Category: Suren Surenyants

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների …

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
    Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
    Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։
    Մասնավորապես՝
    1. Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ
    Ամբողջ երկրում պետական և համայնքային պաշտոնյաների, ինչպես նաև նույն կառույցների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիվ ներգրավումը քաղաքական գործընթացներում խաթարել է հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ձևավորել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։
    2. Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ
    Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնույթ կրող գործողությունները հատկապես իրականացվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։
    3. Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում
    Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։
    4. Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում
    Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։
    5. Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում
    Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դեպքեր են արձանագրվել, որոնք ազդեցություն են գործադրել ընտրության արդյունքների և քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։ Նշվածը զուգորդվել է նախքան քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ։
    Ուստի մենք հայտարարում ենք.
    Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։
    Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
    Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։
    Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
    Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից։
    14 հունիսի 2026 թ.,
    Երևան

  • Փաշինյանը շատ մոտ ապագայում կակա է ասելու ազատությանը․ Սուրեն ՍուրենյանցԱվելին կ…

    ‼️Փաշինյանը շատ մոտ ապագայում կակա է ասելու ազատությանը․ Սուրեն Սուրենյանց
    Ավելին կարդալ՝ կայքում

    Փաշինյանը շատ մոտ ապագայում կակա է ասելու ազատությանը․ Սուրեն Սուրենյանց

    Այս իշխանությունն իր իրականացրած հանցագործությունների պատճառով շատ մոտ ապագայում կակա է ասելու ազատությանը, թող ինքն իր դարդը լացի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին …

  • Հարցազրույց Կենտրոն TV-ինhttps://youtu.be/Nn94B0QjYeE?si=2eMHgdQ00-0akQLcՍա «բես…

    Հարցազրույց Կենտրոն TV-ին
    https://youtu.be/Nn94B0QjYeE?si=2eMHgdQ00-0akQLc

    Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց

    ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը ներկայացնում է կուսակցության դիրքորոշումը ԿԸՀ վերջին որոշումների վերաբերյալ:
    Ըստ քաղաքագետի՝ երկու ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելու…

  • Վերադարձ հեղափոխական կյանքին…

    Վերադարձ հեղափոխական կյանքին

  • «Օֆիցիալ բացառում եմ որևէ կոմպրոմիս և համագործակցություն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ–ի…

    ‼️🗣️ «Օֆիցիալ բացառում եմ որևէ կոմպրոմիս և համագործակցություն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ–ի հետ։ Մենք Փաշինյանի հետ կարող ենք միայն մեկ խոսակցություն ունենալ` իր հեռացման պայմաններն են», — հայտարարել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը՝ ԿԸՀ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում:

  • Ճեպազրույց ԲՀԿ ակցիայի մեկնարկինhttps://youtu.be/9GmIc31dmVM?si=vkJe1qmRPp7NQA6d…

    Ճեպազրույց ԲՀԿ ակցիայի մեկնարկին
    https://youtu.be/9GmIc31dmVM?si=vkJe1qmRPp7NQA6d

    Անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն դուրս մնա խորհրդանից. պատգամավորի թեկնածու

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

  • ԲՀԿ թիմի հրատապ ասուլիսը https://www.youtube.com/live/qmYnwNgrfcM?si=1K6_IgMm2h1…

    ԲՀԿ թիմի հրատապ ասուլիսը
    https://www.youtube.com/live/qmYnwNgrfcM?si=1K6_IgMm2h1p2RXo

    #ՀԻՄԱ. ԲՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՍՈՒԼԻՍԸ. ԿԸՀ-Ն ԶՐԿԵՑ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՁԱՅՆԵՐԻՑ

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…