Category: Suren Surenyants

  • Ինչպե՞ս հաղթահարել Հայաստանում ստեղծված համապարփակ ճգնաժամը։Այս հարցի պատասխանն …

    Ինչպե՞ս հաղթահարել Հայաստանում ստեղծված համապարփակ ճգնաժամը։
    Այս հարցի պատասխանն էլ Հայաստանում ձևավորելու է պատասխանատու ընդդիմադիր առաջնորդություն։
  • Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների Հայաստանի…

    🔥 Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների
    Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրությունների արդյունքները միաժամանակ վիճարկեն այսքան տարբեր քաղաքական ուժեր։ Սա սովորական հետընտրական վեճ չէ։
    Նախկինում ևս ընտրությունների արդյունքները վիճարկվել են՝ 1996, 2003, 2008, 2013 և 2021 թվականներին։ Սակայն այդ դեպքերում նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած էր մեկ թեկնածուի, մեկ դաշինքի կամ ընդդիմության սահմանափակ շրջանակի շուրջ։ Այսօր իրավիճակն այլ է. ընտրությունների արդյունքները վիճարկում է քաղաքական դաշտի զգալի հատվածը՝ գաղափարական և քաղաքական տարբեր բևեռներից։
    Սա կարևոր քաղաքական փաստ է, ինչը վկայում է, որ խնդիրը համակարգային բնույթ ունի։ Երբ տարբեր քաղաքական ուժեր, որոնք բազմաթիվ հարցերում ունեն հակադիր դիրքորոշումներ, նույն հարցով դիմում են երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին, դա արդեն ընտրական գործընթացի նկատմամբ լայնածավալ, խորքային անվստահության ցուցիչ է։
    Խնդիրը նաև լեգիտիմության տիրույթում է։ Իշխանությունը կարող է հենվել պաշտոնական արձանագրությունների և իրավական ընթացակարգերի վրա, սակայն լեգիտիմությունը միայն իրավական փաստ չէ։ Այն նաև հասարակական և քաղաքական վստահության արդյունք է։ Երբ ընտրական գործընթացի մասնակիցների զգալի մասը չի ընդունում արդյունքները որպես անվիճելի, անխուսափելիորեն առաջանում են լեգիտիմության հետ կապված հարցեր։
    Երբ ընտրությունների արդյունքները վիճարկում է մեկ քաղաքական ուժ, դա կարող է ընկալվել որպես սովորական քաղաքական պայքարի դրսևորում։ Բայց երբ նույն ճանապարհն են ընտրում յոթ տարբեր քաղաքական ուժեր, դա արդեն քաղաքական համակարգին ուղղված լուրջ ազդակ է և ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին ահազանգ։
    Սահմանադրական դատարանի առաջ այսօր կանգնած է ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հարց։ Նրա որոշումը պետք է պատասխանի ոչ միայն ներկայացված դիմումներին, այլև այն հիմնարար հարցին, որը հուզում է հասարակությանը․ որքանո՞վ են ընտրությունների արդյունքներն արտահայտում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և որքանո՞վ է ընտրական համակարգը վայելում հանրային վստահություն։
    Անկախ ՍԴ-ի վերջնական որոշումից՝ մեկ բան արդեն ակնհայտ է․ յոթ քաղաքական ուժերի դիմումը Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության։
    Եթե դատարանը մակերեսորեն մերժի դիմումները՝ առանց էական փաստերի քննության, դա կարող է ավելի խորացնել անվստահությունը, քաղաքական փակուղին, իշխանության ճգնաժամը՝ ճանապարհ բացելով ցնցումների համար:

  • Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։Փաշինյ…

    Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

    Փաշինյանն ու թիմը կեղծված ընտրություններից հետո մնալով իշխանության սպասարկելու են թուրքերի և ադրբեջանցիների շահերն ու օրակարգը։ Արցախը հանձնված ու հայաթափված է, հանուն սեփական իշխանության պահպանման և ԱԺ ընտրությունների արդյունքների ճանաչման Փաշինյանը Սյունիքը հանձնեց ԱՄՆ-ին ու կազմաքանդում է հայ-ռուսական կապերը։

    ՔՊ-ականները Հայաստանը դե-ֆակտո վերածելու են թուրքական վիլայեթի՝տնտեսական և քաղաքական կախվածության մեջ դնելով թե Ադրբեջանից, թե Թուրքիայից։ ՔՊ-ն հանձնելու է անկլավները Բաքվին, այսինքն ՀՀ-ի կենսական նշանակության ճանապարհների վրա հսկողությունն անցնելու է Իլհամ Ալիևին։ Ընդդիմությունը պետք է սկսի փաշինյանական թրքամետ կլանի հեռացման գործընթացը՝թե փողոցային պայքարով, թե հասարակության հետ ավելի ակտիվ աշխատանքով՝պետք է բացատրել, որ Փաշինյանն անելու է այն, ինչ նրան հրահանգելու են Բաքվից ու Անկարայից։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Ադրբեջանի հետ խաղաղության փաստը լեգիտիմություն ստացավ 2026 թվականին։ Հայտարարել …

    Ադրբեջանի հետ խաղաղության փաստը լեգիտիմություն ստացավ 2026 թվականին։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

    Փաշինյանական թիմը կեղծել է ընտրությունները՝ՔՊ-ն պարտվել է ընդդիմությանը, սակայն ուժով ցանկանում է մնալ իշխանության։ Արևմուտքը հանուն Փաշինյանի թրքամետ և արևմտամետ արտաքին քաղաքանության ճանաչեց ընտրությունների լեգիտիմությունը՝պայմանով, որ Սյունիքը հանձնվելու է ԱՄՆ-ին՝ԹՐԻՓՓ-ի տեսքով, իսկ ՀՀ-ն խզելու է կապերը Մոսկվայի հետ։

    Հանուն փողի և սեփական աթոռների ՔՊ-ն պատրաստ է ՀՀ-ն վերածել հակառուսական խրամատի՝դրանից բխող աղետալի սոցիալ-տնտեսական հետևանքները շուտով զգալու են ՀՀ քաղաքացիները։ Փաշինյանը դարձել է Արևմուտքի գործիքն ընդդեմ ՌԴ-ի, սակայն հետևանքները զգալու են ՀՀ բոլոր քաղաքացիներն՝այդ թվում նրանք, ովքեր հերթական անգամ քվեարկել են Ալիևի դաշնակից ՔՊ-ի օգտին։ ՀՀ-ն մտնում է տնտեսական և քաղաքական կոլապսի փուլ՝ելքը նոր ԱԺ ընտրությունների անցկացումն է։
     Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել Այսօ…

    🔥 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
    Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը հերթական անգամ բացահայտեց հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը։
    Ընտրություններից հետո, երբ հասարակությունը սպասում է երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման և տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ հստակ ծրագրերի, Փաշինյանի խոսքում գերակշռում են բոլորովին այլ թեմաներ՝ ընդդիմության դեմ պայքարը, քաղաքական պիտակավորումները և ռեպրեսիաների սպառնալիքները։
    Փաշինյանի ելույթներում այլևս դժվար է գտնել որևէ ռազմավարական գաղափար Հայաստանի ապագայի մասին։ Փոխարենը, նա շարունակում է հասարակությունը բաժանել «ճիշտերի» և «սխալների», «խաղաղության կողմնակիցների» և «պատերազմի ջատագովների»։ Նրա գնահատմամբ՝ կես միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք ընտրել են ընդդիմությանը, փաստորեն քվեարկել են պատերազմի, Ղարաբաղյան շարժման շարունակության և խաղաղության տապալման օգտին։
    Սա ոչ միայն քաղաքական մանիպուլյացիա է, այլև պետական մտածողության ճգնաժամի արտահայտություն։
    Ժողովրդավարական պետության ղեկավարը պարտավոր է ներկայացնել ողջ հասարակությունը, այլ ոչ թե հարյուր հազարավոր քաղաքացիների վերածել քաղաքական թիրախների։
    Առանձնահատուկ ուշադրության արժանի է Փաշինյանի անդրադարձը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Դիլիջան կատարած այցին։ Փաշինյանը փաստացի ակնարկել է, որ այդ շփումները խաղաղության գործընթացի և պատերազմի ռիսկերի կառավարման կարևոր բաղադրիչ են։
    Սակայն իրականությունը նա կրկին փորձում է գլխիվայր ներկայացնել։ Հենց իր նախընտրական քարոզարշավն էր, որ ընդդիմությանը պիտակավորում էր որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ ստեղծելով այն տպավորությունը, թե խաղաղության գլխավոր վտանգը ոչ թե արտաքին միջավայրում է, այլ Հայաստանի ներսում։ Այդ քաղաքականությունը Բաքվին տվեց լրացուցիչ հնարավորություն՝ Հայաստանի ներքին բաժանումներն ու իշխանության քաղաքական խոցելիությունը օգտագործելու սեփական օրակարգի սպասարկման համար։
    Այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ առաջադրելիս կարող է հղում անել ոչ միայն ուժային առավելությանը, այլև այն փաստին, որ Հայաստանի իշխանությունն ինքն է սեփական քաղաքացիների հարյուր հազարավոր ձայները ներկայացնում որպես խաղաղության սպառնալիք։ Սա Փաշինյանի քաղաքական հանցավոր սխալի հետևանք է։
    Ստեղծված իրավիճակում Փաշինյանի վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դարձնում նրա նոր ռազմավարությունը՝ արտաքին դերակատարներին և հատկապես Բաքվին ցույց տալ, որ ինքը լիովին վերահսկում է ներքաղաքական իրավիճակը։ Այդ նպատակի համար նա գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում ընդդիմության նկատմամբ՝ փաստացի ազդարարելով նոր քաղաքական ճնշումների փուլ։
    Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հնարավոր քրեական գործընթացները, կալանավորումները կամ այլ ճնշումները կարող են ներկայացվել տարբեր մտացածին պատրվակներով, սակայն դրանց քաղաքական ենթատեքստը դժվար կլինի թաքցնել։
    Սակայն նույնիսկ ամենալայնածավալ ռեպրեսիաները չեն կարող լուծել այն հիմնարար խնդիրները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Դրանք չեն կարող վերականգնել հանրային վստահությունը, ապահովել տնտեսական զարգացում, ուժեղացնել երկրի անվտանգությունը կամ փոխարինել արդյունավետ պետական կառավարմանը։
    Փաշինյանի գլխավոր մարտահրավերը սեփական քաղաքականության արդյունքում ձևավորված փակուղին է։
    Փաշինյանի իշխանության անկումն, ըստ էության, ժամանակի հարց է։ Սակայն պատասխանատու քաղաքական ուժերի գլխավոր առաքելությունն այսօր թույլ չտալն է, որ Փաշինյանի իշխանության հնարավոր փլուզման ավերակների տակ հայտնվեն պետությունն ու հասարակությունը։ Փաշինյանը կորցնելու է իշխանությունը, սակայն Հայաստանը չպետք է կորցնի իր կայունությունը, անվտանգությունն ու զարգացման հեռանկարը։

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/a8gEcFXkdtA?si=ohT9n-N1KiO5SsgIՉնայած ռեպրեսի…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/a8gEcFXkdtA?si=ohT9n-N1KiO5SsgI

    Չնայած ռեպրեսիաների շարունակվելուն, իշխանության ճգնաժամը խորանալու է. Սուրեն Սուրենյանց ///ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2…

  • Այսօր երեկոյան Հանրայինի տաղավարում հյուրընկալվելու եմ Պետրոս Ղազարյանին…

    Այսօր երեկոյան Հանրայինի տաղավարում հյուրընկալվելու եմ Պետրոս Ղազարյանին

  • Ի՞նչ հետևանքներ կունենա ԿԸՀ ապօրինի որոշումըhttps://youtu.be/rZTOLSKeI3w?si=e4RM…

    Ի՞նչ հետևանքներ կունենա ԿԸՀ ապօրինի որոշումը
    https://youtu.be/rZTOLSKeI3w?si=e4RMoyftKFqhwyr_

    ԿԸՀ հանցագործությունը 1-1,5 տարի հետո կարող է պшյթել Երևանի փողոցներում․ Սուրեն Սուրենյանց

    ԿԸՀ հանցագործությունը 1-1,5 տարի հետո կարող է պայթել Երևանի փողոցներում, ընդդիմությունը չարեց, իրեն էլ կհեռացնեն։
    «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
    «Հայաստանում…

  • Հարցազրույց Սիվելնեթի տաղավարումhttps://youtu.be/M_OGW8OOPjg?si=zObNgRVWREP4TJtV…

    Հարցազրույց Սիվելնեթի տաղավարում
    https://youtu.be/M_OGW8OOPjg?si=zObNgRVWREP4TJtV

    «Ընդդիմությունը չունի կայծակնային հեղափոխության սցենար». Սուրեն Սուրենյանց

    «Տեղեկություններ ունենք իշխանության արտահոսքերի շնորհիվ, որ մինչև այս ամսվա վերջ իշխանությունը պլանավորել է ընդդիմության երեք լիդերների ազատազրկումը»,- նշում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը։…

  • Հայելի ակումբի ասուլիսում իրավա- քաղաքական գնահատականներ են տվել ԿԸՀ երեկվա ապօր…

    Հայելի ակումբի ասուլիսում իրավա- քաղաքական գնահատականներ են տվել ԿԸՀ երեկվա ապօրինի որոշումներին։
    https://www.youtube.com/live/YMHVKSGMzaA?si=viZkCiYwhHhB2FRg

    #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…