Category: Suren Surenyants

  • Արդյո՞ք պատրաստ ենք վճարել բարձր գին՝ առանց փոխհատուցման երաշխիքների Ռուսաստանի…

    🇦🇲🇪🇺🇷🇺 Արդյո՞ք պատրաստ ենք վճարել բարձր գին՝ առանց փոխհատուցման երաշխիքների
    Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է․ եթե Հայաստանը սերտացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ և դուրս գա ԵԱՏՄ-ի մաքսային տարածքից, ապա մեր տնտեսությունը կբախվի լուրջ հետևանքների։
    📌 Ինչի մասին է խոսքը․
    Ապրանքների ազատ տեղաշարժն ու առանց մաքսատուրքի առևտուրը կդադարեն։
    Հայկական մրգերն ու բանջարեղենը ռուսական շուկայում կթանկանան 5-20%–ով։ Եթե չցանկանանք թանկացնել, ապա հենց գյուղացին ու արտահանողն են ստիպված լինելու իջեցնել գինը։
    Ներմուծվող ապրանքներն ու էներգակիրները նույնպես կթանկանան՝ կորցնելով ներկայիս արտոնյալ գները։
    Սա առաջին հերթին հարվածելու է գյուղատնտեսությանը և սպառողների գրպանին։
    Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ շուկայի հետ ինտեգրումը կարող է բերել նոր հնարավորություններ՝ ներդրումներ, տեխնոլոգիաներ, մրցակցային արտադրություն։ Բայց դրա համար անհրաժեշտ են ժամանակ, մեծ ներդրումներ և ճիշտ քաղաքական որոշումներ։
    ➡️ Այսօր հարցն արդեն հստակ է․ կարճաժամկետում առանց մաքսատուրքերի առևտրից հրաժարումը մեծապես կթանկացնի սպառողական զամբյուղը և կվտանգի գյուղացու եկամուտները։
    Ավելին՝ այս պահին տեսանելի չէ այն արտաքին կենտրոնը, որը պատրաստ կլինի ֆինանսապես փոխհատուցել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները կամ ապահովել տնտեսական հարաբերությունների իրական դիվերսիֆիկացիա։
    Օրինակ, Բուլղարիան և Ռումինիան ԵՄ-ին միանալու առաջին տարիներին բախվեցին գնաճի, գյուղատնտեսության ճնշման և աշխատուժի արտահոսքի։ Միայն տարիներ անց, ԵՄ ներդրումների և շուկաների հասանելիության հաշվին, նրանք կարողացան հասնել կայուն աճի։
    Հետևաբար խնդիրը պարզ է․ պատրաստ է՞ Հայաստանը վճարել նման գին՝ հանուն թվացյալ քաղաքական ու տնտեսական անկախության, այն պայմաններում, երբ ԵՄ-ն մեզ որևէ կոնկրետ փոխհատուցման կամ անվտանգության երաշխիք չի տալիս։ Իսկ անորոշության պայմաններում նման որոշումները առավել մեծ ռիսկեր են պարունակում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Վարդան Ղուկասյանի կալանքի հարցում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի իշխանությ…

    ❗️❗️❗️Վարդան Ղուկասյանի կալանքի հարցում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի իշխանությունը
    ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ղուկասյանը արդեն վեց և ավելի ամիս պահվում է ԱՄՆ միգրացիոն բանտում՝ վարչական կալանքի տակ։
    Փաստաբանի փոխանցմամբ՝ վարչական կալանքը սովորաբար տևում է օրեր կամ շաբաթներ, բայց ոչ ամիսներ, և այս դեպքում այն արդեն համարվում է անօրինական ու հակասահմանադրական։
    Ղուկասյանը զրկված է մի շարք իրավունքներից, ինչն իրավապաշտպան որակումներով հավասարազոր է դաժան և անմարդկային վերաբերմունքի։
    ✒️ Ես աջակցում եմ յուրաքանչյուր գործչի, ով քաղաքական նկատառումներով հայտնվում է ճաղերի հետևում և զրկվում է իր հիմնարար իրավունքներից։
    Այս պարագայում խնդիրը ոչ թե անձի քաղաքական հայացքների կամ վարքագծի մեջ է(որոնց հետ կարող եմ համաձայն չլինել), այլ մարդու ազատության ու արժանապատվության պաշտպանության։
    Իմ համոզմամբ՝ Վարդան Ղուկասյանի կալանքի հարցում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի իշխանությունների միջամտությունը։
    🤝 Ղուկասյանն ու ԴՕԿ կուսակցությունը ունեն որոշակի ընտրազանգված։
    Եթե Վարդան Ղուկասյանը շարունակի մնալ անազատության մեջ, կտուժի առաջիկա ընտրությունների մրցակցային բաղադրիչը, իսկ դա արդեն կարող է կասկածի տակ դնել դրանց լեգիտիմությունը։
    📢 Կոչ եմ անում միջազգային կառույցներին ուշադրություն դարձնել այս գործին և գործադրել անհրաժեշտ ջանքեր՝ Վարդան Ղուկասյանի իրավունքների լիարժեք վերականգնման համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Օվերչուկի նուրբ ակնարկը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համ…

    🇷🇺🇦🇲 Օվերչուկի նուրբ ակնարկը
    ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովում բաց տեքստով հայտարարել է․
    ➡️ Հայաստանի հարավով նախատեսվող ճանապարհը կարող է դառնալ Հայաստան–Ռուսաստան բեռնափոխադրումների հիմնական ուղին։
    ➡️ Այն կնպաստի նաև Եվրասիայի տրանսպորտային մեծ շրջանակի ձևավորմանը։
    Այս հայտարարությունն ունի երեք կարևոր շեշտադրում․
    1️⃣ Նոյեմբերի 9-ի համատեքստ․ Մոսկվան հիշեցնում է, որ 2020-ի եռակողմ հայտարարության կոմունիկացիոն օրակարգը մնում է ուժի մեջ, և Ռուսաստանը ցանկանում է վերահսկել գործընթացը։
    2️⃣ TRIPP-ի համատեքստ․ Օվերչուկի խոսքերը փաստում են, որ նույնիսկ Վաշինգտոնի նախաձեռնած «Trump Route/Peace & Prosperity» նախագծում Ռուսաստանը տեսնում է սեփական շահը։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան չի ուզում դուրս մնալ ճանապարհների «միջազգային բաշխման» գործընթացում իր «փայից»:
    3️⃣ Ռուս–ամերիկյան հնարավոր փոխհամաձայնություն․ չի բացառվում, որ Վաշինգտոնում օգոստոսյան համաձայնագրերից առաջ արդեն իսկ եղել են Մոսկվա–Վաշինգտոն շփումներ՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով։
    Եթե հատկապես վերջին վարկածը գոյության իրավունք ունի, ապա Հայաստանը կարող է տեսական հնարավորություններ ստանալ՝ աշխարհաքաղաքական շահերը ներդաշնակեցնելու առումով:
    Ինչո՞ւ եմ ասում «տեսական»:
    Այն պարզ պատճառով, որ մեզ տակավին անհայտ են TRIPP-ի շահագործման պարամետրերը:
    Համենայն դեպս, Օվերչուկի հայտարարությունը ցույց է տալիս՝ Մոսկվան ակտիվացնում է իր ջանքերը մի գործընթացում, որը թվում էր դուրս է գալիս իր վերահսկողությունից։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Կանխատեսելի պարտություն Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Պորտուգալի…

    🇦🇲 Կանխատեսելի պարտություն
    Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայից՝ 0:5 հաշվով։
    Մի քանի հիմնական հետեւություններ, ըստ իս, կարելի է անել.
    1️⃣ Հայաստանի հավաքականի պաշտպանության գիծը խիստ խոցելի է, անհրաժեշտ է լուրջ վերակազմավորում։
    2️⃣ Ֆիզիկական պատրաստվածության անբավարար վիճակը նկատելի էր հատկապես երկրորդ խաղակեսում, ինչը մրցակցի համար բացեց նոր տարածքներ։
    3️⃣ Հաղթահարված չէր հոգեբանական ճնշումը. Ռոնալդուի ու աստղային կազմի ներկայությունը կաշկանդում էր մեր թիմին:
    Եղիշե Մելիքյանից ու այս հավաքականից արագ արդյունքներ ակնկալել, հատկապես ընտրական այս ցիկլում հնարավոր չէ:
    Միակ բանը, որ Եղիշեից արժե պահանջել՝
    հավաքականի օպտիմալ կազմ ձևավորելն ու թիմային ձեռագիր ստեղծելն է:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Շաբաթվա ընթացքում մի քանի հարցազրույցներ եմ տվել, որոնց կարևոր դրվագները ներկայա…

    Շաբաթվա ընթացքում մի քանի հարցազրույցներ եմ տվել, որոնց կարևոր դրվագները ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:
    https://youtu.be/tp-TpW1xc7Q?si=ZGg9cBs5xTx9xTXM

    Ավարտվող շաբաթ. Սուրեն Սուրենյանցի կարևոր հայտարարությունները 06․09․2025

    Ընթացիկ շաբաթվա ընթացքում Սուրեն Սուրենյանցը բազմաթիվ հարցազրույցներ է տվել` անդրադառնալով ընթացիկ արտաքին և ներքին քաղաքական թեմաներին: Ամփոփ ներկայացնում ենք Սուրենյանցի հիմնական մտքերը:

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/os5H_ltK1To?si=M7cw_QOCUGuUyOnwԸնդդիմության…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/os5H_ltK1To?si=M7cw_QOCUGuUyOnw

    Ընդդիմության 5 բլոկ է ձևավորվելու, Փաշինյանի կյանքը դժոխքի կվերածվի, եթե ճիշտ մարտավարություն մշակեն

    Շանհայում Ալիևը Սյունիքի ճանապարհը հատուկ «Զանգեզուրի միջանցք» անվանեց: Թրիփ չասաց, քանի որ Թրամփին հակառակորդներ կային այնտեղ, նաև Փաշինյանի մոտ պատրանքները ցրեց, որ դա միջանցք չէ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք…

  • Մեծ ֆուտբոլ՝ Հայաստանում Հարավային Կովկասի հավաքականները պարտություններով են մե…

    ⚽️ Մեծ ֆուտբոլ՝ Հայաստանում
    Հարավային Կովկասի հավաքականները պարտություններով են մեկնարկել աշխարհի առաջնության ընտրական փուլը:
    Վրաստանը սեփական դաշտում 2:3 հաշվով զիջել է Թուրքիային, իսկ Ադրբեջանը խոշոր հաշվով պարտվել է Իսլանդիային՝ 0:5։
    Այս պահին բոլոր հայերի ուշադրությունը սևեռված է Երևանի «Հանրապետական» մարզադաշտի վրա․ մեկնարկում է Հայաստանի ու Պորտուգալիայի հանդիպումը։ 🇦🇲🇵🇹
    Ինտրիգը մեծ է․
    մեր նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի համար սա առաջին փորձությունն է, և երկրպագուները սպասում են հաղթանակի ու բեկման,
    մյուս կողմից՝ Կրիշտիանու Ռոնալդուն ունի տասնյակ հազարավոր երկրպագուներ հենց Հայաստանում, և նրան տեսնելը իսկական տոն է ֆուտբոլասերների համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Ո՞ր ճանապարհն է ընտրում» Փաշինյանը ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի…

    ‼️‼️‼️«Ո՞ր ճանապարհն է ընտրում» Փաշինյանը
    ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալված է թմրանյութ պահելու կասկածանքով։
    Այս իրավիճակն անխուսափելիորեն սրում է Հայաստանի դիվանագիտական հեղինակության հարցը ։
    🌍 Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում տարբեր երկրներ տարբեր ճանապարհներ են ընտրել։
    🇦🇷 Արգենտինայում 2017-ին դեսպանի որդին հայտնվեց թմրանյութերի գործի մեջ, և իշխանությունները անմիջապես հետ կանչեցին դեսպանին՝ ռեպուտացիոն ռիսկերից խուսափելու համար։
    🇫🇷 Ֆրանսիայում 2010-ին դեսպանի դուստրը ձերբակալվեց թմրանյութ պահելու համար, սակայն Փարիզը չհետ կանչեց դեսպանին՝ հայտարարելով, որ դա «անձնական գործ է» և չի վերաբերում դիվանագետի ծառայությանը։
    Այսինքն՝ աշխարհում կան և՛ հետկանչի, և՛ հետ չկանչելու նախադեպեր։
    Հետևաբար, այժմ որոշումը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի տիրույթում է․ արդյո՞ք նա կգնա ռեպուտացիոն ռիսկի նվազեցման ճանապարհով, թե՞ կընտրի անտեսման տարբերակը։
    Մենք էլ, թերևս, կիմանանք, թե Փաշինյանը «որ ճանապարհն է ընտրում»։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը Փաշինյանն այսօր գրել է․ «Ճի՞շտ է …

    🇦🇲✍️ Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը
    Փաշինյանն այսօր գրել է․ «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»։
    Սա վտանգավոր ու մոլորեցնող թեզ է։
    Ճանապարհի ճիշտ կամ սխալ լինելը չի կարող որոշվել միայն վերջնական նպատակով։
    🔹 Եթե այն տանում է դեպի բռնապետություն կամ երկրի կապիտուլյացիա ՝ դա սխալ է։
    🔹 Ճանապարհի բնույթը չի փոխվում նպատակով․ անդունդը անդունդ է, գահավիժումը՝ գահավիժում:
    🔹  Իմմանուել Կանտը հստակ է ասել․ «Գործիր այնպես, որ քո վարքի սկզբունքը դառնա համընդհանուր օրենք»։
    Կան արժեքներ, որոնք բացարձակ են և չեն կարող զոհաբերվել որևէ նպատակի համար։
    🔹 Իսկ Արիստոտելը հիշեցնում է․
    «Մենք այն ենք, ինչ անում ենք անընդհատ․ իսկ կատարելությունը սովորություն է, ոչ թե նպատակ»։
    Այսինքն՝ ճիշտ լինելը պայմանավորված է ճանապարհի ընթացքով, ոչ թե միայն վերջնակետով։
    📌 Ճիշտ ճանապարհը այն է, որ արդար է, անվտանգ է և արժանապատիվ։ Իսկ «նպատակի համար ամեն ինչ կարելի է» մտածողությունը ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Արևմտյան ժողովրդավարությունների նման դեգրադացիան այլևս զարմանք չի հարուցում http…

    Արևմտյան ժողովրդավարությունների նման դեգրադացիան այլևս զարմանք չի հարուցում
    https://t.me/vibornyk/101348

    Выборный

    🇩🇪 В Германии внезапно умерли четыре кандидата от АдГ
    Незадолго до проведения местных выборов в земле Северный Рейн-Вестфалия, скоропостижно скончались четыре кандидата от партии «Альтернатива для Германии». Все инциденты произошли внезапно, точные причины…