Category: Suren Surenyants

  • Վաղը, հունվարի 23-ին, ժամը 12-ին, պանելային քննարկում «Օպերա Սուիթում»՝ նվիրված …

    Վաղը, հունվարի 23-ին, ժամը 12-ին, պանելային քննարկում «Օպերա Սուիթում»՝ նվիրված քաղկալանավորների խնդրին

  • Քծնանքի դիվանագիտություն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը Դավոսի համաշխարհ…

    ❗️❗️❗️Քծնանքի դիվանագիտություն
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և նույնիսկ հայցել է նրա ներողամտությունը, չի կարելի դիտարկել որպես սովորական դիվանագիտական ժեստ։
    Խնդիրը ոչ թե շնորհակալություն հայտնելն է, այլ այն, թե ինչ գործընթացի համար է այն հնչում։ Երբ հայ–ադրբեջանական կարգավորման հիմքում ընկած են ռազմական ճնշումը, ուժի կիրառման շարունակական սպառնալիքը, Արցախի հայաթափման փաստացի լեգիտիմացումը և Հայաստանի նկատմամբ բաց ու քողարկված շանտաժը, այդ պայմաններում Ադրբեջանի նախագահի նկատմամբ հրապարակային շնորհակալությունը վերածվում է ոչ թե խաղաղասիրության, այլ պարտության քաղաքական արդարացման։
    Խաչատուրյանի խոսքում օգտագործվող «քաղաքական կամք» ձևակերպումը փաստացի խեղաթյուրում է իրականությունը։ Քաղաքական կամքը ենթադրում է սուբյեկտություն, ընտրության հնարավորություն և հավասար պայմաններ։ Մինչդեռ հայ–ադրբեջանական գործընթացում Հայաստանը գործել է ոչ թե սեփական կամքով, այլ հարկադրանքի պայմաններում։ Ուժի կիրառման սպառնալիքի ներքո պարտադրված զիջումները ներկայացնել որպես երկկողմ խաղաղության կամքի արդյունք նշանակում է վերաձևել քաղաքական իրականությունը՝ մաքրելով ագրեսիայի պատասխանատվությունը և նորմալացնելով պարտված կողմի դիրքը։
    Դավոսում հնչած այս ելույթը ակամա հիշեցնում է սովետական անցյալը, երբ միութենական հանրապետությունների ղեկավարները մրցում էին ՍՄԿԿ Գլխավոր քարտուղարին քծնելու մեջ՝ սեփական կախվածությունը ներկայացնելով որպես «եղբայրական միասնություն»։ Այսօր այդ մոդելը վերարտադրվում է նոր ձևով․ նախկին սովետական (ռուսական) պատրոնաժի փոխարեն ձևավորվում է ադրբեջանական գործոնից բխող քաղաքական ենթագիտակցություն, որտեղ Հայաստանի ղեկավարը իրեն չի տեսնում որպես հավասար կողմ, այլ որպես պարտադրված «խաղաղության գործընթացի» ենթակա։
    Իհարկե, ներկայիս համատեքստը ավելի շատ կապված է տարածաշրջանային հաշվեկշռի փոփոխության հետ, որտեղ Ադրբեջանը ուժեղացրել է դիրքերը, իսկ Հայաստանը փորձում է ադապտացվել նոր ստատուս-քվոյին:
    Խաչատուրյանի խոսքը չի կարելի բացատրել դիվանագիտական անփութությամբ։ Այն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գծի մեջ, որտեղ պարտությունը ներկայացվում է որպես ռազմավարական ընտրություն, զիջումը՝ որպես իրատեսություն, իսկ դիմադրության բացակայությունը՝ որպես քաղաքական հասունություն։
    Դավոսում հնչած շնորհակալությունները պարտության փիլիսոփայության խոսքային դրսևորում են, որը վտանգավոր է ոչ միայն ներկա բանակցային գործընթացի, այլև Հայաստանի պետական ինքնագիտակցության համար։ Երբ պետության ղեկավարը հրապարակային շնորհակալություն է հայտնում այն կողմին, որը խնդիրները լուծում է ուժի լեզվով, դա նշանակում է, որ խնդիրը այլևս բանակցությունների բովանդակությունը չէ, այլ իշխանության պատկերացումն իր դերի, իր պետության սուբյեկտայնության և արժանապատվության մասին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/iEtGCxU9RKA?si=3QYXfY0NNbV1-oAFԽայտառ…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/iEtGCxU9RKA?si=3QYXfY0NNbV1-oAF

    Խայտառակություն․ Վահագն Խաչատուրյանը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնում Ալիևին

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Պանելային քննարկում՝ հունվարի 23-ին, ժամը 12-ինՔաղկալանավորներ ունենալը խարան է …

    Պանելային քննարկում՝ հունվարի 23-ին, ժամը 12-ին
    Քաղկալանավորներ ունենալը խարան է յուրաքանչյուր երկրի ճակատին:
    Քաղկալանավոր Նարեկ Սամսոնյանի հացադուլը կարևոր ուղերձ է քաղաքական ուժերին և հասարակությանը՝ ձևավորել միասնական օրակարգ քաղկալանավորներին ազատ արձակելու, ռեպրեսիաների դեմն առնելու համար:
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, ս.թ հունվարի 23-ին, ժամը 12-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում կազմակերպում է պանելային քննարկում՝ «Քաղաքական բանտերը՝ Փաշինյանի Հայաստանի մեջ. Ապագան՝ ազատությունն է» խորագրով
    Քննարկման մասնակիցներն են
    ● Սուրեն Սուրենյանց- մոդեռատոր, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ
    ● Հայկ Մամիջանյան- ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար
    ● Էինար Վարդանյան- ՀՀ ԱԺ պատգամավոր
    ● Գառնիկ Դանիելյան- ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ
    ● Դավիթ Ֆիդանյան- AntiFake կայքի լրագրող
    ● Անուշ Պողոսյան- «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ

  • Շնորհավոր 75-ամյակդ, պապ ջան: Քո կյանքը մեզ համար օրինակ է՝ ապրել ազնվորեն, աշխա…

    Շնորհավոր 75-ամյակդ, պապ ջան:
    Քո կյանքը մեզ համար օրինակ է՝ ապրել ազնվորեն, աշխատել նվիրվածությամբ ու մնալ մարդ։
    Մաղթում ենք առողջություն, խաղաղություն և երկար, հանգիստ տարիներ։

  • Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի՝ 2026…

    ❗️❗️❗️Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին
    Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի՝ 2026 թվականի մրցանակակիրների շարքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաժամանակ ընդգրկումը պահանջում է սառը քաղաքական վերլուծություն։
    Մրցանակի հանձնաժողովի ձևակերպումները ակնհայտորեն կենտրոնացած են ոչ թե քաղաքական արդյունքների, այլ գործընթացի, հռետորաբանության և «խաղաղության օրակարգի» հռչակման վրա։ Այս տրամաբանության շրջանակում նույն մրցանակի շնորհումը թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Իլհամ Ալիևին՝ նույն բառապաշարով, վկայում է, որ հանձնաժողովը գիտակցաբար խուսափում է քաղաքական ու բարոյական տարբերակումներից՝ առաջնորդվելով «երկու կողմերն էլ խաղաղության ուղու վրա են» պարզեցված մոտեցմամբ։
    Սա միջազգային խաղաղարար մրցանակներին բնորոշ գործելակերպ է, սակայն այն հիմնված է ոչ թե արդարության կամ պատասխանատվության, այլ քաղաքական նորմալացման տրամաբանության վրա։ Այդ նորմալացման շրջանակում հավասարեցվում են ոչ միայն հայտարարությունները, այլև դերակատարությունները՝ անկախ ուժային անհամաչափությունից և իրական հետևանքներից։
    Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի մրցանակը շնորհող հանձնաժողովի կազմում ԵՄ նախկին նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը։
    Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Միշելի քաղաքական գիծը հետևողականորեն միտված էր հակամարտության հնարավորինս արագ փակմանը՝ առաջին հերթին հայկական կողմի քաղաքական նշաձողի իջեցման հաշվին։ Այդ մոտեցման առանցքային դրսևորումը դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով փաստացի ընդունվեց, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ առանց կարգավիճակի, անվտանգության կամ միջազգային երաշխիքների։
    Քաղաքական հետևանքը կանխատեսելի էր՝ բանակցային գործընթացի փլուզում, անվտանգության վակուում և Արցախի հայաթափում։ Այս իրողությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին՝ որպես փոխադարձ և հավասարակշռված գործընթացի։ Ավելի ճշգրիտ է այն բնութագրել որպես կոնֆլիկտի փակման քաղաքական տեխնոլոգիա, որի գինը վճարեց բացառապես հայկական կողմը։
    Այս քաղաքական գիծը Շառլ Միշելին ապահովեց դիվիդենտներ արևմտյան ուլտրալիբերալ և գլոբալիստական շրջանակներում՝ նրան ներկայացնելով որպես արդյունավետ խաղաղարար միջնորդ, ով նպաստեց Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։
    Նույն արժեքային համակարգում այսօր տրամաբանական է դիտվում նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական լեգիտիմացումը՝ որպես առաջնորդի, ով պատրաստ է գնալ բարձր ռիսկերի հանուն խաղաղության օրակարգի։ Այս համատեքստում տեղի է ունենում նույն քաղաքական փիլիսոփայության ներսում փոխադարձ լեգիտիմացում։
    Այդ փիլիսոփայության առանցքային թեզը պարզ է․ խաղաղությունը հռչակվում է որպես գերագույն արժեք, նույնիսկ այն դեպքում, երբ այն ձեռք է բերվում միակողմանի զիջումների, ինքնիշխանության թուլացման և հիմնարար իրավունքների կորստի հաշվին։ Այս համակարգում արդյունքը երկրորդական է, իսկ հռչակված գործընթացը՝ առաջնային։
    Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց․ կարո՞ղ է «մարդկային եղբայրության» գաղափարի ներքո տրվող մրցանակը շրջանցել այն փաստը, որ այդ խաղաղության քաղաքականության անմիջական հետևանքը մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանությունն էր։ Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսորին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ինչպես Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը դավաճանեցին 2018-ին հրապարակ դուրս եկած տասնյ…

    Ինչպես Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը դավաճանեցին 2018-ին հրապարակ դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց, ինչպես ձևավորվեց Փաշինյանի անձնակենտրոն կոռուպցիոն բուրգը:
    ժամը 23:00-ին, դիտեք իմ յութուբյան ալիքում՝ անպայման բաժանորդագրվելով նրան:
    https://youtu.be/yX7IaCJaG6g?si=2-Ez7wu0I9VuUYUz

    Ինչպես 2018-ի հեղափոխական «գավրոշները» դարձան հրեշներ

    Ալեն Սիմոնյանի արդարացումը չի կարող համարվել տեղին՝ ո՛չ քաղաքական, ո՛չ սոցիալական, ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այն չի անդրադառնում հարցի էությանը, չի ընդունում իշխանության պատասխանատվությունը և խորացնում է այն ընկալումը, որ սոցիալական խնդիրները երկրորդական…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/AjMB-TlpEEQ?si=bzKAeRhPSOD6…

    Շտապ. Նիկոլը բավարարում է Ալիեւին, թալանում՝ հայերին

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է