Category: Suren Surenyants

  • Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակար…

    🔥 Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով
    Շատերդ գիտեք, որ Ազգային ժողովի վերջին ընտրություններին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում, մասնակցել է ԲՀԿ համամասնական ցուցակով։ Ես այդ ցուցակում զբաղեցնում էի 8-րդ հորիզոնականը։
    Այդ որոշումը կայացրինք՝ համոզված լինելով, որ երկրի համար վճռորոշ պահին անհրաժեշտ է համախմբել ընդդիմադիր ներուժը։ Ցավոք, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում ազատ և արդար քաղաքական մրցակցությունը շարունակում է ենթարկվել լուրջ ոտնձգությունների։
    Անցած ընտրություններն ուղեկցվեցին համակարգային բնույթի կեղծիքներով, որոնց հետևանքով ԲՀԿ-ն զրկվեց Ազգային ժողովում խմբակցություն ձևավորելու իրավունքից, իսկ շուրջ 60 հազար քաղաքացիների կամարտահայտությունը փաստացի արժեզրկվեց։ Դրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը, որը շարունակվում է քրեական և տնտեսական ճնշումների, ինչպես նաև նրան ունեզրկելու գործընթացների միջոցով։
    Այս ամբողջ ընթացքում ես եղել եմ և շարունակում եմ մնալ իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանի աջակցության առաջնագծում։ Դա քաղաքական հաշվարկի արդյունք չէ, դա սկզբունքի, բարոյականության և քաղաքական արժանապատվության հարց է։ Երբ պետական ռեպրեսիվ լծակներն օգտագործվում են քաղաքական մրցակցի դեմ, յուրաքանչյուր արժանապատիվ մարդ պարտավոր է կանգնել անարդարության դեմ։
    Միաժամանակ պարտավոր եմ լինել անկեղծ իմ ընկերների, համախոհների և հանրության հետ։
    Քարոզարշավի ընթացքում և ընտրություններից հետո իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում հետևողականորեն ընդգծել եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր չէ հակազդել միայն պաշտպանողական մարտավարությամբ։ Անհրաժեշտ է ձևավորել կենսունակ և արդյունավետ քաղաքական համակարգ, հանդես գալ նոր նախաձեռնություններով, իրականացնել ասիմետրիկ քաղաքական քայլեր և քաղաքական նախաձեռնությունը վերադարձնել ընդդիմությանը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր աստիճանաբար մաշեցնել իշխանության ռեպրեսիվ մեքենան և հասնել իրական փոփոխությունների։
    Չեմ կարող պնդել, որ այս ծրագրային մոտեցումները լիարժեք կիսվում են այն մարդկանց կողմից, ովքեր այսօր ձևավորում են ԲՀԿ-ի քաղաքական մարտավարությունը։ Ունեմ սկզբունքային տարաձայնություններ նաև Գագիկ Ծառուկյանին աջակցելու որդեգրված մեթոդաբանության հետ, որտեղ, իմ գնահատմամբ, քաղաքական պայքարի բաղադրիչը բավարար չափով չի ներկայացված։ Մինչդեռ համոզված եմ, որ հենց քաղաքական պայքարն է այն հիմնական հարթակը, որտեղ հնարավոր է ոչ միայն պաշտպանել Գագիկ Ծառուկյանին, այլև փոխել երկրում ստեղծված իրավիճակը։
    Հետևաբար, այսուհետ իմ բոլոր հրապարակային քաղաքական գնահատականները, նախաձեռնություններն ու գործունեությունը ներկայացնելու եմ բացառապես իմ և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից։
    Սա հրաժարում չէ գործընկերային հարաբերություններից։ Սա քաղաքական ինքնուրույնության, գաղափարական հետևողականության և պատասխանատվության բնական դրսևորում է։ Այս քայլը թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել՝ ինչպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անարդարության դեմ պայքարի, այնպես էլ ավելի լայն քաղաքական օրակարգի ուղղությամբ։
    Միաժամանակ վերահաստատում եմ՝ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդմանը, ապօրինությանը կամ անարդարությանը, ես շարունակելու եմ լինել նրա աջակցության առաջնագծում։
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնային առաքելությունը մնում է անփոփոխ՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, արդյունավետ և մրցունակ քաղաքական համակարգի ձևավորմանը, հասարակության առողջ ներուժի համախմբմանը և երկրի զարգացման իրատեսական ու պատասխանատու այլընտրանքի ձևակերպմանը։
    Հայաստանին այսօր անհրաժեշտ են նոր քաղաքական որակ, նոր մտածողություն, նոր կազմակերպվածություն և նոր պատասխանատվություն։ Այս համոզմամբ «Դեմոկրատական այլընտրանքը» շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ հանուն ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի՝ պատրաստ համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են ժողովրդավարության, արդարության և ինքնիշխանության սկզբունքները։
  • Հարցազրույց Pastinfo TV-ինhttps://youtu.be/QZu-HqIpArY?si=kp0hrma2K9ablpY7Փաշինյ…

    Հարցազրույց Pastinfo TV-ին
    https://youtu.be/QZu-HqIpArY?si=kp0hrma2K9ablpY7

    Փաշինյանի ճակատին դրոշմվել է ոչ լեգիտիմ լինելու խարանը, ուստի չի կարող վկայակոչել ժողովրդի մանդատը

    #pastinfo #pastinfotv #Փաստինֆո #ФактИнфо #news
    «Փաստինֆո» գործակալություն
    մեր պաշտոնական կայքն է՝ www.pastinfo.am

    Բաժանորդագրվեք՝
    Youtube-ում՝ https://www.youtube.com/@PastinfoTV
    Տելեգրամում` https://t.me/pastinfoam​

    Հետեւեք մեզ ֆեյսբուքում- …

  • Հարցազրույց Hayq News-ինhttps://youtu.be/dGGOBGsVHOw?si=kOHKsPw7GGaOTS8fԸնդդիմու…

    Հարցազրույց Hayq News-ին
    https://youtu.be/dGGOBGsVHOw?si=kOHKsPw7GGaOTS8f

    Ընդդիմության «գաղտնի» պլանի, թուրքի առաջ կզած ինքնակոչի, ՔՊ-ի շուտափույթ փլուզման մասին

    Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդման հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:

  • Ուժեղ եղիր, ավագ ընկեր։ Քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են Քեզ և գնահա…

    Ուժեղ եղիր, ավագ ընկեր։ Քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են Քեզ և գնահատում Քո անցած ճանապարհը։

  • Հարցազրույց Factor TV-ինhttps://youtu.be/Uu3z1bkjFec?si=2MVwQiVB7qDmZ54uՓաշինյան…

    Հարցազրույց Factor TV-ին
    https://youtu.be/Uu3z1bkjFec?si=2MVwQiVB7qDmZ54u

    Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

  • Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է Քիչ առաջ խոր զզվանքով և անզուսպ զա…

    🔥 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է
    Քիչ առաջ խոր զզվանքով և անզուսպ զայրույթով դիտեցի այն տեսանյութը, որտեղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, ինչպես գիշատիչներ, նետվում են Գագիկ Ծառուկյանի վրա և բռնի ուժով գետնին տապալում նրան։
    Սա ոչ թե ուժի ցուցադրություն էր, այլ վախկոտ ռեժիմի կողմից կազմակերպված հրապարակային նվաստացման և քաղաքական ահաբեկչության տեսարան։
    Ես չեմ կարողանում զսպել զայրույթս, որովհետև այն, ինչ տեսա, պետության վերածումն էր քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Դա ոչ թե օրենքի կատարում էր, այլ իշխանության վախի և ատելության բացահայտ դրսևորում։
    Այս պահին ուզում եմ առանց որևէ վերապահման հայտնել իմ ամբողջ զորակցությունը Գագիկ Ծառուկյանին՝ ոչ միայն որպես քաղաքական գործչի և ավագ ընկերոջ, այլև որպես մարդու, ում փորձեցին հրապարակայնորեն նվաստացնել։
    Սակայն ես համոզված եմ՝ արժանապատվությունը չի կարող գետնին տապալվել, որքան էլ դիմակավորված բորենիները փորձեն դա անել։
    Նման մեթոդները ապացուցում են միայն մեկ բան՝ դուք վախենում եք։ Վախենում եք ուժեղ մարդկանցից։ Վախենում եք ճշմարտությունից։ Վախենում եք ձեր սեփական անկումից։
    Նիկոլ Փաշինյա՜ն, դու և քո «ուսապարկերը» բեմադրեցիք այս գարշելի ներկայացումը և տարածեցիք այն՝ կարծելով, թե դրանով կվախեցնեք ժողովրդին, կստորացնեք ընդդիմությանը և կստիպեք բոլորիս լռել։
    Դուք սխալվել եք։
    Այս ամոթալի տեսանյութի և այս քաղաքական վրեժխնդրության համար պատասխանը լինելու է։ Ոչ թե ձեր ոճով և ձեր մեթոդներով, այլ այնպիսի քաղաքական հարվածներով, որոնք շատ շուտով ձեզ կհիշեցնեն՝ ոչ մի ռեժիմ չի կարող հավերժ գոյատևել վախի, բռնության և նվաստացման վրա։
    Եվ վերջում՝ անձամբ քեզ, Նիկոլ Փաշինյան։
    Այսօր դու չցուցադրեցիր ուժ։ Դու ցուցադրեցիր քո լիակատար վախկոտությունը և քաղաքական սնանկությունը։ Վախ՝ իրական մրցակցությունից, վախ՝ սեփական ապագայից, վախ՝ այն պատասխանատվությունից, որն այլևս անխուսափելի է։
    Դու արդեն կանգնած ես այն անդունդի եզրին, որի մեջ ինքդ ես քեզ նետել։
    Այդ անդունդը դառնալու է քո իշխանության վերջնական քաղաքական գերեզմանը։

  • Հրատապ ասուլիս Հայելի ակումբումhttps://www.youtube.com/live/bfdbtBVCu1M?si=Btf0g…

    Հրատապ ասուլիս Հայելի ակումբում
    https://www.youtube.com/live/bfdbtBVCu1M?si=Btf0gFHvaGRIB1QU

    #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը դատարանում․ Սուրեն Սուրենյանց

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

  • Գագիկ Ծառուկյանի դեմ ռեպրեսիաների և ընդդիմության ինստիտուցիոնալ խնդիրների մասին …

    Գագիկ Ծառուկյանի դեմ ռեպրեսիաների և ընդդիմության ինստիտուցիոնալ խնդիրների մասին հետաքրքիր զրույց Politik-ի տաղավարում։
    https://www.youtube.com/live/LArCXsTBW2g?si=5yNXMj9u6xyxMPI4

    Ծառուկյանից և որձ առյուծից վախենալու պատճառը․ սա խայտառակ իրավիճակ է

    Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik#armenia #politik.am #murazi #politikam #live #newsarmenia #news

  • LiveNews-ի տաղավարում խոսել ենք այն տոտալ ռեպրեսիաների մասին, որ իրականացվում են…

    LiveNews-ի տաղավարում խոսել ենք այն տոտալ ռեպրեսիաների մասին, որ իրականացվում են Գագիկ Ծառուկյանի դեմ։
    https://www.youtube.com/live/2_ukMCDu7-s?si=tb-akpRY9rz92bSz

    Հրատապ եթեր. Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին. ինչ է կատարվում նրա առանձնատանը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Հարցազրույց Գագիկ Ծառուկյանի տան բակումhttps://youtu.be/6Sqfy2-eE3M?si=aa15ZIw_b…

    Հարցազրույց Գագիկ Ծառուկյանի տան բակում
    https://youtu.be/6Sqfy2-eE3M?si=aa15ZIw_bjiWqy1W

    Ռուսներին ասում է` բոլորին բռնելու եմ, միակ մարդը, ում հետ կարող եք պայմանավորվել, ես եմ. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…