Category: Suren Surenyants

  • Արտահերթ ընտրություննե՞ր…«Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի …

    Արտահերթ ընտրություննե՞ր…
    «Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի երկու մասի, և հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, ապա եթե չգնաս ընտրության, ի՞նչ անես: Պառլամենտական երկիր ենք, եթե Արցախի հարցի շուրջ հասարակության մեջ բևեռացում լինի, պետք է գնալ նոր ընտրությունների, բայց բնականաբար դա չի լինի վաղը չէ մյուս օրը, հավանաբար մեկ տարի հետո կլինի»
    Հովիկ Աղազարյան, 18.04.2022
    Հովիկ Աղազարյանին վաղուց եմ ճանաչում. նա թիմային մարդ է, եթե Փաշինյանի “դաբրոն” չունենար, նման միտք չէր արտահայտի, այն էլ` մի քանի անգամ։ Հակված եմ ենթադրել, որ Փաշինյանն` Աղազարյանի միջոցով, այսպես ասած, զոնդաժ է անում։
    Հնարավոր է նման զոնդաժի երկու տարբերակ.
    ա) Փաշինյանը գիտակցում է ընդդիմադիր տրամադրությունների աճը ու փորձում է լիցքաթափել մթնոլորտը` արտահերթ ընտրությունների “օդում կախված” խոստումով։
    բ) Փաշինյանն ինքն է փորձում գեներացնել ընդդիմադիր տրամադրություններ, նախադրյալներ ստեղծել արտահերթ ընտրությունների անցկացման համար, որովհետև ԼՂ խնդրի շուրջ վտանգավոր զարգացումները նրա համար այլընտրանք չեն թողնում։

  • Այսօրվա ամենածանր տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացե…

    Այսօրվա ամենածանր տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել արժանապատիվ խաղաղության ու պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրելու տարբերությունը, չի գիտակցել փոխզիջման ու պարտության տարբերությունը։ Ու ամենակարևորը` չի հասկացել, որ իր արկածախնդրության հետեւանքը եղել են զոհերը, Հայաստանի ինքնիշխանության էական սահմանափակումը, Արցախի սուբեկտության վերացումը։
    Սա սովորական ցինիզմ չէ, այլ քաղաքականության տարրական չիմացություն։
    Այս պատճառով եմ մտածում, որ Նիկոլը տապալելու է նաև խաղաղության օրակարգը` Հայաստանը կանգնեցնելով նոր փորձության շեմին…

  • Լավրով- Միրզոյան հանդիպման մասին.✓ հանդիպումն ակնհայտորեն ծանր է ստացվել Արարատ …

    Լավրով- Միրզոյան հանդիպման մասին.
    ✓ հանդիպումն ակնհայտորեն ծանր է ստացվել Արարատ Միրզոյանի համար։ Նույնը մի քանի օր անց սպասվում է Նիկոլ Փաշինյանին, երբ նա կհյուրընկալվի Վլադիմիր Պուտինին։
    ✓ նման լարվածությունից խուսափելու համար՝ Հայաստանի իշխանությունները պետք է կարողանային ընկալել միջազգային հարաբերություններում առկա աննախադեպ ճգնաժամի խորությունը կամ գոնե լսեին փորձագիտական սթափ գնահականները։
    Չեն հասկացել, չեն լսել, զբաղված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ռեստավրացիայի անպտուղ աշխատանքով կամ տարված էին եվրոպական "էյֆորիայով":
    Ցավոք, Հայաստանի իշխանության մանկամիտ պրիմիտիվությունը շարունակվում է նաեւ հիմա,
    ✓ Սերգեյ Լավրովն արձանագրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուցիոնալ փաստացի չգոյությունը։ Կարեւոր չէ
    ՝ արեւմտյան համանախագահնե՞րը չեն ուզում աշխատել ռուսների հետ, թե՞ հակառակը։ Ունենք փաստ, կոնկրետ իրողություն, որի մասին բարձրաձայնում է համանախագահ երեք երկրներից մեկի ԱԳ նախարարը, իսկ Միրզոյանը մանկամտորեն փորձում է Լավրովին բացատրել, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը “սխալ” ինֆորմացիայի մեջ է։
    ✓ Փառուխի ճգնաժամի հետ կապված՝ Մոսկվան բավականին կոշտ ձեւով Երևանին հասկացրեց՝ ճիշտ բանակցել ադրբեջանցիների հետ ու չթիրախավորել ռուսական խաղաղապահ առաքելությանը,
    ✓ Լավրովը հասկացրեց Բրյուսելի հանդիպման “անիմաստությունը”՝ պնդելով, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի որոշումը Պուտին- Փաշինյան- Ալիև 2021թ-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության հետևանք է։
    ✓ հայ- ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր կարող է կատարել կամ նույնիսկ երրորդ կողմ օբյեկտիվորեն կարող է դառնալ հենց Ռուսաստանը։ Թեկուզև այն պատճառով, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի համար անհրաժեշտ քարտեզները ու մասնագետները կարող է ապահովել միայն Ռուսաստանը։
    Երկու օր առաջ, բրյուսելյան բանակցություններից հետո, գրել եմ. "...բաց է մնում հիմնական հարցը. արդյո՞ք Բրյուսելում ընթացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։ Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև կարեւոր է երկու հանգամանքի արձանագրում
    ՝ ա)գլոբալ հակադրության լոկալացումը մեր տարածաշրջանում միայն խորացնելու է էսկալացիան, բ)առանց Մոսկվայի գործուն մասնակցության ու միջնորդության՝ մեր տարածաշրջանում հնարավոր չէ հասնել երկարաժամկետ համաձայնությունների, հայ- ադրբեջանական դիալոգի, ԼՂ խնդրի կարգավորման"։
    Հիմա վերահաստատում եմ կարծիքս, մանավանդ, Լավրովի հայտարարություններից հետո համոզվեցի
    ՝ չեմ սխալվել։
    Որպեսզի Փաշինյանն առաջիկա օրերին Մոսկվայում լրացուցիչ անհարմարություններ չունենա(ինչի հետեւանքով տուժելու է Հայաստանը), նրան առաջարկում եմ.
    √ չտրվել “հեղափոխական” արկածախնդրությանը ու չփորձել մյուս համանախագահներից` ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից “կորզել” Լավրովին “սխալ հանող” հայտարարություններ։ Դրանք ոչ մի արժեք չեն ունենալու, սակայն կարող են ԼՂ խնդիրն ու Հայաստանը դարձնել միջազգային գլոբալ հակադրության թիրախ։
    √ հրաժարվել միջնորդական “այլընտրանքային” ձևաչափեր փնտրելու գայթակղությունից։ Միջազգային աննախադեպ լարվածության պայմաններում, տարածաշրջանում մեծ խաղացողների մրցակցությունը որեւէ լավ բան Հայաստանին չի խոստանում։
    √ Փառուխի կամ Քարագլխ ճգնաժամի վերաբերյալ ռուսների հետ խոսել ոչ թե “մեղադրողի” դիրքերից, այլ ներկայացնել արժանահավատ փաթեթ, որը համոզիչ ու լեգիտիմ կդարձնի հայկական կողմի պահանջները,
    √ գիտակցել, որ մեր սուվերենության մակարդակը պայմանավորված է ոչ թե բարձրագոչ հայտարարություններով, այլ հարեան երկրների հետ հարաբերությունների որակով։

  • Ո՞վ է “դիրիժորը”Խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքին զուգահեռ, Ստեփա…

    Ո՞վ է “դիրիժորը”
    Խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքին զուգահեռ, Ստեփանակերտում Արցախի ԱԺ արտահերթ նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում ընդունվելու է հայտարարություն։
    Ակնհայտ է այս երկու իրադարձությունների ու բրյուսելյան վաղվա բանակցությունների կապը` առնվազն քաղաքագիտական այն վարկածով, որ փոխլրացնող այս իրադարձությունների համընկնումը պատահական լինել չի կարող։
    Ակնհայտ է նաև, որ հայաստանյան ընդդիմությունն Արցախի իշխանության համակարգի վրա ամբողջովին ազդելու բավարար ռեսուրսներ չունի ու նաև` հակառակը։
    Բայց տպավորություն ունեմ, որ այսօր Երևանի Ազատության հրապարակից ու Արցախի ԱԺ-ից նույն դարպասին են հարվածելու։
    Իհարկե, երաշխավորված չէ, որ այդ հատվածը դիպուկ է լինելու, բայց հիմա այլ հարց է հետաքրքիր` արտաքին կամ ներքին ո՞ր ուժը կամ ուժերն են սինխրոնացված այս իրադարձությունների “դիրիժորը” կամ “դիրիժորները”:

  • Ունենալու ենք դե յուրե ու դե ֆակտո քաղաքապետերԱրդեն գրեթե հաստատված փաստ է` Տիգր…

    Ունենալու ենք դե յուրե ու դե ֆակտո քաղաքապետեր
    Արդեն գրեթե հաստատված փաստ է` Տիգրան Ավինյանը դառնում է փոխքաղաքապետ ու ՔՊ քաղաքապետի թեկնածուն է լինելու Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում։
    Գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընտրություններից մեկ ու կես տարի առաջ զրկվում է արդյունավետ կառավարման որեւէ մոտիվացիայից։
    Նման պարագայում` մոտավորապես կարելի է ենթադրել, թե ինչ խառնաշփոթ վիճակ է լինելու քաղաքապետարանում ու Երեւանում։
    Մինչև 2022-ի աշուն` ունենալու ենք դե յուրե ու դե ֆակտո քաղաքապետեր։

  • Արցախում գյուղ ենք կորցրել. Արցախի անվտանգության միակ ճանապարհը ԼՂ խնդրի քաղաքակ…

    Արցախում գյուղ ենք կորցրել. Արցախի անվտանգության միակ ճանապարհը ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումն է
    Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այսօր անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցիներն առանց կրակոցի են գրավել այն, արցախյան կողմից զոհեր, վիրավորներ չկան։
    Այսօր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի ճեպազրույցից հասկանալի դարձավ, որ ռուսների վրա հույս դնել պետք չէ. Մոսկվան մինչև վերջ խրված է ուկրաինական կամպանիայում ու Բաքուն ակնհայտորեն օգտվում է իրավիճակից Ռուսաստանի իմացությամբ(նրա հետ պայմանավորվածությամբ) կամ առանց դրա։
    Հայաստանը ռազմական բախման ռեսուրս չունի. դա արկածախնդրություն է։
    Միակ ելքը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսությունն է։ Պետք է գիտակցենք, որ Արցախի անվտանգության միակ ճանապարհը ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումն է: