Category: Suren Surenyants

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանՔաղաքական խորհրդի հայտարարությունը 2022 թ…

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության
    Քաղաքական խորհրդի
    հայտարարությունը
    2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել են  Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
    Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո:
    Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին:
    Ստեղծված ճգնաժամային իրավիճակը, մի կողմից՝ Բաքվի ագրեսիվ քաղաքականության, Ռուսաստանի տարածաշրջանային կարողությունների սահմանափակման, Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված միջազգային կոնսոլիդացված ջանքերի բացակայության, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանության ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանք է:
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորապես համոզված է, որ Արցախի սուբեկտության նրա ժողովրդի անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքներ կարող են ստեղծվել բացառապես հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այդ համատեքստում՝ Ադրբեջանի ու ԼՂ դիալոգի շնորհիվ:
    Կարգավորման տեսլական և օրակարգ չունեցող իշխանությունը չի կարող սպասարկել նման բարդ օրակարգ, ինչի հետևանքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը գնալով ավելի սանձարձակ ու ագրեսիվ է դառնում:
    Նման օրհասական իրավիճակում անհրաժեշտ ենք համարում Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ օրակարգի ձևավորումը, արդյունավետության մեծացումը:
    Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է լուծի այս խնդիրը կամ հեռանա՝ ճանապարհ բացելով այնպիսի իշխանության ձևավորման համար, որը ներքին համակարգային բարեփոխումներ իրականացնելու և արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու պոտենցիալ ունի:
    Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության, Արցախի հայկականության ու անվտանգության հիմնական երաշխիքը՝ հարևան բոլոր երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումն է:
    Սա ելակետային դիրքորոշում է մեր կուսակցության համար:
    15. 12. 2022

  • Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի խորհրդարանական երեկվա բանավեճը նայեցի: Իշխանու…

    Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի խորհրդարանական երեկվա բանավեճը նայեցի: Իշխանությանը մի «մաղթանք» ունեմ՝ ինչքան կարող եք իրականությունից կտրվեք, դրանով ձեր անկումը միայն արագացնում եք:

  • Այսօր Պորտուգալիայի հավաքականը լավն էր՝ ուժեղ, արագաշարժ, դինամիկ, իսկ առջևում Մ…

    Այսօր Պորտուգալիայի հավաքականը լավն էր՝ ուժեղ, արագաշարժ, դինամիկ, իսկ առջևում Մարոկկոյի հետ հանդիպումն է:

  • Շվեդիան Թուրքիային է արտահանձնել Քրդական բանվորական կուսակցության առաջին անդամին…

    Շվեդիան Թուրքիային է արտահանձնել Քրդական բանվորական կուսակցության առաջին անդամին՝ դյուրացնելու համար իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այսպես են Արևմուտքում վերաբերում հումանիտար արժեքներին, երբ առաջին պլան են մղվում անվտանգությանն ու նյութական շահերին վերաբերող հարցերը: Սա է ռեալպոլիտիկը:

  • Հայաստանի իրական դաշնակիցն այն երկիրն է լինելու, ով կօգնի հաղթահարել բանակցային …

    Հայաստանի իրական դաշնակիցն այն երկիրն է լինելու, ով կօգնի հաղթահարել բանակցային փակուղին ու այդպիսով կնպաստի պայմանագրի ստորագրմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

  • Էրդողանը հայտարարել է, թե առաջիկայում չի բացառում հարաբերությունների կարգավորում…

    Էրդողանը հայտարարել է, թե առաջիկայում չի բացառում հարաբերությունների կարգավորումը Սիրիայի հետ: Նման հեռանկարի մասին գրել եմ ամիսներ առաջ:

  • https://youtu.be/ZnsMB9nt5zEՉկա երաշխիք, որ ՌԴ հակազդեցությանը հանդիման կստանանք…

    Չկա երաշխիք, որ ՌԴ հակազդեցությանը հանդիման կստանանք Արևմուտքի աջակցությունը

    Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ https://www.1in.am/livestream
    1in.am-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/1in.am
    Instagram — https://www.instagram.com/1in.am/
    Telegram — https://t.me/arajinTV
    1in.am Armenian News & Analyses.…

  • Քոչարյանը հեռանում է, տարոսը՝ Փաշինյանին…Այն բանից հետո, երբ «Պատիվ ունեմ» դաշ…

    Քոչարյանը հեռանում է, տարոսը՝ Փաշինյանին…
    Այն բանից հետո, երբ «Պատիվ ունեմ» դաշինքը դադարեց գոյություն ունենալ, հարցազրույցներիցս մեկում կանխատեսել էի, որ ինստիտուցիոնալ փոշիացման գործընթացն ավելի մեծ ազդեցություն է գործելու «Հայաստան» դաշինքի վրա: Այսօր հայտնի դարձավ, որ այդ դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն, ըստ էության, փլուզվել է:
    Սակայն սա վերջը չէ:
    Մինչև նոր տարի «Հայաստան» խմբակցությունն, ըստ էության, դադարելու է գործել՝ որպես մեկ միասնական միավոր:
    Ի՞նչ էր «Հայաստան» դաշինքը:
    Դա, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամբիցիաների բավարարման հարթակ էր:
    Հիմա ստացվում է՝ այդ ամբիցիաները կամ չկան, կամ էլ՝ այլևս դրանց չի հավատում թիմը:
    Քոչարյանը հեռանում է, տարոսը՝ Փաշինյանին…

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 4-րդ համագումարում ընտրվել է Քաղաքական խ…

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 4-րդ համագումարում ընտրվել է Քաղաքական խորհրդի հետևյալ կազմը.
    Սուրեն Սուրենյանց- Քաղաքական խորհրդի նախագահ
    Սարգիս Լևոնյան- միջազգայնագետ
    Արմեն Գևորգյան- լրագրող, հրապարակախոս
    Լիլիթ Սիմոնյան- իրավագիտության մագիստրոս
    Լևոն Նազարեթյան- «Չարենցավան» ԲԿ վիրաբույժ, Ալափարսի ամբուլատոր ծառայության տնօրեն
    Անդրանիկ Բչեմյան- շինարար
    Սուրեն Աբրահամյան- ինժեներ
    Արմենուհի Աֆրիկյան- դոցենտ, գիտությունների թեկնածու
    Արսեն Նազարյան- հանրային դիվանագետ

  • Ռուսների դուրս մղումը Ուկրաինայի ողջ տարածքից մոտակա ժամանակներում հավանական չէ,…

    Ռուսների դուրս մղումը Ուկրաինայի ողջ տարածքից մոտակա ժամանակներում հավանական չէ, պնդում է Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին՝ հորդորելով Ուկրաինային այս պահին գնալ բանակցային լուծման: Ու չնայած նրան, որ Ուկրաինայի հիմնական դոնոր Վաշինգտոնում ակնարկում են, որ Կիևի համար հետո կարող է բանակցային ավելի լավ լուծում չլինել, Հայաստանում ոմանք շարունակում են պնդել, որ արևմտյան «ինտերնացիոնալը» վերջնականապես կործանել է ռուսական կայսրությունը: Ե՞րբ ենք գիտակցելու, որ միջազգային գլոբալ հակադրության մեջ մենք չպետք է ունենանք «երկրպագվող թիմ» ու մեր միակ ցանկությունը պետք է լինի հնարավորինս արագ բանակցային լուծումը: