Category: Suren Surenyants

  • Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին Բաքու այցե…

    Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
    Բաքու այցելած մի խումբ «քաղաքացիական» ներկայացուցիչներից մեկը երեկ իրեն թույլ է տվել ծայրահեղ վիրավորական բնորոշումներ՝ պնդելով, թե Հայաստանում, ով դեմ է հայ–ադրբեջանական կամ հայ–թուրքական կարգավորմանը «կամ օտարերկրյա գործակալ է, կամ սրիկա, կամ ապաքաղաքական ապուշ»։
    Սա ոչ թե տեսակետ է, այլ՝ կոպիտ և դիտավորյալ մանիպուլյացիա։
    Հայաստանում չկա որևէ ուժ, որը դեմ է խաղաղությանը։
    Ընդդիմադիր շրջանակները մշտապես շեշտել են, որ չեն մերժում խաղաղության գաղափարը։
    Նրանք ընդդիմանում են այն ընթացքին, որը ներկայիս իշխանությունը փորձում է առաջ տանել՝ միակողմանի զիջումների, անվտանգության լուրջ ռիսկերի և պետական շահերի թուլացման հաշվին։
    Բաքու մեկնած այդ անձինք որևէ իրավական կամ բարոյական հիմք չունեն խոսելու Հայաստանի հասարակության անունից։
    Նրանք․
    ● չունեն ժողովրդական մանդատ,
    ● չեն ներկայացնում որևէ հասարակական կամ քաղաքական շերտ,
    ● ըստ էության, արտահայտում են այն արտաքին կենտրոնների շահերը, որոնց միջոցներով ապահովվում է նրանց գործունեությունը։
    Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։
    Այդ օրենքը չի ծառայում սահմանափակման նպատակին․ դրա իմաստը թափանցիկությունն է և հանրային վստահության վերականգնումը․
    ● ով է ֆինանսավորում այս կամ այն հանրային գործունեությունը,
    ● ինչ նպատակներով են իրականացվում ծրագրերը,
    ● արդյոք դրանք համահունչ են Հայաստանի պետական և հասարակական շահերին։
    Եթե որոշ մարդիկ իրենց իրավունք են վերապահում այլոց մեղադրելու «օտար օրակարգերի սպասարկման» մեջ, ապա առաջին հերթին հենց նրանք պետք է բացահայտ և հրապարակային ներկայացնեն իրենց ֆինանսական աղբյուրներն ու հաշվետվությունները։
    Հայաստանում խաղաղությանը դեմ որևէ ուժ չկա։
    Դեմ են այն քայքայիչ քաղաքականությանը, որը խաղաղության քողածածկույթի տակ ձևավորում է նոր կախվածություններ, նոր վտանգներ և վնասում է պետական շահերին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության գրասենյակում ընթացիկ տարվա ինը ամիսների …

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության գրասենյակում ընթացիկ տարվա ինը ամիսների տնտեսական ցուցանիշների ամփոփման օր էր: Կուսակցության փոխնախագահ Վահագն Մամիկոնյանի ներկայացրած ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում:

  • Բանավեճ Factor TV-ումhttps://youtu.be/MjTNgkz1BFg?si=PK5OlMQ-oV9uWUIuԲԱՆԱՎԵՃ. Ու…

    ԲԱՆԱՎԵՃ. Ուկրաինայի կապիտուլյացիա, թե՞ պատերազմի դադարեցման միակ շանս. ինչ է Թրամփի պլանը,ինչ սպասել

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

  • 99 տարեկանում կյանքից հեռացավ ֆուտբոլի լեգենդը՝ Նիկիտա Սիմոնյանը…

    99 տարեկանում կյանքից հեռացավ ֆուտբոլի լեգենդը՝ Նիկիտա Սիմոնյանը

  • Պատասխանում եմ հետևորդներիս հարցերին, որոնք այս անգամ վերաբերում են հիմնականում …

    Պատասխանում եմ հետևորդներիս հարցերին, որոնք այս անգամ վերաբերում են հիմնականում Վաղարշապատի ընտրություններին, Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, ՀԷՑ-ի ճակատագրին:
    https://youtu.be/Ziyllsn8DO8?si=dKfk5qMvW9TOVErI

    Փաշինյանի «դաղալությունը» Վաղարշապատում, Եկեղեցու պաշարումը շարունակվում է, ո՞ւմ բաժին կհասնի ՀԷՑ-ը

    Շաբաթվա ընթացքում սոցիալական հարթակներում ստանում եմ բազմաթիվ հարցեր: Այս անգամ դրանք վերաբերում են Վաղարշապատի ընտրություններին, Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ՀԷՑ-ի ճակատագրին: Սիրով պատասխանում եմ դրանց:

  • Նիկոլ Փաշինյանը վերակենդանացնում է «Ցեկայի առաջին քարտուղարի» ինստիտուտը՝ Բաքվին…

    Նիկոլ Փաշինյանը վերակենդանացնում է «Ցեկայի առաջին քարտուղարի» ինստիտուտը՝ Բաքվին ու Անկարային հավատարմության երդում տալու համար:
    Դիտեք իմ յութուբյան անդրադարձը
    https://youtu.be/1lw5bJKbz7I?si=sk6CwV208Y5kbhDM

    «Ցեկայի քարտուղար» Փաշինյանը, կոլխոզի ժողովը, «գենսեկ» Ալիևը

    Ընդհանուր տպավորությունն այն է, որ իշխանությունը փորձում է վերահաստատել տոտալ վերահսկողություն պետական ապարատի նկատմամբ։ Սա խորհրդային ոճի միջոցառում էր՝ նոր ժամանակների ձևակերպումներով, որի հիմնական նպատակը ոչ թե պետական կառավարման արդյունավետությունն էր…

  • Սահմանադրական փոփոխությունների խոստում Բաքվին և Անկարային՝ որպես իշխանության վե…

    Սահմանադրական փոփոխությունների խոստում Բաքվին և Անկարային՝ որպես իշխանության վերարտադրության երաշխիք
    Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում․ միջոցառում, որի կազմակերպման ձևաչափն ու տրամաբանությունը ավելի շատ հիշեցնում էին խորհրդային շրջանի կուսակցական համագումարները, քան ժողովրդավարական պետությանը հարիր ինստիտուցիոնալ մշակույթը։
    Լրագրողների մուտքը փակ էր, իսկ դահլիճը լցված էր պետական համակարգի աշխատողներով։
    Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ
    նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն պետք է անցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և այդ գործընթացը պետք է իրականացնի այն ուժը, որը կստանա ժողովրդի վստահության քվեն։
    Իմ դիտարկումներն՝ ըստ էության․
    ● Միջոցառումն իր բնույթով պետական ռեսուրսի մոբիլիզացում էր՝ ուղղված 2026-ի ընտրություններին։ Դրա նպատակը պետական ապարատը իշխանության շուրջ համախմբելն էր, ոչ թե կառավարման համակարգի բարելավումը։
    ● Իշխանությունն այլևս չունի ինքնաբուխ զանգվածային հավաքներ կազմակերպելու հնարավորություն։ Հանրային աջակցությունն ակնհայտորեն նվազել է, և բազմամարդ լսարան ապահովելու միակ եղանակը դարձել է վարչական լծակների կիրառումը։
    ● Միջոցառումն ուներ նաև հստակ արտաքին ուղղվածություն։ Փաշինյանը փաստացի ազդակ է հղել Բաքվին և Անկարային, որ իր վերընտրվելու դեպքում նոր Սահմանադրության ընդունումը լինելու է առաջին քայլերից։ Այսպիսով՝ Սահմանադրության փոփոխության հարցը արտաքին կոշտ պարտադրանքի հետևանք է:
    ● Ընդհանուր տպավորությունն այն է, որ իշխանությունը փորձում է վերահաստատել տոտալ վերահսկողություն պետական ապարատի նկատմամբ։ Սա խորհրդային ոճի միջոցառում էր՝ նոր ժամանակների ձևակերպումներով, որի հիմնական նպատակը ոչ թե պետական կառավարման արդյունավետությունն էր, այլ քաղաքական ուղղահայացի պահպանումը և արտաքին դերակատարներին համապատասխան հավաստիացում տալը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի այսօրվա հայտարարության տողատակը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 202…

    🔹 Փաշինյանի այսօրվա հայտարարության տողատակը
    Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան այն սահմանագիծը, երբ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները վերջնականապես հեռացվեն քաղաքական գործընթացներից։
    Այս դիրքորոշումը նա ներկայացնում է «քաղաքական բարեկրթության» հաստատման, վիրավորական խոսքից հրաժարվելու և անձնական ապաշխարության մասին շեշտադրումների ներքո։
    Սակայն այս արտաքուստ մեղմ ու քաղաքավարական ձևակերպումները առաջացնում են երկու առանցքային հարցադրումներ, որոնք պահանջում են խորքային, սթափ և համակողմանի քաղաքական գնահատական։
    Արդյո՞ք իշխանությունը նախապատրաստում է մրցակցային դաշտի սահմանափակում կամ փաստացի զտում
    Մոլդովայի նախադեպը, որտեղ որոշ քաղաքական ուժեր զրկվեցին ընտրություններին մասնակցելու իրավունքից «արտաքին ներգործության» հիմքով, կարծես կամաց-կամաց տեղ է գտնում է նաև Հայաստանի իշխանության խոսույթում։
    Վերջին ամիսներին իշխանական հռետորաբանության մեջ հաճախակի են դարձել հետևյալ ձևակերպումները․
    «օտար ազդեցությունների վտանգ»,
    «ազգային անվտանգությանը վնասող գործունեություն»,
    «արտաքին կապերի կասկածելի բնույթ»։
    Եթե այս շեշտադրումները ստանան իրավական տեսք, ապա կարող են դառնալ այն գործիքը, որը թույլ կտա իշխանությանը նախապես վերահսկել և նեղացնել մրցակցային քաղաքական դաշտը։
    Այս մտահոգությունն առավել ընդգծված է՝ հաշվի առնելով ընթացող միտումները․
    — եկեղեցու նկատմամբ ճնշումների աճ,
    — քննադատող լրատվամիջոցների հանդեպ կիրառվող սահմանափակումներ,
    — ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցվող գործեր։
    Այս ամենը բացահայտում է, որ իշխանությունը չի բացառում ընտրություններին նախորդող փուլում քաղաքական մրցակցության շրջանակի արհեստական նեղացումը։
    Կարո՞ղ է իշխող ուժը իրական մրցակցային դաշտում հաղթել առանց վախի ու ճնշման հոգեբանական գործիքի
    Գործնական տեսանկյունից՝ դա գրեթե անհավանական է:
    Իշխող կուսակցության քաղաքական ինքնությունը 2018 թվականից ձևավորվել է նախկին համակարգի դեմ պայքարի տրամաբանության վրա։
    Քանի որ իրական բարեփոխումների և տնտեսական արդյունքների հանրային ընկալումը բացակայում է, իշխանության քարոզչական հենքը գնալով ավելի է հիմնվում ընդդիմախոսների, նախկինների դեմոնիզացիայի վրա:
    Այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նաև վերջին ռեպրեսիաները:
    Այս ամենի նպատակը պարզ է՝ «հին համակարգի» կերպարը պահել որպես մշտական հակադիր ուժ, որպեսզի իշխող կուսակցությունը ներկայանա որպես այդ «վտանգը» կանխող միակ քաղաքական դերակատար։
    Ըստ այդմ, Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն։
    Նրա բարձրաձայնած «քաղաքական բարեկրթությունը» կարող է վերածվել վերահսկվող, նախապես ձևավորված և սահմանափակ մրցակցությամբ ընտրական գործընթացի, որտեղ ազատ քաղաքական մրցակցությունը երկրորդական է դառնում՝ վարչական և հոգեբանական ճնշումների ֆոնին։
    Եթե այս ընթացքը շարունակվի, ապա 2026 թվականի ընտրությունները կարող են վերածվել ոչ թե ժողովրդական կամարտահայտման լիարժեք դրսևորման, այլ՝ նախապես նախագծված քաղաքական ճարտարապետության, որի արդյունքը ձևավորվում է ոչ թե մրցակցային պայքարով, այլ՝ իշխանության սահմանած կանոններով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-