: Սա օբյեկտիվորեն խախտում է չեզոքության սկզբունքը:
    Սակայն առավել մտահոգիչ է հայտարարության քաղաքական ենթատեքստը։
    «Պատարագի ընթացքում բողոք արտահայտելու» գաղափարը ոչ միայն լեգիտիմացվում է, այլ ներկայացվում որպես ընդունելի և նույնիսկ նպատակահարմար վարքագիծ՝ «գործնական արդյունքների հասնելու» ակնարկով։
    Այս ձևակերպումները չեն կարող ընկալվել որպես պատահական։ Հանրային խոր բևեռացվածության պայմաններում դրանք օբյեկտիվորեն հնչում են որպես ազդակ՝ կազմակերպված սադրանքների համար։
    Ձևավորվում է վտանգավոր և արդեն ծանոթ շղթա․ նախ՝ խոսքային լեգիտիմացում, ապա՝ «ինքնաբուխ» միջադեպեր եկեղեցիներում, վերջում՝ դրանց քաղաքական արդարացում՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության լեզվով։
    Այս տրամաբանությունը ոչ միայն խաթարում է Եկեղեցու ներքին կարգն ու կանոնական իրավունքը, այլ նաև սրբավայրերը վերածում է քաղաքական բախումների հնարավոր հարթակի։
    Իշխանությունը հետևողականորեն փորձում է եկեղեցական տարածքը ներքաշել քաղաքական պայքարի դաշտ, ընդլայնելով հակամարտությունը այն ոլորտ, որտեղ պետությունը պարտավոր է պահպանել բացարձակ չեզոքություն։
    Եկեղեցին, անկախ իշխանության կամ հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքից, շարունակում է մնալ ինքնավար ինստիտուտ՝ սեփական կանոնական իրավունքով և ներքին կարգով։
    Այդ սահմանների խախտումը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքական քայլ։
    Դա արդեն կարմիր գծի հերթական հատում է, որը հղի է լուրջ և անկանխատեսելի հետևանքներով՝ թե՛ իրավական պետության, թե՛ հասարակական խաղաղության համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Այսօր Միքայել Սրբազանի տարեդարձն է։Կան ծնունդներ, որոնք նշվում են մոմերի լույսի …

    Այսօր Միքայել Սրբազանի տարեդարձն է։
    Կան ծնունդներ, որոնք նշվում են մոմերի լույսի ներքո, և կան տարեդարձներ, որոնք նշվում են լռությամբ։
    Այս օրը Միքայել Սրբազանը դիմավորում է անազատության մեջ, բայց շղթայվել չեն կարող այն արժեքները, որոնց կրողն է Սրբազանը:
    Ժամանակը կանցնի։
    Դռները կբացվեն։
    Իսկ անարդար որոշումները կմնան իրենց հեղինակների անունների կողքին՝ որպես խարան։
    Այս օրը մաղթում եմ Ձեզ Ուժ՝ լռության մեջ անսասան մնալու, Լույս՝ մթության մեջ չմարելու, և Ազատություն՝ որպես ճշմարտության վերադարձ՝
    ուշացած, բայց անխուսափելի։
    Ծնունդդ շնորհավոր, Միքայել Սրբազան։
    Ոչ բոլորը կարող են դառնալ Խղճի և Բարոյականության խորհրդանիշ։
    Դուք դարձել եք…

  • Պերմանենտ զիջումների ճանապարհ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտ…

    ⚡️⚡️⚡️Պերմանենտ զիջումների ճանապարհ
    Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունը, ըստ որի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ, այլև TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, հերթական անգամ բացահայտում է Բաքվի իրական մոտեցումը խաղաղության գործընթացին։
    Այսպիսով, Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են։
    Սահմանադրության փոփոխության պահանջին այժմ ավելացվում է նաև ենթակառուցվածքային նախագիծը, որը ներկայացվում է ոչ թե որպես համագործակցության հնարավորություն, այլ որպես նոր քաղաքական նախապայման։
    Սա վկայում է, որ խաղաղությունը Բաքվի համար նպատակ չէ, այլ ճնշման գործիք, որը գործարկվում է փուլ առ փուլ։
    TRIPP-ի ներառումը խաղաղության պայմանների շարքում ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է վերահսկել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ոչ միայն տեխնիկական, այլև իրավական և անվտանգային պայմանները։
    Այդ կերպ կասկածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխան որոշումների ընդունման լիարժեքությունը և բանակցային սուբյեկտայնությունը։
    Սահմանադրական փոփոխությունների և ենթակառուցվածքային պարտավորությունների միավորումը ձևավորում է վտանգավոր տրամաբանություն, որտեղ յուրաքանչյուր կատարում չի փակվում որպես ավարտված հարց, այլ դառնում է նոր պահանջների հիմք։
    Ադրբեջանը, հաղթանակած կողմ լինելով 2020-2023 թթ. պատերազմներում, չի շտապում ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատել, քանի որ կարգավիճակը թույլ է տալիս պահպանել ճնշումը և կորզել լրացուցիչ զիջումներ՝ առանց փոխադարձ երաշխիքների:
    Խաղաղության պայմանագրի ստորագրումը մշտապես հետաձգվում է, իսկ բանակցային գործընթացը վերածվում է պայմանների կուտակման մեխանիզմի։
    Այս մոդելի էությունը պարզ է։
    Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության։
    Նրա նպատակը Հայաստանին պահելն է պերմանենտ զիջումների դաշտում, որտեղ խաղաղությունը ոչ թե վերջնակետ է, այլ մշտապես հեռացող հորիզոն։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Pastinfo-ինhttps://youtu.be/NuKJR2jgiXU?si=J1XPI6kTIoJPsZqqՊուտինը կ…

    Հարցազրույց Pastinfo-ին
    https://youtu.be/NuKJR2jgiXU?si=J1XPI6kTIoJPsZqq

    Պուտինը կփորձի սանձել որևէ հետսովետական երկրի,Փաշինյանը փորձում է ապահովագրվել ռիսկերից

    «Փաստինֆո» գործակալություն
    մեր պաշտոնական կայքն է՝ www.pastinfo.am

    Բաժանորդագրվեք՝
    Youtube-ում՝ https://www.youtube.com/@PastinfoTV
    Տելեգրամում` https://t.me/pastinfoam​

    Հետեւեք մեզ ֆեյսբուքում- https://www.facebook.com/armnewfacts

    Հասցե` Սայաթ…

  • Պերմանենտ կապիտուլյացիայի մոդել Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչնե…

    ❗️❗️❗️Պերմանենտ կապիտուլյացիայի մոդել
    Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր «մեծագույն պարտավորությունը»՝ բացել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան։
    2021 թվականի օգոստոսին ընդունված կառավարության ծրագրում «խաղաղ զարգացման դարաշրջանը» ներկայացվում էր որպես բովանդակային և նպատակային խաղաղություն։
    Այն ենթադրում էր ոչ միայն ռազմական գործողությունների դադար, այլև Արցախի հարցի քաղաքական լուծման շարունակություն, անվտանգության համակարգի վերականգնում և պետական շահերի պաշտպանություն։
    Այդ ժամանակաշրջանում իշխանության խոսույթում առկա էին Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի, ինչպես նաև Արցախի անկախության հնարավոր սցենարների վերաբերյալ ուղիղ կամ անուղղակի ակնարկներ՝ անգամ Կոսովոյի նախադեպի հղումներով։
    Այսօր նույն ձևակերպումը գործածվում է արդեն բոլորովին այլ իմաստով։
    «Խաղաղությունը» սահմանվում է որպես սահմանային հարաբերական լռություն, որը պայմանավորված չէ ինստիտուցիոնալ համաձայնություններով, իրավական պարտավորություններով կամ միջազգային երաշխիքներով։
    Խաղաղության պայմանագիր չկա, սահմանազատման և սահմանագծման գործընթացները չեն ավարտվել, իսկ Ադրբեջանը շարունակաբար առաջ է քաշում նոր պահանջներ՝ դրանք ուղղակիորեն կապելով պայմանագրի ստորագրման հետ։
    Այն հանգամանքը, որ տվյալ պահին սահմանին չեն կրակում, ինքնին խաղաղություն չէ, երբ այդ վիճակը ձեռք է բերվում միակողմանի զիջումների միջոցով։
    Այս իրավիճակում հակառակորդը փաստացի ստացել է գրեթե ամեն ինչ(այդ թվում՝ Արցախը) և միաժամանակ պահպանել է նոր պահանջներ ներկայացնելու լիակատար ազատություն։
    Փաշինյանի ներկայացրած խաղաղության մոդելը կառուցված է ոչ թե փոխադարձ պարտավորությունների, ուժերի հավասարակշռության և զսպման մեխանիզմների, այլ մշտական նահանջների տրամաբանության վրա։
    Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել, որի պայմաններում պետությունը աստիճանաբար կորցնում է իր բանակցային սուբյեկտայնությունը, իսկ հասարակությանը ներկայացվում է «խաղաղության» անվան տակ ձևավորված քաղաքական պատրանք։
    Եթե «խաղաղ զարգացման դարաշրջան» ասելով նկատի է առնվում պատերազմից հետո ձևավորված իրականության հետ հարմարվելը՝ պետական և ազգային շահերի հաշվին, ապա նման մոտեցումը հնարավոր է ներկայացնել որպես կատարված խոստում։
    Սակայն եթե խոստումը վերաբերում էր արժանապատիվ, կայուն և ինստիտուցիոնալ խաղաղությանը, ապա այն ոչ միայն չի իրականացվել, այլ փաստացի փոխարինվել է պերմանենտ կապիտուլյացիայով:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բանավեճ 24TV-ի եթերում https://youtu.be/MWlJf-wXptc?si=Zasn2SGD7Gb_Cl4cԲԱՆԱՎԵՃ. …

    Բանավեճ 24TV-ի եթերում
    https://youtu.be/MWlJf-wXptc?si=Zasn2SGD7Gb_Cl4c

    ԲԱՆԱՎԵՃ. Հայաստանի «մոլդովական» ապագան. միջամտու՞մ է Արևմուտքը Հայաստանի ներքաղաքական կյանքին

    24TV-ին ներկայանում է նոր ձևաչափով․այսուհետ քաղաքական, սոցիալական, տնտեսական կարևոր թեմաներին կանդրադառնանք նաև քննարկումների և բանավեճերի ֆորմատով կազմակերպված հաղորդումներով։
    Բանավեճի այսօրվա թեմայի խորագիրն է․ «Հայաստանի «մոլդովական» ապագան. ինչու՞ է…

  • Տարածաշրջանում փոխվում են լոգիստիկ ու քաղաքական հաշվարկները․ Մոսկվան խոսում է նո…

    Տարածաշրջանում փոխվում են լոգիստիկ ու քաղաքական հաշվարկները․ Մոսկվան խոսում է նոր երթուղիների, Երևանը՝ արդեն գործող տարանցման մասին։ Ռուս–ադրբեջանական լարվածության ֆոնին ի՞նչ է սա Հայաստանի համար՝ հնարավորությո՞ւն, թե ռիսկ։ Զրույց՝ Սուրեն Սուրենյանցի հետ։
    https://youtu.be/RffVgI3zxng?si=2vnb2ffmOkur_arK

    Բաքուն ցանկանում է նորոգել Մեղրիի երկաթգիծը. Սուրեն Սուրենյանց

    Տարածաշրջանում փոխվում են լոգիստիկ ու քաղաքական հաշվարկները․ Մոսկվան խոսում է նոր երթուղիների, Երևանը՝ արդեն գործող տարանցման մասին։ Ռուս–ադրբեջանական լարվածության ֆոնին ի՞նչ է սա Հայաստանի համար՝ հնարավորությո՞ւն, թե ռիսկ։ Զրույց՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի…

  • Հ2-ի անդրադարձն ասուլիսին https://youtu.be/aXTxMWawuYo?si=ROrG6ZzafJ8jQ_yAԵթե ըն…

    Հ2-ի անդրադարձն ասուլիսին
    https://youtu.be/aXTxMWawuYo?si=ROrG6ZzafJ8jQ_yA

    Եթե ընտրողների թիվը գերազանցի 50%-ը, ո՛չ մի «Մոլդովական մոդել», ո՛չ մի Կալլաս չեն կարող փրկել

    #Լրաբեր
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Կենտրոն TV-ի անդրադարձն ասուլիսինhttps://youtu.be/aagDxLcqodw?si=fsaYBsEp9iKglYp…

    Կենտրոն TV-ի անդրադարձն ասուլիսին
    https://youtu.be/aagDxLcqodw?si=fsaYBsEp9iKglYpl

    Ոչ մի Կայա Կալաս չի կարող փրկել Փաշինյանին, եթե ընտրողների թիվը գերազանցի 50 %-ը. Սուրենյանց

    Եվրամիությունը, փոխանակ զսպի Փաշինյանին, խրախուսում ու բոնուսներ է տալիս. քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է ահազանգում: Նրա համոզմամբ, Փաշինյանը եկեղեցու դեմ է ելել իր իշխանությունը բռնաճնշումներով երկարաձգելու համար: Խաղաղության պատրանք ստեղծելը ևս նույն նպատակն…