Category: Suren Surenyants

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/uEm9VRJ_n2s?si=FmXCnYSDyYCaHCRlՀոգևոր ամրո…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/uEm9VRJ_n2s?si=FmXCnYSDyYCaHCRl

    Հոգևոր ամրոցի բանալիները Նիկոլին հանձնող է եղել. Փաշինյան-Բենթլի Սամո դուետ եմ տեսնում. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը Կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հ…

    ⚡️⚡️⚡️Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը
    Կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ Մադրիդյան սկզբունքներից և Կազանի համաձայնեցված տարբերակից մինչև ռուսական առաջարկներն ու 2019 թվականի կարգավորման մոտեցումները։
    Թեև այս քայլը ներկայացվում է որպես «թափանցիկության դրսևորում», փաստացի այն կիսատ է, ընտրովի և չի տալիս բանակցային գործընթացի ամբողջական ու հավաստի պատկերը։
    Հրապարակված փաստաթղթային փաթեթը կիսատ է և ամբողջականությունից զուրկ
    Ներկայացված նյութերում բացակայում են բանակցային պատմության առանցքային բաղադրիչներ.
    ✔️1994 թ․ եռակողմ զինադադարի փաստաթուղթը,
    ✔️ԵԱՀԿ գործող նախագահի 1995 թ-ի հայտարարությունը,
    ✔️Քի Վեսթի փաստաթղթերը,
    ✔️Պրահյան գործընթացի արձանագրությունները,
    ✔️մի շարք միջանկյալ, բայց բովանդակային առումով վճռորոշ նյութեր։
    Այս բացերը փաստում են, որ ներկայացված պատկերը ոչ միայն թերի է, այլ նաև թե մանիպուլյատիվ՝ նպաստելով իշխանության կառուցած քաղաքական շահարկումների սպասարկմանը։
    Ընդդիմության պահանջը մասամբ է կատարված
    Թեպետ հրապարակվել է 2019 թ․ կարգավորման նախագիծը, սակայն բացակայում է հայկական կողմի պաշտոնական արձագանքը՝ այն հիմնական փաստաթուղթը, որը ներկայացնում էր Հայաստանի դիրքորոշումն ու բանակցային մտադրությունները։
    Այս բացը խաթարում է գործընթացի ամբողջական ընկալումը և թույլ չի տալիս ճիշտ գնահատել ներկայացված փաստաթղթի քաղաքական արժեքը։
    2019 թ․ փաստաթուղթը հստակորեն պահպանել է Արցախի հայկականությունն ու սուբյեկտությունը
    Հրապարակված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է, որ՝
    ✔️Լեռնային Ղարաբաղը պահպանելու էր սուբյեկտությունը,
    ✔️գործելու էին միջազգային անվտանգության հստակ մեխանիզմներ,
    ✔️հայկական բնակչության իրավունքներն ու ինքնությունը պաշտպանված էին լինելու,
    ✔️ տարբերակ չի կանխորոշել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։
    Այս հանգամանքները հակասում են վերջին տարիներին իշխանության կողմից արհեստականորեն ձևավորված պատկերացումներին ու կեղծ նարատիվներին:
    ● 2018–2020 թթ․ կայացված քաղաքական որոշումները խափանել են բանակցային ողջ ճարտարապետությունը
    Նույնիսկ փաստաթղթերի այս թերի ներկայացումից ակնհայտ է դառնում, որ այս շրջանակում՝
    ✔️մերժվել է բանակցային ժառանգությունը,
    ✔️տապալվել կամ անտեսվել են միջնորդական առաջարկները,
    ✔️փորձ է արվել զրոյացնել բանակցային ընթացքը,
    ✔️Արցախի սուբյեկտությունը փաստացի դուրս է բերվել բանակցային դաշտից։
    Այս բոլոր քայլերը խաթարել են միջազգային զսպող մեխանիզմները և ստեղծել են լայնածավալ պատերազմի նախադրյալները։
    Փաստաթղթերի նույնիսկ ընտրովի հրապարակումը ամրագրում է իշխանության քաղաքական պատասխանատվությունը
    Հրապարակված նյութերը հստակ ցույց են տալիս, որ՝
    ✔️2019 թ․ առաջարկը պատերազմ չէր բերում,
    ✔️Արցախի սուբյեկտությունը ու անվտանգային համակարգը լիովին երաշխավորվում էին,
    ✔️բանակցային գործընթացը, լինելով դժվար, սակայն իրականում կանխում էր պատերազմը։
    Պատերազմը չի ծագել առաջարկվող փաստաթղթերից, այլ դրանց մերժումից և բանակցային համակարգի փլուզումից։
    Այսպիսով, գանք հիմնական եզրակացությանը՝ 44-օրյա պատերազմի նախադրյալները ձևավորվել են ոչ թե բանակցային գործընթացի տրամաբանությամբ, այլ այդ գործընթացի հետևողական խաթարմամբ և պետական մտածողությունից զուրկ, արկածախնդիր քաղաքականությամբ:
    Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական ա…

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է
    https://www.youtube.com/live/FbJaDIL54CU?si=JB6dZzs6EarhJxpS

    Հրատապ. Նոր կաթողիկոսի անունը հայտնի է

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Բեկումնային եպիսկոպոսաց ժողովը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և…

    🔷 Բեկումնային եպիսկոպոսաց ժողովը
    Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ նոյեմբերի 4–7-ի Գերագույն հոգևոր խորհրդի քննարկումներից հետո դեկտեմբերի 10–12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը։
    Այս ժողովը, առանց չափազանցնելու, կրում է բեկումնային նշանակություն։
    Այստեղ այլևս առաջնային չեն ընթացիկ վարչական կամ կարգապահական հարցերը։
    Առկա է Եկեղեցու կանոնական կարգի, հեղինակության ու ինստիտուտի ինքնիշխանության լուրջ փորձությունը՝ պայմանավորված իշխանական ուղղորդված ճնշումներով ու դրա հետևանքով առաջացած ներքին տրոհմամբ:
    10 հերձվածող և անհնազանդ Սրբազաններ պահանջում են Վեհափառի հրաժարումը՝ փաստացի գործիք դառնալով իշխանության ձեռքին։
    Նրանց քայլերը հակասում են եկեղեցական ավանդույթին և ուղղված են Մայր Աթոռի ներսում ճեղք առաջացնելուն։
    Մյուս կողմից՝ անազատության մեջ գտնվող Միքայել արք․ Աջապահյանը և Բագրատ արք․ Գալստանյանը պահանջում են դադարեցնել հերձվածական վարք դրսևորած առաջնորդների պաշտոնավարումը՝ ընդգծելով, որ նրանց գործողությունները ինքնին արդեն իսկ դատավճիռ են իրենց կարգավիճակի համար։
    Այս ներքին ճգնաժամը զուգորդվում է իշխանության կողմից Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ կիրառվող օրեցօր սաստկացող ճնշումներով՝ վարչական, քարոզչական և քաղաքական մեխանիզմների միջոցով։
    Այս ամենը միտված է թուլացնելու այն ինստիտուտը, որը դարերով եղել է մեր ինքնության, դիմադրողականության կրողներից մեկը։
    Ի՞նչ սցենարներ են հնարավոր եպիսկոպոսաց ժողովում
    1️⃣ Կանոնական կարգի վերականգնում
    Ժողովը վերականգնում է ներքին կարգուկանոնը, և հերձվածական վարք դրսևորած Սրբազանների նկատմամբ կիրառվում են համապատասխան միջոցներ։
    Նման հանգուցալուծման պարագայում՝ Եկեղեցին դուրս է գալիս ճգնաժամից՝ համեմատաբար միավորված և ներքին կայունությամբ։
    2️⃣ Բաժանարար գծերի խորացում
    Եթե հերձվածող Սրբազանները չընդունեն ժողովի որոշումները, հակամարտությունը կարող է դուրս գալ բաց հակադրության փուլ։
    Իշխանության համար այս զարգացումն ամենաձեռնտուն է. այն իշխանության պրոպագանդան կօգտագործի՝ Եկեղեցու ճգնաժամը ներկայացնելով որպես «ներքին ապստամբություն»։
    3️⃣ Ճգնաժամի կառավարում
    Եթե քննարկումներում գտնվեն համաձայնության և հանգուցալուծման ներքին մեխանիզմներ, հնարավոր է խուսափել բաց առճակատումից։
    Կոմպրոմիսների դեպքում՝ պահպանվում է Եկեղեցու արտաքին միասնականությունը, իսկ ճնշումների մի մասը չեզոքացվում է։
    Մեծ հաշվով, առանց հասարակության իրական սուբեկտության և ակտիվ դիրքավորման անհնար է արգելակել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական և հակասահմանադրական գիծը։
    Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ։
    Այս ժողովի վերջնարդյունքը էականորեն ազդելու է ոչ միայն Եկեղեցու ներքին կյանքի, այլ նաև Հայաստանի առաջիկա քաղաքական ու հասարակական զարգացումների տրամաբանության վրա։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարգելի ընկերներ, ժամը 22:30-ին յութուբյան իմ ալիքում հետևեք վերլուծությանս, որի…

    Հարգելի ընկերներ, ժամը 22:30-ին յութուբյան իմ ալիքում հետևեք վերլուծությանս, որի ընթացքում հնչեցնելու եմ հետաքրքիր բացահայտումներ:
    https://youtu.be/HqsJsrGaniY?si=orptfeH1TkmBiSqG

    Ո՞վ է Փաշինյանի «սրտի» կաթողիկոսը: Ու՞մ և ինչո՞ւ են խանգարում նախկին նախագահները

    Շաբաթվա ընթացքում ստացել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին, պսևդոարևմտամետների պնդումներին, 2026-ի ընտրություններին: Պատասխանում եմ դրանց:

  • Իշխանությունը մտնում է Մայր Աթոռ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս հանդիպած ՀԱԵ 10 եպիս…

    Իշխանությունը մտնում է Մայր Աթոռ
    Նիկոլ Փաշինյանի հետ օրերս հանդիպած ՀԱԵ 10 եպիսկոպոսների ստորագրությամբ այսօր տարածված հայտարարությունը, իր լեզվամտածողությամբ, կառուցվածքային մոտեցումով և կիրառված եզրույթներով, ակնհայտորեն դուրս է գալիս Հայ Առաքելական Եկեղեցու ավանդական խոսույթի սահմաններից։
    Փաստաթուղթը կրում է աշխարհիկ քաղաքական դիսկուրսի շեշտված ազդեցություն, ինչը հիմնավոր եզրակացություն է տալիս այն դիտարկել ոչ թե ինքնուրույն հոգևորական նախաձեռնություն, այլ իշխանության ներգործության արդյունք։
    Տեքստի առանցքային դրույթներից մեկը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «սթափ գնահատելու» և «ցնցումներ չառաջացնելու» կոչը, ըստ էության վերահաստատում է Վեհափառի լեգիտիմության քաղաքականացված հարցադրումը։
    Նման ձևակերպումները չեն բխում Եկեղեցու ներքին կառավարման պատմական ու կանոնական տրամաբանությունից և ամբողջությամբ համընկնում են իշխանության վերջին ամիսների քաղաքական հռետորաբանության առաջնային շեշտադրումներին։
    Հայտարարության տեքստում օգտագործված տերմինաբանությունը հոգևոր խոսույթի համար օտար է և չի տեղավորվում եկեղեցական լեզվամտածողության նորմատիվ համակարգում։
    Հատկանշական է նաև հայտարարության հրապարակման առաջնային հարթակը․ փաստաթուղթը շրջանառվել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցում։
    Այս հանգամանքը էականորեն նվազեցնում է հայտարարության եկեղեցական ինքնաբուխ տեսքով ձևավորման հավանականությունը և հիմնավոր կերպով ամրապնդում համոզումը, որ տեքստը մշակվել է ոչ թե թեմական կառույցներում, այլ իշխանական կաբինետներում, իսկ ստորագրած եպիսկոպոսների մասնակցությունը ունեցել է ձևական բնույթ։
    Ստեղծված իրավիճակը չի կարող ընկալվել որպես հերթական ներհոգևորական տարաձայնություն։
    Տեղի ունեցողը պետական–քաղաքական միջամտության ինստիտուցիոնալ դրսևորում է, որի նպատակը Մայր Աթոռի ներքին կառավարման գործընթացների վրա ազդեցություն գործադրելն է՝ ներառյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտի շարունակականության հարցը։
    Այս զարգացումը պարունակում է խորքային սպառնալիքներ՝
    ● Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությանը,
    ● ազգային–հոգևոր ինքնությանը։
    Այս ամենը հակասում է ժողովրդավարական պետության և ինքնավար եկեղեցու հարաբերությունների միջազգային ընդունված չափանիշներին և վտանգում է հոգևոր ու պետական իշխանությունների տարանջատման կենսական սկզբունքը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Զելենսկիի և Փաշինյանի իշխանությունների միջև կան նմանություններ և, ըստ ամենայնի, …

    Զելենսկիի և Փաշինյանի իշխանությունների միջև կան նմանություններ և, ըստ ամենայնի, ընդհանուր շատ բան է լինելու նրանց մոտեցող քաղաքական վախճանի գործընթացում:
    https://youtu.be/Y0g-LQlIyBs?si=a3JbVKlIhyVAZpBq

    Ուկրաինական դասեր. Ե՞րբ է հնչելու Փաշինյանի «Վերջին զանգը»

    Ուկրաինայում հասունացող ներքաղաքական ճգնաժամը մի օր կրկնվելու է Հայաստանում: Երբ Նիկոլ Փաշինյանը զրկվի Արևմուտքի անվերապահ աջակցությունից, բացահայտվելու են կոռուպցիոն սկանդալներ, բռնաճնշումների մասին բազմաթիվ դրվագներ:

  • Հարցազրույց Euromedia24-ին https://youtu.be/uV5Y3v2hrVA?si=JvZyx45vGK2jHxC7Ուրաց…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/uV5Y3v2hrVA?si=JvZyx45vGK2jHxC7

    Ուրացող հուդաները հանձնեցին ամրոցի բանալիները.Սուրեն Սուրենյանցը երկու տարբերակ է առաջարկում

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը Արդարադ…

    Ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի արդեն մարտ ամսին։
    Սա այլևս կասկած չի թողնում՝ ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը։
    Կասկածից վեր է, որ նոր Սահմանադրության նախաբանում չի լինելու հղում Անկախության հռչակագրին, և Փաշինյանը այն ներկայացնելու է որպես «խաղաղության ավետարան»՝ բոլոր ընդդիմախոսներին պիտակավորելով «պատերազմի կուսակցություն»։
    Այս մեխանիզմով նա փորձում է լուծել երկու խնդիր․
    1️⃣ ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը,
    2️⃣ դե ֆակտո կազմակերպել սահմանադրական հանրաքվե՝ այն ներքաշելով նախընտրական դաշտ։
    Ստացվում է՝ Փաշինյանի հնարավոր վերարտադրությունը տեղի է ունենալու Երրորդ Հանրապետության հաշվին։
    Եվ եթե նրա իշխանության նոր փուլը ձևավորվի հենց այս օրակարգով, ապա հունիսի 7-ն իրականում դառնալու է Երրորդ Հանրապետության վերջին օրը։
    Ընդդիմության խնդիրն է՝ ԱԺ գալիք ընտրությունները վերածել նոր Սեպտեմբերի 21-ի:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Եկեղեցու շուրջ այսօր տեղի ունեցան սրընթաց զարգացումներ:Դիտեք իմ յութուբյան անդրա…

    Եկեղեցու շուրջ այսօր տեղի ունեցան սրընթաց զարգացումներ:
    Դիտեք իմ յութուբյան անդրադարձը
    https://youtu.be/_08ltjkuqtk?si=wPGmzat2uW4OOOfw

    «Հուդաների խրախճանքը» Փաշինյանի նստավայրում. Գնդակը Վեհափառի դաշտում է

    Կասկածից վեր է, որ այս նախաձեռնությունը չի շրջանցել իշխանական ճնշումների կամ «գայթակղությունների» դաշտը։
    Այդ ենթադրությունն ամրապնդվում է վարչապետ Փաշինյանի այսօրվա ցուցադրական ուղղորդմամբ․ նա ոչ միայն բացահայտ ողջունել է «խռովարարների» հայտարարությունը…