Category: Suren Surenyants

  • Բանավեճ Factor TV-ումhttps://youtu.be/MjTNgkz1BFg?si=PK5OlMQ-oV9uWUIuԲԱՆԱՎԵՃ. Ու…

    ԲԱՆԱՎԵՃ. Ուկրաինայի կապիտուլյացիա, թե՞ պատերազմի դադարեցման միակ շանս. ինչ է Թրամփի պլանը,ինչ սպասել

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

  • 99 տարեկանում կյանքից հեռացավ ֆուտբոլի լեգենդը՝ Նիկիտա Սիմոնյանը…

    99 տարեկանում կյանքից հեռացավ ֆուտբոլի լեգենդը՝ Նիկիտա Սիմոնյանը

  • Պատասխանում եմ հետևորդներիս հարցերին, որոնք այս անգամ վերաբերում են հիմնականում …

    Պատասխանում եմ հետևորդներիս հարցերին, որոնք այս անգամ վերաբերում են հիմնականում Վաղարշապատի ընտրություններին, Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, ՀԷՑ-ի ճակատագրին:
    https://youtu.be/Ziyllsn8DO8?si=dKfk5qMvW9TOVErI

    Փաշինյանի «դաղալությունը» Վաղարշապատում, Եկեղեցու պաշարումը շարունակվում է, ո՞ւմ բաժին կհասնի ՀԷՑ-ը

    Շաբաթվա ընթացքում սոցիալական հարթակներում ստանում եմ բազմաթիվ հարցեր: Այս անգամ դրանք վերաբերում են Վաղարշապատի ընտրություններին, Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ՀԷՑ-ի ճակատագրին: Սիրով պատասխանում եմ դրանց:

  • Նիկոլ Փաշինյանը վերակենդանացնում է «Ցեկայի առաջին քարտուղարի» ինստիտուտը՝ Բաքվին…

    Նիկոլ Փաշինյանը վերակենդանացնում է «Ցեկայի առաջին քարտուղարի» ինստիտուտը՝ Բաքվին ու Անկարային հավատարմության երդում տալու համար:
    Դիտեք իմ յութուբյան անդրադարձը
    https://youtu.be/1lw5bJKbz7I?si=sk6CwV208Y5kbhDM

    «Ցեկայի քարտուղար» Փաշինյանը, կոլխոզի ժողովը, «գենսեկ» Ալիևը

    Ընդհանուր տպավորությունն այն է, որ իշխանությունը փորձում է վերահաստատել տոտալ վերահսկողություն պետական ապարատի նկատմամբ։ Սա խորհրդային ոճի միջոցառում էր՝ նոր ժամանակների ձևակերպումներով, որի հիմնական նպատակը ոչ թե պետական կառավարման արդյունավետությունն էր…

  • Սահմանադրական փոփոխությունների խոստում Բաքվին և Անկարային՝ որպես իշխանության վե…

    Սահմանադրական փոփոխությունների խոստում Բաքվին և Անկարային՝ որպես իշխանության վերարտադրության երաշխիք
    Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում․ միջոցառում, որի կազմակերպման ձևաչափն ու տրամաբանությունը ավելի շատ հիշեցնում էին խորհրդային շրջանի կուսակցական համագումարները, քան ժողովրդավարական պետությանը հարիր ինստիտուցիոնալ մշակույթը։
    Լրագրողների մուտքը փակ էր, իսկ դահլիճը լցված էր պետական համակարգի աշխատողներով։
    Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ
    նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն պետք է անցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և այդ գործընթացը պետք է իրականացնի այն ուժը, որը կստանա ժողովրդի վստահության քվեն։
    Իմ դիտարկումներն՝ ըստ էության․
    ● Միջոցառումն իր բնույթով պետական ռեսուրսի մոբիլիզացում էր՝ ուղղված 2026-ի ընտրություններին։ Դրա նպատակը պետական ապարատը իշխանության շուրջ համախմբելն էր, ոչ թե կառավարման համակարգի բարելավումը։
    ● Իշխանությունն այլևս չունի ինքնաբուխ զանգվածային հավաքներ կազմակերպելու հնարավորություն։ Հանրային աջակցությունն ակնհայտորեն նվազել է, և բազմամարդ լսարան ապահովելու միակ եղանակը դարձել է վարչական լծակների կիրառումը։
    ● Միջոցառումն ուներ նաև հստակ արտաքին ուղղվածություն։ Փաշինյանը փաստացի ազդակ է հղել Բաքվին և Անկարային, որ իր վերընտրվելու դեպքում նոր Սահմանադրության ընդունումը լինելու է առաջին քայլերից։ Այսպիսով՝ Սահմանադրության փոփոխության հարցը արտաքին կոշտ պարտադրանքի հետևանք է:
    ● Ընդհանուր տպավորությունն այն է, որ իշխանությունը փորձում է վերահաստատել տոտալ վերահսկողություն պետական ապարատի նկատմամբ։ Սա խորհրդային ոճի միջոցառում էր՝ նոր ժամանակների ձևակերպումներով, որի հիմնական նպատակը ոչ թե պետական կառավարման արդյունավետությունն էր, այլ քաղաքական ուղղահայացի պահպանումը և արտաքին դերակատարներին համապատասխան հավաստիացում տալը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի այսօրվա հայտարարության տողատակը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 202…

    🔹 Փաշինյանի այսօրվա հայտարարության տողատակը
    Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան այն սահմանագիծը, երբ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները վերջնականապես հեռացվեն քաղաքական գործընթացներից։
    Այս դիրքորոշումը նա ներկայացնում է «քաղաքական բարեկրթության» հաստատման, վիրավորական խոսքից հրաժարվելու և անձնական ապաշխարության մասին շեշտադրումների ներքո։
    Սակայն այս արտաքուստ մեղմ ու քաղաքավարական ձևակերպումները առաջացնում են երկու առանցքային հարցադրումներ, որոնք պահանջում են խորքային, սթափ և համակողմանի քաղաքական գնահատական։
    Արդյո՞ք իշխանությունը նախապատրաստում է մրցակցային դաշտի սահմանափակում կամ փաստացի զտում
    Մոլդովայի նախադեպը, որտեղ որոշ քաղաքական ուժեր զրկվեցին ընտրություններին մասնակցելու իրավունքից «արտաքին ներգործության» հիմքով, կարծես կամաց-կամաց տեղ է գտնում է նաև Հայաստանի իշխանության խոսույթում։
    Վերջին ամիսներին իշխանական հռետորաբանության մեջ հաճախակի են դարձել հետևյալ ձևակերպումները․
    «օտար ազդեցությունների վտանգ»,
    «ազգային անվտանգությանը վնասող գործունեություն»,
    «արտաքին կապերի կասկածելի բնույթ»։
    Եթե այս շեշտադրումները ստանան իրավական տեսք, ապա կարող են դառնալ այն գործիքը, որը թույլ կտա իշխանությանը նախապես վերահսկել և նեղացնել մրցակցային քաղաքական դաշտը։
    Այս մտահոգությունն առավել ընդգծված է՝ հաշվի առնելով ընթացող միտումները․
    — եկեղեցու նկատմամբ ճնշումների աճ,
    — քննադատող լրատվամիջոցների հանդեպ կիրառվող սահմանափակումներ,
    — ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցվող գործեր։
    Այս ամենը բացահայտում է, որ իշխանությունը չի բացառում ընտրություններին նախորդող փուլում քաղաքական մրցակցության շրջանակի արհեստական նեղացումը։
    Կարո՞ղ է իշխող ուժը իրական մրցակցային դաշտում հաղթել առանց վախի ու ճնշման հոգեբանական գործիքի
    Գործնական տեսանկյունից՝ դա գրեթե անհավանական է:
    Իշխող կուսակցության քաղաքական ինքնությունը 2018 թվականից ձևավորվել է նախկին համակարգի դեմ պայքարի տրամաբանության վրա։
    Քանի որ իրական բարեփոխումների և տնտեսական արդյունքների հանրային ընկալումը բացակայում է, իշխանության քարոզչական հենքը գնալով ավելի է հիմնվում ընդդիմախոսների, նախկինների դեմոնիզացիայի վրա:
    Այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նաև վերջին ռեպրեսիաները:
    Այս ամենի նպատակը պարզ է՝ «հին համակարգի» կերպարը պահել որպես մշտական հակադիր ուժ, որպեսզի իշխող կուսակցությունը ներկայանա որպես այդ «վտանգը» կանխող միակ քաղաքական դերակատար։
    Ըստ այդմ, Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն։
    Նրա բարձրաձայնած «քաղաքական բարեկրթությունը» կարող է վերածվել վերահսկվող, նախապես ձևավորված և սահմանափակ մրցակցությամբ ընտրական գործընթացի, որտեղ ազատ քաղաքական մրցակցությունը երկրորդական է դառնում՝ վարչական և հոգեբանական ճնշումների ֆոնին։
    Եթե այս ընթացքը շարունակվի, ապա 2026 թվականի ընտրությունները կարող են վերածվել ոչ թե ժողովրդական կամարտահայտման լիարժեք դրսևորման, այլ՝ նախապես նախագծված քաղաքական ճարտարապետության, որի արդյունքը ձևավորվում է ոչ թե մրցակցային պայքարով, այլ՝ իշխանության սահմանած կանոններով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը ոչ միայն փոխկապակցել է Հայաստան- Թուրքիա, Հայաստան- …

    Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը ոչ միայն փոխկապակցել է Հայաստան- Թուրքիա, Հայաստան- Ադրբեջան հարաբերությունները, այլ նաև նշել այն պայմանները, որոնց կատարման դեպքում Անկարան կգնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
    Դիտեք իմ յութուբյան անդրադարձը
    https://youtu.be/HIkqyRaWWlE?si=PMAcHSMDLXA15ZOW

    Ֆիդանի «թարս կապույտը» կամ ինչպես է փլուզվում Փաշինյանի քարոզչությունը

    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը փոխկապակցել է Հայաստան- Ադրբեջան, Հայաստան- Թուրքիա հարաբերությունները՝ կրկնելով Բաքվի թեզերը: Նա պնդել է, որ խաղաղության հաստատման համար պետք է լուծվի Զանգեզուրի միջանցքի հաղորդակցության հարցը, ինչպես նաև փոխվի Հայաստանի…

  • Եկեղեցու շուրջ օղակը սեղմվում է․ Փաշինյանը նոր «տարածքներ» է նվաճում Նիկոլ Փաշի…

    ✝️ Եկեղեցու շուրջ օղակը սեղմվում է․ Փաշինյանը նոր «տարածքներ» է նվաճում
    Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին։
    Սա արդեն հինգերորդ եկեղեցական միջոցառումն է, որին նա ներկայանում է վերջին շրջանում։
    Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի թեմում էլ գտնվում է նշված եկեղեցին, օրերս Aravot.am-ի հետ զրույցում ընդգծել էր, որ իշխանություն–Եկեղեցի լարված հարաբերությունների հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով։
    Ավելին, Սրբազանը կարգալուծման հարցում դեմ է քվեարկել Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանին զրկելու որոշմանը՝ հայտարարելով, թե իր դիրքորոշումն առաջնորդվում էր բացառապես Եկեղեցու շահերով և «չի կարող կապվել որևէ քաղաքական օրակարգի՝ ընդդիմության կամ իշխանության հետ»։
    Այս հայտարարությունները և Փաշինյանի եկեղեցական այցերի սաստկացումը միանշանակ ցույց են տալիս, որ իշխանությունը շարունակում է ձևավորել իրեն լոյալ կամ առնվազն քաղաքականապես չեզոք հոգևորականների շերտ։
    Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք։
    Արդյունքում՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման և Մայր Աթոռի շուրջ ճնշումների «աշխարհագրությունը» ընդլայնվում է, իսկ մեթոդները՝ խորանում։
    Այս պայմաններում առավել լեգիտիմ է դառնում մեկ կարևոր հարցադրում․
    ինչո՞ւ է Մայր Աթոռը շարունակում լռել և չի կատարում հասարակության հետ բաց, ուղղակի և նախաձեռնողական հաղորդակցության քայլեր։
    Խոսքը ոչ թե իշխանության հետ առճակատման մասին է, այլ Մայր Աթոռի՝ իր հավատացյալների հետ կապի խորացման, նրանց հոգևոր և բարոյական սպասումներին արձագանքելու, որպես ազգային ինստիտուտ՝ իր դերակատարությունն ուժեղացնելու մասին։
    Երբ իշխանությունն ամեն օր խորացնում է իր «եկեղեցական» օրակարգը, լռությունն այլևս չի կարող դիտվել արդյունավետ պաշտպանական դիրք։
    Եկեղեցու ուժը միշտ եղել է ոչ միայն ավանդույթների, այլ նաև հասարակության հետ ազնիվ, հստակ և վստահելի հաղորդակցության մեջ։
    Այսօր, առավել քան երբևէ, Մայր Աթոռը իշխանության հակաեկեղեցական կամպանիային ասիմետրիկ պատասխան տալու անհրաժեշտություն ունի:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Tert.am-ինhttps://youtu.be/iK1xKsVcdS0?si=1zbWAmHAgqMiRcmkԵթե ձևավոր…

    Հարցազրույց Tert.am-ին
    https://youtu.be/iK1xKsVcdS0?si=1zbWAmHAgqMiRcmk

    Եթե ձևավորվի ընդդիմադիր 3-4 բլոկ,շատ մեծ հավանականությամբ 2026-ին ընդդիմությունը կհաջողի․ Սուրենյանց

    Եթե ձևավորվի ընդդիմադիր կենսունակ 3-4 բլոկ, շատ մեծ է հավանականությունը, որ 2026-ին ընդդիմությունը կհաջողի։
    «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
    «ՏԻՄ առանձին որևէ ընտրություն…