Category: Suren Surenyants

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/5RC4Vcc31PI?si=8MWEmfn-OFOye…

    Հրատապ. Փաշինյանը համաձայնել է մասնակցել 2-րդ ճակատ բացելու արկածախնդիր խաղին

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • «Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտությունից Իշխանության թևերից մեկի …

    🔹 «Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտությունից
    Իշխանության թևերից մեկի վերահսկողության տակ գտնվող կայքի հրապարակած նյութը ոչ միայն զրպարտչական ու անպարկեշտ է, այլև վկայում է իշխանության նյարդային վիճակի մասին։
    Նման արձագանքը մեկ բան է ապացուցում՝ թե՛ ես, թե՛ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ճիշտ քաղաքական որոշում ենք կայացրել։
    1️⃣ Մեր աջակցությունն «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը եղել է գիտակցված և հաշվարկված քայլ։ Այս նախաձեռնության շուրջ ձևավորվում է նոր քաղաքական և հանրային կոնսոլիդացիա, որը բնականաբար անհանգստացնում է գործող իշխանությանը։ Եվ որքան ավելի հիստերիկ են իշխանական քարոզչամեքենայի արձագանքները, այնքան ակնհայտ է դառնում մեր դիրքորոշման ճիշտ լինելը։
    2️⃣ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը իրականում երկար սպասված քաղաքական գործընթաց է։ Այն առաջին անգամ ստեղծում է հարթակ՝ ազգային օրակարգի շուրջ համախմբման և գործնական ծրագրային համագործակցության համար։ Մենք աջակցում ենք ոչ թե անձին, այլ գաղափարին՝ ուժեղ, համախմբված և ծրագրային Հայաստանի տեսլականին։
    3️⃣ Միևնույն ժամանակ զգուշացնում եմ՝ անձնական բնույթի ցանկացած հարձակման կամ զրպարտչական փորձի դեպքում արձագանքը լինելու է չափազանց կոշտ և իրավական հիմքով։ Քաղաքական բանավեճը կարող է լինել սուր, բայց այն չպետք է վերածվի անձնական վարկաբեկման։
    «Դեմոկրատական այլընտրանքը» պատրաստ է շարունակել իր հետևողական ուղին՝ նպաստելով առողջ քաղաքական դաշտի ձևավորմանը։
    Այն գործընթացը, որն այսօր սկսվել է՝ անշրջելի է։
    Հայաստանի քաղաքական իրականությունը փոխվելու է՝ ժողովրդի պահանջով և հանուն պետության շահի։

  • Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում Վրաստանի վար…

    🔹 Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում
    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ ԵՄ դեսպանն անձամբ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար․ ըստ նրա՝ եվրոպացի պաշտոնյաները աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։
    Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ Վրաստանի ընդդիմությունը, դժգոհ լինելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, փորձել էր կազմակերպել զանգվածային բողոքի գործողություններ և փողոցային ճնշում գործադրել իշխանության վրա։
    Այդ փորձերը, սակայն, ձախողվել են․ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է պահպանել իր դիրքերը, իսկ հեղափոխական սցենարը չի իրականացել։
    Նույն օրը Չեխիայում խորհրդարանական ընտրություններում առաջատար դարձավ նախկին վարչապետ, եվրոսկեպտիկ- պոպուլիստ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցությունը։
    Այս երկու իրադարձությունները միասին վկայում են, որ ԵՄ ներսում և նրա հարևանությամբ հասարակական տրամադրություններն էապես փոխվում են։
    Գլոբալիստական գաղափարախոսության դեմ ձևավորվում է նոր ալիք՝ ազգային ինքնիշխանության, ինքնուրույն որոշումների և պահպանողական քաղաքականության օգտին։
    Հայաստանի վրա այս գործընթացը կարող է ունենալ երկակի ազդեցություն․
    ▪️ Մի կողմից, Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից։
    ▪️ Մյուս կողմից, Եվրոպայում աճող ավտորիտար և ազգայնական միտումները կարող են դառնալ Փաշինյանի համար «օրինակ»՝ ներքին քաղաքական վերահսկողությունը սեղմելու և ընդդիմությանը ճնշելու առումով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում Վրաստանի վար…

    🔹 Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում
    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ ԵՄ դեսպանն անձամբ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար․ ըստ նրա՝ եվրոպացի պաշտոնյաները աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։
    Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ Վրաստանի ընդդիմությունը, դժգոհ լինելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, փորձել էր կազմակերպել զանգվածային բողոքի գործողություններ և փողոցային ճնշում գործադրել իշխանության վրա։
    Այդ փորձերը, սակայն, ձախողվել են․ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է պահպանել իր դիրքերը, իսկ հեղափոխական սցենարը չի իրականացել։
    Նույն օրը Չեխիայում խորհրդարանական ընտրություններում առաջատար դարձավ նախկին վարչապետ, եվրոսկեպտիկ- պոպուլիստ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցությունը։
    Այս երկու իրադարձությունները միասին վկայում են, որ ԵՄ ներսում և նրա հարևանությամբ հասարակական տրամադրություններն էապես փոխվում են։
    Գլոբալիստական գաղափարախոսության դեմ ձևավորվում է նոր ալիք՝ ազգային ինքնիշխանության, ինքնուրույն որոշումների և պահպանողական քաղաքականության օգտին։
    Հայաստանի վրա այս գործընթացը կարող է ունենալ երկակի ազդեցություն․
    ▪️ Մի կողմից, Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից։
    ▪️ Մյուս կողմից, Եվրոպայում աճող ավտորիտար և ազգայնական միտումները կարող են դառնալ Փաշինյանի համար «օրինակ»՝ ներքին քաղաքական վերահսկողությունը սեղմելու և ընդդիմությանը ճնշելու առումով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բանավեճ՝ Հանրայինի եթերում https://www.youtube.com/live/RXkEtkVu_hU?si=gOByISbE_…

    Բանավեճ՝ Հանրայինի եթերում
    https://www.youtube.com/live/RXkEtkVu_hU?si=gOByISbE_XARp7VP

    2026-ի ընտրության քաղաքական գլխավոր օրակարգը. Մեծ բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Ուսուցիչը՝ լուռ հերոս, հավերժ լույս Այսօր խոնարհվում ենք այն մարդկանց առաջ, ովք…

    🌺📘 Ուսուցիչը՝ լուռ հերոս, հավերժ լույս
    Այսօր խոնարհվում ենք այն մարդկանց առաջ, ովքեր մեր կյանքի ամենասկզբում բռնեցին մեր ձեռքը՝ ոչ թե պարզապես կարդալու կամ գրել սովորեցնելու, այլ՝ աշխարհը հասկանալու, ճշմարտությունը ճանաչելու, մարդկանց սիրելու և չվախենալու համար։
    Ուսուցիչը լուռ հերոս է, ով ժամանակ չի հաշվում, քանի որ ապրում է իր աշակերտների հաջողություններով։
    Նրա լույսը երբեք չի մարում՝ այն շարունակում է ճառագել նույնիսկ դատարկ դասասենյակի պատերից։
    Ուսուցիչը նա է, ով իր հոգուց մի բեկոր նվիրում է յուրաքանչյուր երեխային
    և այդ բեկորներով՝ կերտում է մի ամբողջ ժողովրդի ապագա։
    Շնորհավոր Ուսուցչի օրը՝ մեր լույս սփռող, հավատ ներշնչող, ապագա կերտող մարդկանց։
    Հ.գ- Շնորհավորում եմ հատկապես մորս, ով նաև իմ երկարամյա ուսուցիչն է եղել դպրոցում:

  • Ինքնիշխանության պաշտպանո՞ւմ, թե՞ իշխանության մենաշնորհ Ազգային ժողովի ամբիոնից …

    🔹 Ինքնիշխանության պաշտպանո՞ւմ, թե՞ իշխանության մենաշնորհ
    Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է.
    «Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային դաշտից։ Ինչպե՞ս՝ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում»։
    Առաջին հայացքից՝ այս խոսքերը կարող են հնչել որպես ինքնիշխանության պաշտպանության կոչ, սակայն իրականում դրանք բացահայտում են իշխանության խորքային ձգտումը՝ զսպել և լռեցնել ցանկացած այլակարծություն։
    Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո Գլխավոր դատախազությունը հանձնարարել է ուսումնասիրել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցները՝ փոխանցելով դրանք ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
    Այս գործողությունների հաջորդականությունը պատահական չէ․ իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական ճնշման գործիք, իսկ վարչապետի հռետորաբանությունը վերածվում է հրահանգի։
    Այստեղ խոսքը ոչ թե օրենքի գերակայության, այլ՝ իշխանական կամքի չարաշահման մասին է։
    Ղուկասյանի հայտարարությունները կարող են լինել վիճահարույց կամ անընդունելի, բայց դրանք չեն պարունակում հանցակազմ։
    Ժողովրդավարական երկրում նման տեսակետները պետք է հերքվեն փաստարկներով, ոչ թե քրեական գործերով։
    Հակառակ դեպքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ, երբ իշխանությունը դառնում է միակ չափանիշը՝ որոշելու, թե ով իրավունք ունի խոսելու, իսկ ով՝ լռելու։
    Իրականում այս պատմությունը ոչ թե ինքնիշխանության պաշտպանության մասին է, այլ՝ իշխանության կենտրոնացման հերթական փուլ։
    Փաշինյանի նպատակը ոչ թե Հայաստանի ինստիտուցիոնալ ամրապնդումն է, այլ բոլոր մակարդակներում՝ պետականից մինչև տեղական ինքնակառավարում, լիակատար վերահսկողության հաստատումը։
    Այս գործընթացը խորացնում է ավտորիտար միտումները և թուլացնում ժողովրդավարական ինստիտուտները։
    Քաղաքական մրցակցությունը փոխարինվում է վարչական ճնշմամբ, իսկ դատախազությունն ու ոստիկանությունը վերածվում են իշխանական կամքը սպասարկող կառույցների։
    Եթե առաջնորդվենք Փաշինյանի արատավոր տրամաբանությամբ, ապա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև նրանք, ովքեր կողմ են քվեարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքին, քանի որ այդ որոշումը նույնպես ենթադրում է ինքնիշխանության մասնակի սահմանափակում։
    Բայց երբ խոսքը վերաբերում է իշխանությանը, ինքնիշխանության թեման օգտագործվում է որպես պատրվակ՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։
    Սա երկակի ստանդարտ է:
    Երբ իշխանությունը սկսում է տարբերակել «թույլատրելի» և «անթույլատրելի» կարծիքներ, դա այլևս ժողովրդավարություն չէ՝ դա իշխանության մենաշնորհ է։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությ…

    Այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։
    Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար,
    չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։
    Դիտե՜ք իմ կարծիքը Միքայել Սրբազանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի վերաբերյալ:
    https://youtu.be/rCkXc5qUMlc?si=kNhyZvLDa49CVj3F

    Քաղաքական հաշվեհարդար, որը վտանգում է ընտրությունները

    Դատական համակարգը վերջնականապես վերածվում է իշխանության կամքը սպասարկող մեխանիզմի՝
    կորցնելով իր անկախությունը և դառնալով քաղաքական հաշվեհարդարի գործիք։
    Պետությունը շեղվում է ժողովրդավարական և իրավական զարգացման ուղուց՝
    կառավարման համակարգը կառուցելով վախի…

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը՝Շիրակ…

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը՝
    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի դատապարտման կապակցությամբ
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորը մտահոգությամբ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան
    հոգևորականը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կարծիք հայտնելու համար։
    Սա ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական որոշում է, որը հարված է հասցնում խոսքի ազատությանը, խղճի ազատությանը և իրավական պետության հիմքերին։
    Այն վկայում է, որ իշխանությունը փաստացի սկսել է ավտորիտարիզմի հաստատման գործընթաց՝ փորձելով լռեցնել բոլոր այլախոհ ձայները։
    Այս դատավճռով Հայաստանը մտնում է ավտորիտարիզմի հաստատման հերթական փուլ։
    Դատական համակարգը վերջնականապես վերածվում է իշխանության կամքը սպասարկող մեխանիզմի՝
    կորցնելով իր անկախությունը և դառնալով քաղաքական հաշվեհարդարի գործիք։
    Պետությունը շեղվում է ժողովրդավարական և իրավական զարգացման ուղուց՝
    կառավարման համակարգը կառուցելով վախի, հնազանդության և լռության վրա։
    Հայաստանում այլախոհությունը այլևս չի ընկալվում որպես ժողովրդավարության բնական տարր, այլ դիտվում է որպես իշխանության համար վտանգավոր երևույթ՝ արժանի պատժի։
    Սա դատական սխալ չէ, այլ՝ համակարգային գործընթաց,
    որի նպատակը հասարակության վերահսկումն է և իշխանության ինքնապահպանությունը՝
    օրենքի, ազատության և մարդու արժանապատվության հաշվին։
    Այս դատավճիռը ուղղված է ոչ միայն մեկ հոգևորականի, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հասարակական առաքելության դեմ։
    Այն տեղավորվում է վերջին տարիներին հետևողականորեն վարվող հակաեկեղեցական և հակազգային քաղաքականության տրամաբանության մեջ, որի նպատակն է թուլացնել Եկեղեցու հեղինակությունն ու սահմանափակել նրա ազդեցությունը հասարակական կյանքի վրա։
    «Դեմոկրատական այլընտրանքը» համոզված է, որ.
    ● Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ,
    ● Դատական համակարգը կորցրել է իր անկախությունը և ծառայում է իշխանական վերահսկողությանը,
    ● Դատավճիռը խորացնում է հասարակության բևեռացումն ու քայքայում ազգային համերաշխությունը։
    Այս ամենը լրջագույն հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը և կասկածի տակ է դնում
    մեր երկրի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմության մասին բոլոր հայտարարությունները։
    «Դեմոկրատական այլընտրանքը» հայտարարում է․
    ● Միքայել Աջապահյանի գործը միայն մեկ հոգևորականի դատավարություն չէ։
    Այն դարձավ ազատության, արժանապատվության և ինքնության փորձաքարը։
    Այս դատավճռով դատվում է ոչ թե մարդը, այլ՝ ազատ խոսքն ու ազատ մտածողությունը։
    Մենք պահանջում ենք՝
    1️⃣ Անմիջապես չեղարկել դատավճիռը և ազատ արձակել ոչ միայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այլ նաև՝ Բագրատ Սրբազանին, Սամվել Կարապետյանին, մյուս քաղբանտարկյալներին:
    2️⃣ Վերականգնել դատական իշխանության անկախությունը և ապահովել արդար դատաքննության իրավունքը,
    3️⃣ Դադարեցնել Եկեղեցու, հոգևորականների և այլախոհ քաղաքացիների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները:
    Մենք զգուշացնում ենք՝
    այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։
    Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար,
    չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։
    «Դեմոկրատական այլընտրանքը» կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ չլռել։
    Այսօր խոսքը ոչ միայն Միքայել Աջապահյանի, այլ՝ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետության ապագայի մասին է։
    Մենք պաշտպանում ենք Հայաստանի ազատությունը և քաղաքացու արժանապատվությունը։
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ
    Երևան, 2025 թ. հոկտեմբերի 4